National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Առողջապահության, մայրության եւ մանկության* հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
առողջապահություն, մայրություն եւ մանկություն
Էլ. փոստ health@parliament.am
Հեռ. (374-10) 513319


13.12.2011

Հայաստանի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրների վերաբերյալ խորհրդարանական լսումներ

 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի, սոցիալական հարցերի, ինչպես նաեւ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպել էին  խորհրդարանական լսումներ` նվիրված ՀՀ-ում երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրների քննարկմանը, որը տեղի ունեցավ սույն թվականի դեկտեմբերի 13-ին ժամը 10.00-ին-Կոնգրես հյուրանոցում:

 Երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված քննարկմանը   մասնակցել են խորհրդարանի պատգամավորներ, ոլորտային նախարարությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպությունների եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ:

 Երեխայի իրավունքների ոլորտը ներառում է երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող այնպիսի բնագավառներ, ինչպիսիք են` սոցիալական, առողջապահական, կրթական, ինչպես նաեւ այլ բնագավառներ: Հաշվի առնելով տարբեր ոլորտների համատեղ աշխատանքի դերը երեխայի իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացման գործընթացում, խորհրդարանական լսումները կազմակերպվել են ՀՀ ԱԺ վերոնշյալ ոլորտային հանձնաժողովների կողմից, հրավիրելով համապատասխան շահագրգիռ կողմերին:

  Վերջին տարիներին ՀՀ Ազգային ժողովը իր ուշադրության կենտրոնում է պահում  երեխաներին առնչվող խնդիրները եւ դրա վառ ապացույցն է մի շարք քննարկումների կազմակերպումը, ինչպես նաեւ վերջերս ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ խորհրդարանում ստեղծված աշխատանքային խումբը, որտեղ ընդգրկված են պատգամավորներ Արա Բաբլոյանը, Արտակ Դավթյանը, Արամ Սաֆարյանը, Արծվիկ Մինասյանը, Գագիկ Բաղդասարյանը եւ Անահիտ Բախշյանը: Խումբը ստեղծվել է Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ինստիտուտի կայացմանը նպաստելու նպատակով:

 Հայտնի է, որ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը եւ այդ իրավունքների պաշտպանությունը սկսվում է երեխաների նկատմամբ հասարակության ունեցած վերաբերմունքից: 1992 թվականին մեր երկիրը միացավ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային` դրանով իսկ եւս մեկ անգամ ապացուցելով իր պատրաստակամությունը երեխայի իրավունքներին առնչվող հարցերը դարձնելու առաջնային եւ դրանք ներգրավելու իրականացվող ազգային ծրագրերում: 1996 թվականին կոնվենցիայի ընդունմանը հետեւեց «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը:

 Նշված կոնվենցիայի դրույթներին համապատասխան` կառավարությունը մշակեց եւ հաստատեց «Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային ծրագիրը»: Ծրագիրը համահունչ է ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրերին, ինչպես նաեւ ուղղված է երեխայի իրավունքների ոլորտի միջազգային պարտավորությունների կատարմանը:

 Հաշվի առնելով այն, որ որոշակի հաջողությունների հասած ծրագրերի ասպարեզում անգամ առկա են բազում չլուծված խնդիրներ` ԱԺ հանձնաժողովների կողմից կազմակերպված  խորհրդարանական լսումների նպատակն է հայտնաբերել  առկա հիմնախնդիրները եւ անհրաժեշտության դեպքում իրականացնել իրավական դաշտի կատարելագործման աշխատանքներ:

 Լսումների ընթացքում ակնկալվում է ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունների կողմից նրանց գործունեության ընթացքում վերհանված երեխայի իրավունքներին առնչվող հիմնախնդիրների ներկայացումը:

 Շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հնարավոր կլինի միավորել Երեխայի իրավունքների պաշտպանությանը նպատակաուղղված փաստաթղթերի դրույթները կենսագործելուն ուղղված գործողությունները, հասնել դրանց հետեւողական ապահովմանը, դրանց արդյունավետության բարձրացմանը, եւ ի վերջո ապահովել երեխաների համար հոգատար, պաշտպանող եւ մասնակցային միջավայր:

Սոցիալական ոլորտ

 Քանի որ անցումային ժամանակաշրջանում գտնվող երկրները վերապրում են համալիր սոցիալական, մշակութային, տնտեսական եւ քաղաքական փոփոխություններ, որոնք հատկապես անդրադառնում են հասարակության ամենախոցելի խմբի` երեխաների վրա, զարգացման արդի փուլում առաջնային է երեխաների սոցիալական ապահովության խնդիրը:

 Աղքատության ընդհանուր մակարդակը երեխաների պարագայում գերազանցում է բնակչության աղքատության ընդհանուր ցուցանիշը: Երեխաները Հայաստանում աղքատության նկատմամբ առավել խոցելի խմբեր են: Իսկ աղքատության ռիսկի նկատմամբ առանձնապես խոցելի են ավելի բազմանդամ ընտանիքների երեխաներն ու  հաշմանդամ երեխաներն առանձին վերցրած:

 Այստեղից բխում է,  «Բազմազավակ երեխաներ ունեցող ընտանիքների uոցիալական պաշտպանության մաuին» oրենքի ընդունման անհրաժեշտությունը, որը նախատեսված է ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2004-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱUՏԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ ՀՀ կառավարության 2003 թվականի 18 դեկտեմբերի N 1745 որոշմամբ:

 Անհրաժեշտություն կա վերանայելու «Հաշմանդամ երեխա» ճանաչվածների սոցիալական կենսաթոշակների չափերը, ինչպես նաեւ աշխատելու խնամակալության ինստիտուտի ներդրման ուղղությամբ:  Կարեվորվում է նաեւ առանց ծնողական խնամքի մնացած  եւ ՀՀ մանկական խնամակալական կազմակերպություններում խնամվող երեխաներին խնամատար եւ կենսաբանական ընտանիքներ վերադարձնելու ծառայությունների զարգացումը:

Առողջապահություն

 Պետական նպատակային ծրագրերի շրջանակներում երեխայի բժշկական օգնություն ստանալու իրավունքը սահմանված է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում: Վերջին տասնամյակի երեխայի առողջության պահպանման առավել կարեւոր փաստաթղթերից են «Մոր ու մանկան առողջության պահպանման 2003-2015 թթ.ռազմավարությունը» եւ «Երեխաների եւ դեռահասների առողջության եւ զարգացման 2010-2015 թթ. ռազմավարությունը»: Նշված փաստաթղթերում մատնանշված են ոլորտի հիմնախնդիրները, սահմանվում են կանանց եւ երեխաների առողջության բարելավման, մանկական եւ մայրական մահացության նվազմանն ուղղված նպատակները եւ դրանց հասնելու հիմնական ռազմավարական ուղղությունները:

 Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանը  բնորոշվում է երեխաների մահացության միջին մակարդակով, որը 1990-2010թթ. Ժամանակահատվածում դրսեւորել է անկման ակնհայտ միտում: Այն զգալի  բարենպաստ է ԱՊՀ շատ երկրների համեմատությամբ, սակայն որոշակիորեն գերազանցում է միջին եվրոպական մակարդակը:

 Ի թիվս այլ ծրագրերի, առաջընթացին նպաստել է 2008թ. 2-րդ կիսամյակից ներդրված «Ծննդօգնության պետական հավաստագրի ծրագիրը», ինչն ապահովել է մատչելի եւ պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն հղիության եւ ծննդաբերության ընթացքում: Սույն ծրագրի արդյունքում բարձրացել է ծննդօգնության ծառայությունների հասանելիությունը եւ որակը, հիվանդանոցային ծննդաբերությունների ընդգրկվածությունը եւ  բարելավել է հղիների նախածննդյան հսկողության գործընթացը:

 Երեխայի առողջության պահպանման իրավունքին էր ուղղված նաեւ 2011թ երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության ծառայությունների գծով ֆինանսական հատկացումների կրկնակի աճը եւ երեխայի առողջության պետական հավաստագրի ներդրման ծրագրի իրականացումը` ինչը հնարավորություն տվեց  մինչեւ յոթ տարեկան երեխաների հիվանդանոցային  բուժսպասարկումը իրապես դարձնել անվճար:  Այս ծրագրի ելքային եւ միջին ժամկետ գնահատումը         վկայում է երեխաների հիվանդանոցային բուժօգնության մատչելիության զգալի բարելավման մասին:

 Նշանակալի են նաեւ Իմունոկանխարգելման ազգային ծրագրի շրջանակներում արձանագրված դրական արդյունքները:

 Երեխայի առողջության պահպանման ոլորտում առկա հիմնական խնդիրներն են` բժշկական ծառայությունների որակի  եւ մատչելիության շարունակական բարելավման անհրաժեշտությունը, մանկաբուժական ծառայությունների հզորացման,  մարդկային ռեսուրսներով, մասնավորապես մարզերին մանկաբուժական կադրերով  ապահովման, առողջության առաջնային պահպանման համակարգում մանկաբույժների դերի եւ նշանակության հստակեցման հարցերը եւ այլն:

 Երեխայի առողջության պահպանման ոլորտի մյուս կարեւոր խնդիրներից  է բուժհաստատությունների սարքավորումներով ապահովվածությունը եւ գործունեության պայմանները, որտեղ եւս առկա է էական անհամաչափություն տարբեր շրջանային հիվանդանոցների միջեւ:

Կրթություն

 Կրթական բարեփոխումները գերակա եւ առաջնային դիրք են զբաղեցնում երկրի զարգացման ռազմավարական ծրագրերում? Դրանք հիմնականում կառուցվում են հիմք ընդունելով «Կրթություն բոլորի համարե հռչակագրի», «Երեխայի իրավունքների մասին», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի եւ «Սոցիալական խարտիայի» պահանջներով, որոնց միանալով Հայաստանը պարտավորվել է ապահովել կրթության հավասար հնարավորություն բոլորի համար, այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող եւ արտակարգ ընդունակություններ դրսեւորած երեխաների համար:  Այսինքն, երկիրը ստանձնել է  հանրակրթության բոլոր մակարդակներում կրթությունը համընդհանուր ներառական սկզբունքի վրա կազմակերպելու պարտավորությունը, որը նախապայման է կրթության մեջ երեխայի ընդգրկվելու իրական հավասարության հասնելու համար:

 Կրթությանն առնչվող բոլոր փաստաթղթերում խոսվում է երեխայակենտրոն կրթության, կրթության արդյունավետ կազմակերպմանեւ որակյալ արդյունքների մասին? Մինչդեռ դրանք ենթադրում են կոնկրետ իրողություններ, ցուցանիշներ, որոնք պետք է համապատասխանեն տվյալ համակարգի նպատակներին, պահանջներին: Դա չի ենթադրում երեխայի ընդունելությունը դպրոց, անթերի կրթություն, դրական գնահատված շրջանավարտ? Արդյունքները իրական են, երբ պետությունը  կարողանում է հիմնականում հասնել կրթության միջոցով սահմանված իր նպատակներին:

 Երեխայի կրթության իրավունքը ենթադրում է` ապահովել յուրաքանչյուր երեխային կրթության հնարավորությունը` անկախ նրա անհատական ցանկացած տարբերությունից, քանի որ հիմքում անձն է` իր անհատական հատկանիշներով, ուժեղ ու թույլ կողմերով:

 Երբ խոսվում է երեխայի կրթության իրավունքի պաշտպանության մասին, տեսանելի է դառնում, որ այն դեռեւս շարունակվում է կիրառվել բժշկական մոդելի եւ սոցիալական օգնությունների տեսքով: Այսինքն, երեխայի կրթության մեջ ընդգրկվածության սահմանափակումը դիտում ենք որպես առողջական վիճակի, աղքատության կամ ընտանեկան կոնֆլիկտի հետեւանք, մյուս կողմից` երեխայի բացառիկ ընդունակությունների կամ արտակարգ լինելու հետեւանք: Մինչդեռ բոլոր դեպքերում էլ  արձագանքը պետք է նույնը լինի` գնահատել երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի կարիքը եւ տրամադրել դրան համապատասխան պայման. առաջին հերթին` մասնագիտացված մեթոդական աշխատանք, ոչ թե բժշկի ծառայություն, սնունդ, հագուստ կամ տեղավորել հատուկ կամ մասնագիտացված դպրոց:

 Երեխան ազատ է ընտրել իր կրթության ձեւը, ուսումնական հաստատությունը ուսումնառության տարբերակը: Արգելվում է երեխայի հեռացումը հանրակրթական ծրագրերի ուսումնառությունից (այսինքն` դպրոցից). դա ոչ միայն օրենսդրության պայման է, այլ երեխայի պաշտպանության եւ անձի ձեւավորման խնդիր: Կրթական ծրագրի հաղթահարումը երեխային ներկայացվող պահանջ լինելու փոխարեն պետք է դիտվի պետության եւ մանկավարժական կոլեկտիվին ներկայացվող պայման, որոնք պարտավար են ցանկացած սովորողի հասցնել սահմանված արդյունքների:

Տարածքային կառավարում

 Երեխաների իրավունքների պաշտպանության առանցքային խնդիրներից են համայնքային համաչափ զարգացումը եւ աշխատատեղերի ստեղծումը: Յուրաքանչյուր համայնքի զարգացման գրավականը ծնելիության աստիճանի եւ զբաղվածության թվի բարձրացումն է, որի խթանմանը կնպաստեն միայն համայնքներում երեխաների խնամքի եւ զարգացման համար առկա բոլոր բարենպաստ պայմանները:

 Հայաստանի խոցելի խնդիրներից է հեռավոր, սահմանամերձ եւ փոքր համայնքներում պոլիկլինիկաների, մանկապարտեզների եւ դպրոցների, ինչպես նաեւ երեխաների զարգացման համար անհրաժեշտ այլ հաստատությունների բացակայությունը, որը 21-րդ դարում ապրող երեխայի զարգացման պարտադիր պայման է, ուստի համայնքների համաչափ զարգացման դեպքում միայն կարող են լուծվել վերը թվարկված խնդիրները:

 Հայտնի է, որ յուրաքանչյուր երկրի զարգացման երաշխիքը նրա համայնքների զարգացած լինելն է, ուստի մեր հանրապետությունում համայնքների համաչափ զարգացման ծրագիրը կյանքի կոչելու դեպքում միայն հնարավոր կլինի լուծել համայնքներում առկա սոցիալական, կրթական եւ առողջապահական խնդիրները` խթանելով նաեւ հուզող արտագաղթի նվազեցումը:


 



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am