Постоянная комиссия по финансово-кредитным и бюджетным вопросам
Сферы деятельности:
бюджетное законодательство, государственный бюджет, займы, кредиты, деньги, денежный оборот, аудит, аудиторская проверка, банковская система, финансовые рынки (денежные, капитала, кредитные, страховые и ценных бумаг) и законы, регулирующие эти сферы
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը եւ Հանձնաժողովի աշխատակարգի 9-րդ կետը՝ Հանձնաժողովը որոշեց օրակարգի առաջին կետում ընդգրկված օրենքների նախագծերի փաթեթը հանել օրակարգից։
1)
ա) «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյան
`
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյան
2.
Հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց հետեւյալ օրենքի նախագծի վերաբերյալ եւ առաջարկեց Ազգային ժողովի խորհրդին ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում․
1)
«Պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյան
3.
Հանձնաժողովը որոշեց սույն թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 12:30-ին, 334 դահլիճում «Ներքին գործերի նախարարությունում 2023 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը քննարկելու նպատակով հրավիրել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ։
Զեկուցող՝ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյան
4.
Քննարկվեց Բյուջետային գրասենյակի 2023 թվականի տարեկան կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: