Մայիսի 14-ին աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նրան ուղեկցում էին ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:
ԱԺ նախագահն այցելեց մարզի մի շարք համայնքներ, ծանոթացավ առկա խնդիրներին` բնակիչների հետ քննարկելով դրանց լուծման հնարավորությունները:
Հանդիպումներն անցան անկաշկանդ ու անմիջական մթնոլորտում, Հովիկ Աբրահամյանն ինքը մարդկանց տրամադրեց անկեղծ զրույցի: «Մենք չենք եկել լավ բաներ լսելու, եկել ենք վատն էլ լսելու», - հանդիպումներից մեկի ժամանակ գյուղացիներին դիմեց ԱԺ նախագահը:
Խորհրդարանի ղեկավարի առաջին հանդիպումը Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասում էր: Այն , ըստ էության , գյուղական բնակավայր է քաղաքի մեջ, եւ այդ առումով օրինաչափ էր, որ մարդկանց բարձրացրած խնդիրներն առավելապես վերաբերում էին գյուղատնտեսությանը. գյուղատնտեսական տեխնիկայի բացակայություն, սերմացուի խնդիր, չմշակվող հողեր ԱԺ նախագահը նշեց, որ նպատակահարմար է, որ ձեռքբերվող գյուղտեխնիկան ամրացվի համայնքին, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ավելի մատչելի սպասարկել բնակչությանը, վերահսկել գները; Նա խոստացավ աջակցել սերմացուի եւ պարարտանյութի ձեռքբերման գործընթացում առկա խնդիրների լուծմանը: Հովիկ Աբրահամյանը ՏԻՄ ղեկավարներին ու ներկայացուցիչներին կոչ արեց ավելի ակտիվ շփվել ժողովրդի հետ, ավելի շատ զբաղվել նրա հոգսերով: Պետք է բացառել չինովնիկների կողմից հարցերի լուծումն արհեստականորեն ձգձգելը: ԱԺ նախագահը նշեց, որ գյուղատնտեսության խնդիրները երկրի նախագահի ուշադրության կենտրոնում են, եւ բոլորով` ՏԻՄ ղեկավարից մինչեւ ԱԺ պատգամավոր, պետք է ավելի ակտիվորեն զբաղվեն այդ խնդիրների լուծմամբ:
Համանման խնդիրներ կային նաեւ մարզի Սոլակ համայնքում: Աժ նախագահը նախ զրուցեց գյուղի դպրոցի մանկավարժների հետ, ծանոթացավ նրանց հոգսերին, դպրոցի առօրյային: Գյուղի դպրոցի պարի խումբը պատրաստվում է մեկնել Բելառուս` մասնակցելու միջազգային փառատոնի. պարախմբի անունից նրա անդամներից մեկը Հովիկ Աբրահամյանին տեղեկացրեց ֆինանսական որոշ խնդիրների մասին. ԱԺ նախագահը խոստացավ աջակցություն ցուցաբերել: Խորհրդարանի նախագահի հետ զրույցի ժամանակ գյուղացիները բարձրացրին ոռոգման ջրի հարցը, ավանդների խնդիրը, իսկ գյուղի Երիտասարդական թաղամասի բնակիչներից մեկը հայտնեց, որ թաղամասը գազաֆիկացման խնդիր ունի: Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց ֆինանսապես աջակցել այդ հարցի լուծմանը:
Արզնիում ԱԺ նախագահի հետ հանդիպման ժամանակ համայնքի բնակիչները մյուս համայնքների խնդիրներին համահուչ իրենց հոգսերը բարձրաձայնելուց բացի ընդգծեցին արոտավայրերի բացակայության հարցը: Գյուղացիների բարձրացրած հարցերը մանրամասն լսելուց հետո Հովիկ Աբրահամյանն ասաց, որ միանգամից հնարավոր չէ բոլոր խնդիրներին լուծում տալ, բայց համոզմունք հայտնեց, որ դրանք աստիճանաբար կլուծվեն:
Հայաստանի ասորական համայնքի կողմից Արզնիում ԱԺ նախագահին նվիրեցին «Օսմանյան բռնապետության ներքո ապրող հայ եւ մյուս ժողովուրդների ցեղասպանությունը(1453-1922 թթ.)» գիրքը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իր ապրիլքսանչորսյան ուղերձում դատապարտել է նաեւ այլ` ասորի եւ հույն ժողովուրդների ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում: Ի պատասխան իրեն ուղղված խնդրանքի` ԱԺ նախագահը աջակցություն խոստացավ Օսմանյան Թուրքիայում ասորի ժողովրդի ցեղասպանությանը նվիրված հուշարձանի կառուցմանը Երեւանում:
ԱԺ նախագահի այցի հաջորդ «կանգառը» Նոր Գեղին էր, որտեղ եւս բնակիչների հետ հանդիպումը սկսվեց մանկավարժների հետ զրույցով: Այնուհետեւ գյուղացիների զրույցի թեման ծավալվեց`ներառելով գյուղատնտեսությանն առնչվող հարցերի լայն շրջանակ. մտահոգությունները նույն էին` սերմացու, վարկեր, պարարտանյութ: Հովիկ Աբրահամյանը շրջեց նաեւ ջերմոցային տնտեսություններից մեկում հետաքրքրվեց կատարված աշխատանքներով ու խնդիրներով:
Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի ավարտը մշակութային էր. Հովիկ Աբրահամյանը նախ այցելեց Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որը կառուցվել է 1301 թվականին; Այնուհետեւ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը այցելեց համայնքի թիվ 3 հիմնական դպրոց: Հովիկ Աբրահամյանը շրջեց դպրոցում, զրուցեց երեխաների եւ մանկավարժների հետ: Ուսուցիչների հետ ջերմ զրույցի ժամանակ անդրադարձ կատարվեց կրթական խնդիրներին եւ մասնավորապես դպրոցի սաների առաջադիմությանը: Մանկավարժներն ԱԺ նախագահին շնորհակալություն հայտնեցին այցելության համար եւ ցանկություն հայտնեցին, որ իրենց դպրոցը եւս մասնակցի խորհրդարանում անցկացվող «Բաց դաս» ծրագրին, ինչին ԱԺ նախագահը սիրով ընդառաջեց:
Ինչպես հայտնի է, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո, ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում արդեն երրորդ անգամ անցկացվում է Ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոն: Այն այս տարի նվիրված է մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 95-ամյակին: Մրցույթ-փառատոնը, որը մեկնարկել է այս տարվա մարտի 5-ից, մայիսի 14-ին անցկացվեց Կոտայքի մարզում` Եղվարդում, որին ներկա գտնվեց ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մրցանակներ հանձնեց երկու տարիքային խմբերում հաղթող ճանաչված 6 աշակերտների . մեկ մասնակից էլ արժանացավ խրախուսական մրցանակի: Հաղթողները կմասնակցեն Երեւանում կայանալիք եզրափակիչ փուլին:
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելեց Սարդարապատի հուշահամալիր
Հանրապետության տոնի, Սարդարապատի հերոսամարտի եւ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 93-րդ տարեդարձի առիթով մայիսի 28-ին Սարդարապատի հուշահա...
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրեց ՀՀ Ազգային ժողովի որոշումը
Մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է խորհրդարանի կողմից 91 կողմ, 1 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդո...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հրաժեշտի այցը Ազգային ժողով
Մայիսի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Մարի Յովանովիչին` Հայաստանում նրա դիվանագիտական...
Բաց դաս Կոտայքի մարզի դպրոցականների համար
Մայիսի 23-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելած Կոտայքի մարզի տարբեր համայնքների դպրո...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում մասնակցեց «Հայաստանի տնտեսությունը երեկ, այսօր, վաղը» խորագրով ուսանողական գիտաժողովին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 21-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում մասնակցեց «...
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մայիսի 20--ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվ...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում հյուրընկալել էր մի շարք թանգարանների տնօրենների ու աշխատակիցների
Մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում հյուրընկալել էր մի շարք թանգարանների տնօրենների ու աշխատակիցների: Ողջունե...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Հայաստանի Ազգային պատկերասրահ
Մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Հայաստանի Ազգային պատկերասրահ, որտեղ մասնակցեց ֆրանսաբնակ հայազգի նշանավո...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Կոռուպցիայի դեմ պայքարող խորհրդարանականների համաշխարհային կազմակերպության ղեկավարներին
Մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կոռուպցիայի դեմ պայքարող խորհրդարանականների համաշխարհային կազմակերպության (GOPAC) գո...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Ինդիանա նահանգի Վեսլեյան համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների
Մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Ինդիանա Վեսլեյան համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների, որոնց ու...
Հովիկ Աբրահամյանն այցելեց Կարեն Դեմիրճյանի թանգարան
Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ մայիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց ազգային, պետական ու քաղաքական խոշոր գործիչ...
Տեղի ունեցավ Հայաստանի եւ Հունգարիայի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Հունգարիայի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Լասլո Կյովերի մասնակցությամբ մա...
ՀՀ ԱԺ նախագահը առանձնազրույց ունեցավ Հունգարիայի խորհրդարանի նախագահի հետ
Մայիսի 17-ին սկսվեց Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի պաշտոնական այցը Հայաստան: Հանդիպումները խորհրդարանում սկսվեցին Հայաստ...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպանին
Մայիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպան Դիանա Յանսեին: Շնորհավորելով հյուրին նշանակմա...
Ընտանիքի օրվա առթիվ 20 բազմազավակ ընտանիքների ծնողներ արժանացան ԱԺ նախագահի շնորհակալագրերի
Մայիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալվել էին բազմազավակ ընտանիքների ներկայացուցիչներ, ովքեր ներկայացնում էին Հայաստանի տարբեր մարզերն ու մայրաքա...
Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Մայիսի 17-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի գլխավորած պատվիրակությունը: Երեւան...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին
Ծննդյան 90- ամյակի առթիվ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ պարգեւատրվել է ԱԺ նախագահի...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի հատուկ ներկայացուցչին
Մայիսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի միգրացիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Նի...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենսին
Մայիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենսին: Հովիկ Աբ...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուին
Մայիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուին: Ողջունելով հյուրին` ...
ԱԺ Պատվո մեդալ` Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների
Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի համար Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ Հայրենակ...
Տոնական միջոցառումներ «Հաղթանակ» զբոսայգում
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 66-ամյա հոբելյանի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ մայիս...
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մայիսի 6-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեց...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Արտաշատի «Երեխայի զարգացման եւ վերականգնողական կենտրոնի» բացման արարողությանը
Մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն Արտաշատ քաղաքում մասնակցեց «Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների եւ դեռահասների առողջության ին...
ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի հիմնադիր նիստում
Մայիսի 3-ին մեկնարկեց ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստը Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների ղեկավարների եւ ազգայ...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստում
«Ձերդ գերազանցություն պարոն Եժի Բուզեկ ...