National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ fvb@parliament.am
Հեռ. (374-11) 513 480




Քաղվածք թիվ 7 նիստի արձանագրությունից
27.11.2023
Ժամը 10:00
114 սենյակ
1.
Քննարկվեց 2022 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը:

Զեկուցող` Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյան
2.
Հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց Ազգային Ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվող հետեւյալ օրենքի նախագծի վերաբերյալ և առաջարկեց Ազգային Ժողովի խորհրդին օրենքի նախագիծն ընդգրկել դեկտեմբերի 5-ի հերթական նիստերի օրակարգում.
1) «Ներքին աուդիտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
Կ-661-11.09.2023-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյան
Հարակից զեկուցող(ներ)`Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյան
3.
Քվեարկության արդյունքներով (ներկա 5-ից. կողմ-4, դեմ-0,)` Հանձնաժողովը, Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն, Հաշվեքննիչ պալատի անդամի տեղի համար Ազգային ժողովին է առաջարկում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Հակոբ Վանիկի Միհրանյանի թեկնածությունը:

Զեկուցող՝ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյան
4.
Հանձնաժողովը որոշեց՝ սույն թվականի դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, 334 դահլիճում՝ «ՀՀ թվային փոխակերպման (թվայնացման) գործընթացի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ», Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը քննարկելու նպատակով հրավիրել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ։

Զեկուցող՝ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյան
5.
Սույն արձանագրության քաղվածքի 2-րդ կետում նշված նախագիծը կներկայացվի լրամշակված տարբերակով։


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am