National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
տարածքային կառավարում, վարչատարածքային բաժանում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ, գյուղատնտեսություն, բնության պահպանություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ tkgb@parliament.am
Հեռ. (374-11) 513656




Քաղվածք թիվ 4 նիստի արձանագրությունից
21.02.2018
Ժամը 14:00
114 սենյակ
1.
Դրական եզրակացություն ներկայացնել հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1) ա) Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-173-02.11.2017-ՏՏԳԲ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-1731-02.11.2017-ՏՏԳԲ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-1732-02.11.2017-ՏՏԳԲ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Արամ Հարությունյան
2.
Դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1) ա) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-255-06.02.2018-ՏՏԳԲ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-2551-06.02.2018-ՏՏԳԲ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյան
3.
Հանձնաժողովն ընդունել է Կ-173-02.11.2017-ՏՏԳԲ-011/1 և կից նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության և ,,Հայ Յեղափոխական Դաշնակցության,, խմբակցության գրավոր առաջարկները, որոնց հիման վրա հեղինակը <Ազգային ժողովի կանոնակարգ> ՀՀ սահմանադրական օրենքի 72-րդ հոդվածով և 78-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով Ազգային ժողով է ներկայացնելու լրամշակված նախագիծ:
4.
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 2-րդ կետում նշված նախագծերը ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՎարդևան Գրիգորյան



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am