Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ
Առաջարկել Ազգային ժողովի հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի 2015 թվականի ապրիլի 7- 9-ի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագծերը.
1)
ա) «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում)
դ) «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին (երկրորդ ընթերցում)
Սուրեն Քրմոյան ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Հարակից զեկուցող(ներ)`
Արաիկ Հովհաննիսյան Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
2.
Հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվեց և որոշվեց մինչև նստաշրջանի ավարտը կազմակերպել արտագնա այց այնուհետև խորհրդարանական լսումներ հետևյալ թեմաներով.
1. Համայնքների խոշորացման վերաբերյալ:
2. Ֆինանսական համահարթեցման մասին ՀՀ օրենքով նախատեսված դոտացիաների հաշման կարգի հետ կապված խնդիրների ուսումնասիրություն: