|
|
|
17.04.2012
ԱԺ աշխատակիցներին շնորհվեցին դասային աստիճաններ
«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` խորհրդարանի նախագահ Սամվել Նիկոյանը եւ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանը ապրիլի 17-ին աշխատակազմի 14 աշխատակիցների հանդիսավոր պայմաններում շնորհեցին օրենքով սահմանված համապատասխան դասային աստիճաններ: ԱԺ նախագահը 9-ը պետական ծառայողների շնորհեց ՀՀ պետական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան: ԱԺ աշխատակազմի ղեկավարը 4 աշխատակցի շնորհեց ՀՀ պետական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան եւ 1 աշխատակցի` ՀՀ պետական ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը շնորհավորեց ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներին դասային աստիճան ստանալու կապակցությամբ` մաղթելով արդյունավետ աշխատանք: Խորհրդարանի ղեկավարն ընդգծեց, որ Ազգային ժողովում աշխատում են արհեստավարժ ու բանիմաց մասնագետներ, որոնք մշտապես բարձր են պահում խորհրդարանի, մասնավորապես խորհրդարանի աշխատակազմի պատիվը:
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Լուիզա Չարխչյանը եւ ԱԺ աշխատակազմի քարտուղարության նիստերի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Աստղիկ Անտոնյանը ներկաների անունից շնորհակալություն հայտնեցին ԱԺ ղեկավարությանը իրենց աշխատանքը գնահատելու համար` ընդգծելով, որ հետայսու կփորձեն իրենց ծառայողական պարտականությունները էլ ավելի մեծ պատասխանատվությամբ կատարել` նպաստելով օրենսդիր մարմնի գործունեության արդյունավետության բարձրացմանը:
 17.06.2013 ԱԺ նախագահը շնորհավորեց վետերանին
Մայիսի 9-ին՝ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, «Հաղթանակ» զբոսայգում Հայրենական Մեծ պատերազմի վետերանների հետ հանդիպման ժամա...
 28.05.2013 Մայիսի 28-ը՝ Հանրապետության տոն
Մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնի եւ Սարդարապատի հերոսամարտի 95-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս ...
 08.05.2013 ՀՀ ԱԺ նախագահն այցելեց Եռաբլուր
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման ու Երկրապահի օրվա առթիվ այցելեց Եռաբլուր պանթեոն: Երկրապահ կամավորականների միո...
 02.05.2013 Գրքի շնորհանդես խորհրդարանում
Մայիսի 2-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի «Գժանոց կամ թեժ աշուն» գրքի շնորհանդեսը, որը լրագր...
 12.04.2013 Գրքի շնորհանդես խորհրդարանում
Ապրիլի 12-ին կրկին մշակութային տոն էր ԱԺ Կանաչ սրահում. բազմաթիվ պատգամավորներ, արվեստագետներ, ԱԺ աշխատակիցներ եւ լրագրողներ հավաքվել էին՝ մասնակցելու...
 02.04.2013 Հանդիպում Ազգային ժողովում
Ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԳԴՀ Հեսսեն երկրամասի Բերգշտրասսեի նահանգապետ Մաթիաս Վիլկեսին եւ Հեսսենի երկրամասում ՀՀ պատվո հյու...
 17.01.2013 Տեղի ունեցավ ՀՊՏՀ խորհրդի նիստ
Հունվարի 17-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբր...
 30.12.2012 ԱԺ նախագահն այցելեց պաշտպանական դիրքեր
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան կապակցությամբ դեկտեմբերի 30-ին այցելեց ՀՀ պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացավ մա...
 06.11.2012 ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Կուբայի դեսպանին
Նոյեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Կուբայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վալդես Ֆիգերոային` դիվանագիտական առաքե...
 30.10.2012 Հանդիպումներ Պրահայում
Հոկտեմբերի 30-ին պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլ...
 16.10.2012 Պարգեւներ՝ ուսուցիչներին
Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած կուսակցության անդամ ուսուցիչների պարգեւատրման հանդիսավոր արա...
 11.09.2012 Աշխատանքային քննարկում
Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որը նախաձեռնել էր ԱԺ գիտության,...
 07.09.2012 ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Լատվիայի դեսպանին
Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գինտս Ապալսին: Դեսպանը ԱԺ նախագահին փոխանցեց Լատվիա...
 13.06.2012 ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Քուվեյթի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 13-ին ընդունեց ՀՀ-ում Քուվեյթի պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդինին: Ողջունելով դ...
|