National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
պաշտպանություն, ազգային անվտանգություն, ոստիկանություն, արտակարգ իրավիճակներ, ռազմարդյունաբերական համալիր, զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ dsc@parliament.am
Հեռ. (374-11) 513461


30.06.2017

«ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկումներ

Հունիսի 30-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների  համատեղ նիստում Կորյուն Նահապետյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել է « ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին » տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում էր արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության եկամտային ու ծախսային ցուցանիշներին:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է վերոնշյալ ոլորտների ֆինանսական ցուցանիշները, իսկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Անուբախ Համբարյանը եւ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանն անդրադարձել են ծախսային մասի ցուցանիշներին ու իրականացված ծրագրերին:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաշվետու տարում օգտագործել է շուրջ 11,1 մլրդ դրամ, որը կազմել է ճշտված ծրագրի 99,35 տոկոսը: Նախարարությունն իրականացրել է բյուջետային 21 ծրագիր, որոշակի միջոցներ օգտագործվել են պահուստային ֆոնդից:

Հայաստանի փրկարար ծառայության համակարգի պահպանման նպատակով ծախսվել է շուրջ 7.5 մլրդ դրամ՝ ապահովելով ծրագրային հատկացումների շուրջ 99 տոկոսը:

Ոստիկանության դասի ծախսերը հաշվետու տարում կազմել են 63.8 մլրդ դրամ՝ արձանագրելով ճշտված ծրագրի 97.7 տոկոս կատարողական: Իրականացվել է 16 ծրագիր, պահուստային ֆոնդից եւս հատկացումներ են եղել: Հիմնական ծախսերը « Հասարակական կարգի պահպանության ապահովում » ծրագրով է եղել, 38.8 մլրդ դրամ փաստացի ցուցանիշ է արձանագրվել կամ 99.7 տոկոս կատարողական:

Ճանապարհային ոստիկանության կողմից իրականացված ծրագրով շուրջ 12 մլրդ դրամ է եղել ֆինանսական միջոցների օգտագործումը: Պայմանագրային հիմունքներով պահպանության համար շուրջ 7.1 մլրդ դրամ է օգտագործվել՝ ապահովելով 97.2 տոկոս կատարողական:

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության բյուջեն հաշվետու տարում ծրագրված է եղել 20.5 մլրդ դրամի չափով, արձանագրվել է շուրջ 90 տոկոս կատարողական: 5 ծրագիր է իրականացվել, պահուստային ֆոնդից եւս հատկացումներ են արվել: Պետական պահպանության համար շուրջ 2.7 մլրդ դրամ է օգտագործվել՝ արձանագրելով շուրջ 100 տոկոս կատարողական:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների երկրորդ համատեղ նիստը, որը վերաբերում էր պաշտպանության ոլորտին եւ պետական ռեզերվներին, դռնփակ էր:




06.07.2017
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

03.07.2017
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am