պաշտպանություն, ազգային անվտանգություն, ոստիկանություն, արտակարգ իրավիճակներ, ռազմարդյունաբերական համալիր, զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
07.12.2017 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ «ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆՈՐ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԹԵՄԱՅՈՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 125-րդ հոդվածի 5-րդ մասը? Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակարգի 70-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը ՈՐՈՇՈՒՄ է. 1. Հաստատել 2017 թվականի հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների արդյունքների արձանագրությունը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2017թ. նոյեմբերի 21 Հավելված ՀԱՍՏԱՏՎԵԼ Է
Արձանագրություն «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների արդյունքների 2017 թվականի հոկտեմբերի 11-ին Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել էր «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ: Լսումների նպատակն էր հանրային լայն քննարկում կազմակերպել զինապարտության եւ զինվորական ծառայության կազմակերպման հարցերի շուրջ: Կառավարությունը 2017 թվականի սեպտեմբերի 22-ին Ազգային ժողովի քննարկմանն էր ներկայացրել «Պաշտպանության մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքների նախագծերը: Զեկույցներով հանդես եկան ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Ջորջ Տաբակյանը, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» վերլուծական կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը: Լսումներին մասնակցել են պատգամավորներ, քաղաքական ուժերի, շահագրգիռ գերատեսչությունների եւ հաստատությունների, փորձագիտական եւ ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ: Լսումների ընթացքում քննարկվեցին հետեւյալ հիմնահարցերը.
Լսումներով հանձնաժողովը արձանագրեց մի շարք արդյունքներ.
|
25.06.2018թ. խորհրդարանական լսումների արձանագրություն