Գործունեության ոլորտները`
առողջապահություն, մայրություն, մանկություն, դեղերի արտադրություն, ներմուծում եւ անվտանգություն, սանիտարահամաճարակային անվտանգություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի՝ դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի 2023 թվականի փետրվարի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրվող հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1)
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին (երկրորդ ընթերցում)
բ) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին (երկրորդ ընթերցում)
ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյան
Հարակից զեկուցող(ներ)`
ՀՀ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյան ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Հունանյան
Կ-443-28.11.2022-ԱռՀ-011/1 և Պ-460-06.12.2022-ԱռՀ-011/0 նախագիծը և դրան կից նախագծերի երկրորդ ընթերցումների տեքստերը 2-օրյա ժամկետում տրամադրել հանձնաժողովին։