Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
տարածքային կառավարում, վարչատարածքային բաժանում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ, գյուղատնտեսություն, բնության պահպանություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ եվ առաջարկել Ազգային ժողովի խորհրդին հետեվյալ նախագիծը ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա՝ 2018 թվականի ապրիլ 10-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում
1)
ա) «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյան
Հարակից զեկուցող(ներ)`
Հանձնաժողովի նախագահ Վարդեվան Գրիգորյան
Ընդունել ի գիտություն, որ ՀՀ Աժ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակարգի 7-րդ բաժնի 4-րդ մասի 5-րդ ենթակետի համաձայն պատգամավորների բանավոր առաջարկների հիման վրա սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետում նշված նախագծերի լրամշակված տարբերակը հեղինակը Ազգային ժողովին կներկայացնի մինչև 9.05.2018թ.: