Տպել
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` սահմանադրական փոփոխություններ, ընտրական համակարգ, հանրային ծառայություն, դատարանակազմություն, արդարադատություն, դատախազություն, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրություն, Ազգային ժողովի կանոնակարգ
Էլ. փոստ legcom@parliament.am
Հեռ. (374-11) 513349




Քաղվածք թիվ 2 նիստի արձանագրությունից
07.09.2012
Ժամը 11:00
N 334 սենյակ
1.
Առաջարկել Ազգային ժողովի հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ 2012 թվականի սեպտեմբերի 10- 13-ի նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագծերը.

1) «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
Պ-005-18.06.2012-ՊԻ-010/0
Հեղինակ` Հովիկ Աբրահամյան, Դավիթ Հարությունյան
Հիմնական զեկուցող`Դ.Հարությունյան
Հարակից զեկուցող(ներ)`Ա.Հովհաննիսյան
2) ա) «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին
Կ-017-30.06.2012-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Կ-0171-30.06.2012-ՊԻ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`Հ.Թովմասյան
Հարակից զեկուցող(ներ)`Ա.Հովհաննիսյան
3) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
Պ-018-11.07.2012-ՊԻ-010/0
Հեղինակ` Գալուստ Սահակյան, Հերմինե Նաղդալյան, Էդուարդ Շարմազանով, Մնացական Մնացականյան, Ռուզաննա Մուրադյան, Արփինե Հովհաննիսյան
Հիմնական զեկուցող`Ա.Հովհաննիսյան
Հարակից զեկուցող(ներ)`Է.Մարուքյան
4) «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Պ-019-11.07.2012-ՊԻ-010/0
Հեղինակ` Գալուստ Սահակյան, Էդուարդ Շարմազանով, Մնացական Մնացականյան, Ռուզաննա Մուրադյան, Հերմինե Նաղդալյան, Արփինե Հովհաննիսյան
Հիմնական զեկուցող`Ա.Հովհաննիսյան
Հարակից զեկուցող(ներ)`Է.Մարուքյան
Ներկայացվելու են Պ-018,Պ-019,Կ-017 նախագծերի հանձնաժողովի նիստում հնչեցված առաջարկությունների հիման վրա լրամշակված տարբերակներ:
2.
Առաջարկել Ազգային ժողովի հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի 2012 թվականի սեպտեմբերի 10- 13-ի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագիծը.

1) Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-1236-09.09.2011-ՊԻ-010/2ամբ.
Հեղինակ` Գալուստ Սահակյան, Հովհաննես Մարգարյան
Հիմնական զեկուցող`Հ.Սահակյան
Հարակից զեկուցող(ներ)`Է.Մարուքյան
3.
Առաջարկել հետաձգել հետեւյալ նախագծերի հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետը մինչեւ մեկ տարով.

1) ա) Հայցագրերը քննարկելու կարգի մասին
Պ-011-23.06.2012-ՊԻ-010/0
Հեղինակ` Սամվել Բալասանյան
բ) «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին»
Պ-0111-23.06.2012-ՊԻ-010/0
Հեղինակ` Սամվել Բալասանյան
գ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին
Պ-0112-23.06.2012-ՊԻ-010/0
Հեղինակ` Սամվել Բալասանյան
Հիմնական զեկուցող`Ս.Բալասանյան
Հարակից զեկուցող(ներ)`Կ.Ճշմարիտյան
2) «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
Պ-013-23.06.2012-ՊԻ-010/0
Հեղինակ` Սամվել Բալասանյան
Հիմնական զեկուցող`Ս.Բալասանյան
Հարակից զեկուցող(ներ)`Հ.Մարգարյան
3) Կոռուպցիոն դրսեւորումների եւ փաստերի վերաբերյալ հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին
Պ-026-30.07.2012-ՊԻ-011/0
Հեղինակ` Ռուբիկ Հակոբյան, Զարուհի Փոստանջյան, Ալեքսանդր Արզումանյան, Խաչատուր Քոքոբելյան
Հիմնական զեկուցող`Ռ.Հակոբյան
Հարակից զեկուցող(ներ)`Լ.Մարտիրոսյան
4.
Առաջարկել հետեւյալ նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` 24 ժամվա ընթացքում.

Երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել նախագծի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում:
1) «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
Պ-005-18.06.2012-ՊԻ-010/0
Հեղինակ` Հովիկ Աբրահամյան, Դավիթ Հարությունյան
Հիմնական զեկուցող`Դ.Հարությունյան
Հարակից զեկուցող(ներ)`Ա.Հովհաննիսյան


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԴ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

03.12.2012
Քաղվածք թիվ 8 նիստի արձանագրությունից

28.11.2012
Քաղվածք թիվ 7 նիստի արձանագրությունից

12.11.2012
Քաղվածք թիվ 6 նիստի արձանագրությունից

09.11.2012
Քաղվածք թիվ 5 նիստի արձանագրությունից

19.10.2012
Քաղվածք թիվ 4 նիստի արձանագրությունից

28.09.2012
Քաղվածք թիվ 3 նիստի արձանագրությունից

22.06.2012
Քաղվածք թիվ 1 նիստի արձանագրությունից