Գործունեության ոլորտները`
պաշտպանություն, անվտանգություն, արտակարգ իրավիճակներ, ոստիկանություն, ռազմարդյունաբերական համալիր, ռազմական ուսումնական հաստատություններ, զինվորական եւ ոստիկանական ծառայություններ
|
Քաղվածք թիվ 10 նիստի արձանագրությունից
14.12.2015
Ժամը 12:30
414 սենյակ
|
|
1. |
Հաշվի առնելով«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթով առաջադրվող խնդիրների օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը՝ նախագծերի փաթեթին տալ դրական եզրակացություն՝ կարևորելով առաջինից երկրորդ ընթերցում տվյալ փաթեթի լրամշակումը՝ Հանձնաժողովի կողմից ներկայացված հարցադրումների և առաջարկների հաշվառմամբ:
Հարակից զեկուցող
` ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ՝
Կորյուն Նահապետյան
|
|
|
| ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ | | Կորյուն Նահապետյան |
|