Եվրոպական միության եւ Եվրախորհրդի հետ կապեր, Հայաստանի Հանրապետության օրենքների եւ եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
15.06.2018 |
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովի հետ համատեղ ս.թ. հունիսի 18-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 334 սրահում կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ <<Հայաստանի Հանրապետության մշակութային քաղաքականության ուղղություններն ու հիմնահարցերը՝ միջազգային պարտավորությունների համատեքստում>> խորագրով:
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյան ՀԱՄԱՏԵՂ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳ <<Հայաստանի Հանրապետության մշակութային քաղաքականության ուղղություններն ու հիմնահարցերը՝ միջազգային պարտավորությունների համատեքստում>> Հունիսի 18, 2018թ. Երեւան, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճ Համանախագահողներ՝ Նաիրա Զոհրաբյան - ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյան - ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ 12:00-12:15 Վ.Բոստանջյան - ՀՀ ԱԺ ԳԿՄ մշտական հանձնաժողովի նախագահ Թեմա Մշակութային քաղաքականության օրենսդրական հիմնախնդիրները 12:15-12:30 Ն. Զոհրաբյան - ՀՀ ԱԺ ԵԻ մշտական հանձնաժողովի նախագահ Թեմա Մշակութային նոր քաղաքականություն. ՀՀ-ԵՄ համաձայնագրի մշակույթի բաղադրիչը 12:30-14:00 Հիմնական զեկույցներ Զոհրաբ Մնացականյան ՀՀ արտաքին գործերի նախարար Լիլիթ Մակունց ՀՀ մշակույթի նախարար Հարցեր հիմնական զեկուցողներին 14:00-15:00 Ելույթներ՝ ըստ մասնակիցների հայտերի 15:00-15:15 Լսումների արդյունքների ամփոփում Աշխատակարգ. հիմնական զեկույցի համար՝ մինչեւ 15 րոպե հարցերի համար՝ մինչեւ 3 րոպե պատասխանների համար՝ մինչեւ 3 րոպե ելույթների համար՝ մինչեւ 5 րոպե |