Հանձնաժողովը որոշեց. դրական եզրակացություն տալ հետևյալ օրենքի նախագծին, ինչպես նաև առաջարկել Ազգային ժողովի խորհրդին՝ ներքոնշյալ օրենքնի նախագիծն ընդգրկել ԱԺ առաջիկա՝ 2020 թվականի մայիսի 5-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգի նախագծում.
1)
«Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագիրը վավերացնելու մասին
Հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի 2020 թվականի մայիսի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում ընդգրկված` երկրորդ ընթերցման ներկայացված հետևյալ օրենքների նախագծերի վերաբերյալ.
1)
«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին (երկրորդ ընթերցում)
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյան
Հարակից զեկուցող(ներ)`
ԱԺ պատգամավոր Արթուր Մանուկյան
3.
Հանձնաժողովը քննարկեց հետևյալ հարցը և որոշեց. առաջարկել Ազգային ժողովի խորհրդին՝ այն ընդգրկել ԱԺ առաջիկա 2020 թվականի մայիսի 5-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգի նախագծում
1)
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդում
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյան
4.
Ընդունել ի գիտություն՝ հետևյալ զեկույցում ընդգրկված կրթություն և գիտություն, մշակույթ, սպորտ, երիտասարդություն, սփյուռքի հետ կապեր բաժինների (4.4, 4.5, 2.4 բաժիններ) ոլորտներում կատարված աշխատանքների մասին տեղեկատվությունները.
1)
Հայաստանի Հանրապետության Կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույց
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան
5.
Սույն արձանագրության քաղվածքի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված նախագիծը համալրվել է նոր՝ <<Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին>>.Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>> և <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին>> նախագծերով.