Տպել
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` սահմանադրական փոփոխություններ, ընտրական համակարգ, հանրային ծառայություն, դատարանակազմություն, արդարադատություն, դատախազություն, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրություն, Ազգային ժողովի կանոնակարգ
Էլ. փոստ legcom@parliament.am
Հեռ. (374-10) 513349




Քաղվածք թիվ 16 նիստի արձանագրությունից
24.02.2012
Ժամը 11:00
N 314 սենյակ
1.
Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի եւ 2012 թվականի փետրվարի 27-մարտի 1-ի նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագիծը.

1) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
Կ-1304-02.12.2011-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`Ա.Դանիելյան
Հարակից զեկուցող(ներ)`Կ.Նահապետյան
2.
Առաջարկել հետաձգել հետեւյալ նախագծերի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետը մինչեւ 60 օրով.

1) «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Պ-828-16.02.2010-ՊԻ-010/0
Հեղինակ` Անահիտ Բախշյան, Լարիսա Ալավերդյան, Զարուհի Փոստանջյան, Ստյոպա Սաֆարյան, Արմեն Մարտիրոսյան, Րաֆֆի Հովհաննիսյան
Հիմնական զեկուցող`Ա.Բախշյան
Հարակից զեկուցող(ներ)`Ա.Սիմոնյան
2) ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
Պ-1038-26.11.2010-ՊԻ-010/0
Հեղինակ` Գալուստ Սահակյան, Ռաֆիկ Պետրոսյան, Արամ Սաֆարյան, Վարդան Բոստանջյան, Արտակ Դավթյան, Արտակ Զաքարյան
բ) «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
Պ-10381-26.11.2010-ՊԻ-010/0
Հեղինակ` Գալուստ Սահակյան, Ռաֆիկ Պետրոսյան, Արամ Սաֆարյան, Վարդան Բոստանջյան, Արտակ Դավթյան, Արտակ Զաքարյան
Հիմնական զեկուցող`Ռ.Պետրոսյան
Հարակից զեկուցող(ներ)`Կ.Նահապետյան
3.
Առաջարկել հետաձգել հետեւյալ նախագծերի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետը մինչեւ 30 օրով.

1) «Տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
Պ-1269-07.11.2011-ՊԻ-010/0
Հեղինակ` Լարիսա Ալավերդյան, Ստյոպա Սաֆարյան, Արմեն Մարտիրոսյան, Անահիտ Բախշյան
Հիմնական զեկուցող`Լ.Ալավերդյան
Հարակից զեկուցող(ներ)`Ա.Շահբազյան
2) ա) Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին
Պ-1291-15.11.2011-ՊԻ-010/0
Հեղինակ` Ստյոպա Սաֆարյան, Զարուհի Փոստանջյան, Արմեն Մարտիրոսյան, Անահիտ Բախշյան, Լարիսա Ալավերդյան, Րաֆֆի Հովհաննիսյան
բ) «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
Պ-12911-15.11.2011-ՊԻ-010/0
Հեղինակ` Ստյոպա Սաֆարյան, Զարուհի Փոստանջյան, Արմեն Մարտիրոսյան, Անահիտ Բախշյան, Լարիսա Ալավերդյան, Րաֆֆի Հովհաննիսյան
գ) «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
Պ-12912-15.11.2011-ՊԻ-010/0
Հեղինակ` Ստյոպա Սաֆարյան, Զարուհի Փոստանջյան, Արմեն Մարտիրոսյան, Անահիտ Բախշյան, Լարիսա Ալավերդյան, Րաֆֆի Հովհաննիսյան
դ) «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
Պ-12913-15.11.2011-ՊԻ-010/0
Հեղինակ` Ստյոպա Սաֆարյան, Զարուհի Փոստանջյան, Արմեն Մարտիրոսյան, Անահիտ Բախշյան, Լարիսա Ալավերդյան, Րաֆֆի Հովհաննիսյան
ե) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին
Պ-12914-15.11.2011-ՊԻ-010/0
Հեղինակ` Ստյոպա Սաֆարյան, Զարուհի Փոստանջյան, Արմեն Մարտիրոսյան, Անահիտ Բախշյան, Լարիսա Ալավերդյան, Րաֆֆի Հովհաննիսյան
զ) «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
Պ-12915-15.11.2011-ՊԻ-010/0
Հեղինակ` Ստյոպա Սաֆարյան, Զարուհի Փոստանջյան, Արմեն Մարտիրոսյան, Անահիտ Բախշյան, Լարիսա Ալավերդյան, Րաֆֆի Հովհաննիսյան
Հիմնական զեկուցող`Ս.Սաֆարյան
Հարակից զեկուցող(ներ)`Դ.Հարությունյան
4.
Առաջարկել հետաձգել հետեւյալ նախագծի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետը մինչեւ 15 օրով.

1) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
Կ-1318-27.12.2011-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`Ա.Թամազյան
Հարակից զեկուցող(ներ)`Կ.Նահապետյան
5.
Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի 2012 թվականի փետրվարի 27-մարտի 1-ի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագիծը.

1) «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-1261-27.10.2011-ՊԻ-010/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`Հ.Թովմասյան
Հարակից զեկուցող(ներ)`Հ.Սահակյան
6.
Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագիծը.

1) «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Պ-1314-26.12.2011-ՊԻ-010/0
Հեղինակ` Դավիթ Հարությունյան
Հիմնական զեկուցող`Դ.Հարությունյան
Հարակից զեկուցող(ներ)`Հ.Սահակյան
7.
Դրական եզրակացություն չներկայացնել չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվող հետեւյալ նախագծերի վերաբերյալ.

1) Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) մասնավորեցման գործընթացի, նրան հանքավայրերի շահագործման իրավունքներ տրամադրելու պայմանների, ԶՊՄԿ-ի կողմից ՀՀ-ում օրենքով սահմանված բնապահպանական չափորոշիչները պահպանելու եւ բնապահպանական վճարների կատարման, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի, Արծվանիկի, Սեւաքարի, Աճանանի, Չափնիի եւ Սյունիքի համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» Կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N 627-Ն որոշման օրինականության ուսումնասիրության վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին
Պ-1322-29.12.2011-ՊԻ-011/0
Հեղինակ` Ստյոպա Սաֆարյան, Անահիտ Բախշյան, Զարուհի Փոստանջյան, Արմեն Մարտիրոսյան, Լարիսա Ալավերդյան
Հիմնական զեկուցող`Ս.Սաֆարյան
Հարակից զեկուցող(ներ)`Հ.Սահակյան
2) ա) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
Պ-1324-12.01.2012-ՊԻ-010/0
Հեղինակ` Ստյոպա Սաֆարյան, Արծվիկ Մինասյան, Վահան Հովհաննեսյան, Արմեն Մարտիրոսյան
բ) «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
Պ-13241-12.01.2012-ՊԻ-010/0
Հեղինակ` Ստյոպա Սաֆարյան, Արծվիկ Մինասյան, Վահան Հովհաննեսյան, Արմեն Մարտիրոսյան
գ) «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Պ-13242-12.01.2012-ՊԻ-010/0
Հեղինակ` Ստյոպա Սաֆարյան, Արծվիկ Մինասյան, Վահան Հովհաննեսյան, Արմեն Մարտիրոսյան
Հիմնական զեկուցող`Ս.Սաֆարյան
Հարակից զեկուցող(ներ)`Դ.Հարությունյան
8.
Առաջարկել հետեւյալ նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` 24 ժամվա ընթացքում.

1) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
Կ-1304-02.12.2011-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`Ա.Դանիելյան
Հարակից զեկուցող(ներ)`Կ.Նահապետյան
9.
Հետաձգել հետեվյալ նախագծերի քննարկումը մինչեվ հանձաժողովի 27.02.2012թ. N 17 նիստը.
1) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-1340-23.02.2012-ՊԻ-010/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`Հ.Թովմասյան
Հարակից զեկուցող(ներ)`Դ.Հարությունյան
2) ա) Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին
Կ-1341-23.02.2012-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին
Կ-13411-23.02.2012-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`Հ.Թովմասյան
Հարակից զեկուցող(ներ)`Դ.Հարությունյան
3) ա) «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-1305-08.12.2011,03.02.2012-ՊԻ-010/2ամբ.
Հեղինակ` Դավիթ Հարությունյան, Վարդան Բոստանջյան, Հեղինե Բիշարյան
բ) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-13051-08.12.2011,03.02.2012-ՊԻ-010/2ամբ.
Հեղինակ` Դավիթ Հարությունյան, Վարդան Բոստանջյան, Հեղինե Բիշարյան
գ) «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-13052-03.02.2012-ՊԻ-010/2ամբ.
Հեղինակ` Դավիթ Հարությունյան, Վարդան Բոստանջյան, Հեղինե Բիշարյան
Հիմնական զեկուցող`Դ.Հարությունյան
Հարակից զեկուցող(ներ)`Հ.Սահակյան
4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
Կ-1345-24.02.2012-ՊԻ-010/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`Հ.Թովմասյան
Հարակից զեկուցող(ներ)`Դ.Հարությունյան


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԴ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

19.03.2012
Քաղվածք թիվ 19 նիստի արձանագրությունից

16.03.2012
Քաղվածք թիվ 18 նիստի արձանագրությունից

27.02.2012
Քաղվածք թիվ 17 նիստի արձանագրությունից

01.02.2012
Քաղվածք թիվ 15 նիստի արձանագրությունից