National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
գիտություն, կրթություն, մշակույթ, երիտասարդություն, սպորտ, տեղեկատվություն, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ gkm@parliament.am
Հեռ. (374-11) 513331




Քաղվածք թիվ 9 նիստի արձանագրությունից
16.03.2018
Ժամը 12:00
214 սենյակ
1.
Հանձնաժողովը որոշեց. դրական եզրակացություն տալ հետևյալ օրենքների նախագծերին, ինչպես նաև առաջարկել Ազգային ժողովի խորհրդին՝ ներքոնշյալ օրենքների նախագծերն ընդգրկել ԱԺ առաջիկա 2018 թվականի մարտի 20-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգի նախագծում
1) ա) Բարձրագույն կրթության մասին
Կ-260-08.02.2018-ԳԿ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-2601-08.02.2018-ԳԿ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-2602-08.02.2018-ԳԿ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
Կ-2603-08.02.2018-ԳԿ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-2604-08.02.2018-ԳԿ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
զ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
Կ-2605-08.02.2018-ԳԿ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
է) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
Կ-2606-08.02.2018-ԳԿ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյան
2) ա) «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-273-28.02.2018,14.03.2018-ԳԿ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Կ-2732-28.02.2018,14.03.2018-ԳԿ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Արման Սաղաթելյան
2.
Հանձնաժողովը որոշեց. ԱԺ պատգամավորների ներկայացրած առաջարկությունների հիման վրա հեղինակը սույն արձանագրության 1-ին կետում նշված նախագծերը ՝ մինչև 19.03.2018թ Ազգային ժողովին կներկայացնի նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը.
3.
Հանձնաժողովը որոշեց. սույն արձանագրության 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված նախագծերի փաթեթը Ազգային ժողովի կանոնակարգ ՀՀ սահմանադրական օրենքի 64-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկել հատուկ ընթացակարգով՝ նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում։


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՎարդան Բոստանջյան



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am