National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
միջազգային պայմանագրեր, միջազգային հարաբերություններ եւ միջխորհրդարանական կապեր
Էլ. փոստ artakin@parliament.am
Հեռ. (374-10) 513271




Քաղվածք թիվ 49 նիստի արձանագրությունից
28.11.2011
Ժամը 11:00
414 սենյակ
1.
Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ գումարման տասներորդ նստաշրջանի 2011 թվականի դեկտեմբերի 5- 8-ի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագծերը.

1) 1994 թվականի մարտի 15-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համալրման եւ զինվորական ծառայություն անցնելու կարգի մասին» համաձայնագիր
Ն-1239-16.09.2011-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հիմնական զեկուցող`ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյան
13:40
Հարակից զեկուցող(ներ)`Շիրակ Թորոսյան
2) 2011 թվականի մայիսի 26-ին Լայպցիգում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ ավտոմոբիլային ճանապարհներով միջազգային ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների մասին» համաձայնագիր
Ն-1240-16.09.2011-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հիմնական զեկուցող`ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյան
13:30
Հարակից զեկուցող(ներ)`Շիրակ Թորոսյան
3) «2011 թվականի հուլիսի 14-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր» վարկային համաձայնագիր
Ն-1272-08.11.2011-ԱՀ,ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հիմնական զեկուցող`ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյան
11:40
Հարակից զեկուցող(ներ)`Լյովա Խաչատրյան
4) 2011 թվականի հուլիսի 13-ին Լոնդոնում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության միջեւ եկամուտների եւ կապիտալի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան (կից արձանագրությամբ)
Ն-1274-08.11.2011-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հիմնական զեկուցող`ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայան
11:00
Հարակից զեկուցող(ներ)`Շիրակ Թորոսյան
5) 2011 թվականի հուլիսի 14-ին Դուբլինում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իռլանդիայի կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը (կից արձանագրությամբ)
Ն-1275-08.11.2011-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հիմնական զեկուցող`ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայան
11:10
Հարակից զեկուցող(ներ)`Շիրակ Թորոսյան
6) 2011 թվականի նոյեմբերի 1-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» փոխառության համաձայնագիր»
Ն-1298-26.11.2011-ԱՀ,ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հիմնական զեկուցող`ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյան
11:30
Հարակից զեկուցող(ներ)`Լյովա Խաչատրյան
Հանձնաժողովը հանդես եկավ առաջարկությամբ` համաձայնագրի (Ն-1298-26.11.2011-ԱՀ,ՖՎ-011/0) հավելվածում բերված արձանագրության տեքստում նախատեսել, որ ՀՀ քաղաքացին, զորակոչվելով ՌԴ սահմանապահ զորքեր, ստանձնի պարտավորություն` պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԱրմեն Ռուստամյան

21.10.2011
Քաղվածք թիվ 48 նիստի արձանագրությունից

30.09.2011
Քաղվածք թիվ 47 նիստի արձանագրությունից

02.09.2011
Քաղվածք թիվ 46 նիստի արձանագրությունից

19.05.2011
Քաղվածք թիվ 45 նիստի արձանագրությունից

06.05.2011
Քաղվածք թիվ 44 նիստի արձանագրությունից

08.04.2011
Քաղվածք թիվ 43 նիստի արձանագրությունից

04.02.2011
Քաղվածք թիվ 42 նիստի արձանագրությունից



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am