Մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն Արտաշատ քաղաքում մասնակցեց «Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի մասնաճյուղ «Երեխայի զարգացման եւ վերականգնողական կենտրոն»-ի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, պատգամավորներ, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլենսկին, Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը:
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը շնորհավորելով կենտրոնի բացման առթիվ` կարեւորեց դրա նշանակությունը տարածաշրջանի երեխաների առողջության խնդիրների լուծման համար: Նշելով, որ նմանատիպ կենտրոնների ստեղծումը բարդ եւ աշխատատար գործընթաց է եւ օժանդակության կարիք ունի` նա շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին` ցուցաբերած անմիջական աջակցության համար:
ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց , որ մարզերում գործող կենտրոնների շարքում Արտաշատի Երեխայի զարգացման եւ վերականգնողական կենտրոնը թվով յոթերորդն է, սակայն այն առանձնահատուկ է նրանով, որ բաղկացած է կենտրոնից եւ մանկապարտեզից: Երեխաները, ովքեր կգան կենտրոնում բուժվելու, կարող են այցելել նաեւ մանկապարտեզ: Արա Բաբլոյանը շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին` կենտրոնի ստեղծմանը մեծապես աջակցելու համար, ինչպես նաեւ նրա տիկնոջը` Ջուլիետա Աբրահամյանին, ով իր պատվավոր տեղն է զբաղեցնում կենտրոնի հովանավորների շարքում: Նա նշեց, որ Արտաշատի Երեխայի զարգացման եւ վերականգնողական կենտրոնի ստեղծման գործում նեռառված են տեղական եւ միջազգային ջանքերը` ի դեմս ծրագրի բոլոր հովանավորների:
Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի նախագահ Աշոտ Կիրակոսյանը նշեց, որ երբ անցյալ տարի ԱԺ նախագահի հետ այցելել էին մանկապարտեզ, որտեղ այժմ տեղակայված է կենտրոնը, Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր վերանորոգել այն, ինչն էլ իրականացվել է: Տեղեկացնելով, որ ԱԺ նախագահի հանձնարարությամբ գործընթացը շարունակվելու է, հիմնադրամի նախագահը խոստացավ եւս երկու մանկապարտեզ վերանորոգել:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի տիկին Ջուլիետա Աբրահամյանն ու կենտրոնի տնօրենը կտրեցին մուտքի կարմիր ժապավենը, որից հետո ԱԺ նախագահը շրջեց կենտրոնի բժշկական մասում եւ մանկապարտեզում: Հովիկ Աբրահամյանը ծանոթացավ երեխաների համար ստեղծված պայմաններին, զրուցեց մանկապարտեզի սաների հետ, ովքեր իրենց երգ ու պարով ողջունեցին ԱԺ նախագահին ու մյուս հյուրերին: Մանկապարտեզի տնօրենը շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին` շենքի վերանորոգման հարցում ցուցաբերած աջակցությն համար: Ներկայումս մանկապարտեզ է հաճախում շուրջ 100 երեխա:
Արտաշատի «Երեխայի զարգացման եւ վերականգնողական կենտրոնը» բժշկական վերականգնողական ծառայություններ եւ մասնագիտական խնամք է տրամադրելու Արարատի մարզի ֆիզիկական, մտավոր, լսողական, խոսքի, հաղորդակցման եւ զարգացման այլ խնդիրներ ունեցող երեխաների: Երեխաների վերականգնողական բուժումն ապահովելու համար կենտրոնը համալրված է հատուկ կահույքով, անհրաժեշտ սարքավորումներով եւ գույքով: Կենտրոնի բոլոր աշխատակիցները Արարատի մարզի բնակիչներ են, ովքեր վերապատրաստում են անցել Երեւանի «ԱրԲեՍ» առողջության կենտրոնում:
Նշենք, որ կենտրոնի վերակառուցման եւ կահավորման համար ծախսվել է մոտ 80 մլն դրամ:
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելեց Սարդարապատի հուշահամալիր
Հանրապետության տոնի, Սարդարապատի հերոսամարտի եւ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 93-րդ տարեդարձի առիթով մայիսի 28-ին Սարդարապատի հուշահա...
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրեց ՀՀ Ազգային ժողովի որոշումը
Մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է խորհրդարանի կողմից 91 կողմ, 1 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդո...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հրաժեշտի այցը Ազգային ժողով
Մայիսի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Մարի Յովանովիչին` Հայաստանում նրա դիվանագիտական...
Բաց դաս Կոտայքի մարզի դպրոցականների համար
Մայիսի 23-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելած Կոտայքի մարզի տարբեր համայնքների դպրո...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում մասնակցեց «Հայաստանի տնտեսությունը երեկ, այսօր, վաղը» խորագրով ուսանողական գիտաժողովին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 21-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում մասնակցեց «...
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մայիսի 20--ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվ...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում հյուրընկալել էր մի շարք թանգարանների տնօրենների ու աշխատակիցների
Մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում հյուրընկալել էր մի շարք թանգարանների տնօրենների ու աշխատակիցների: Ողջունե...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Հայաստանի Ազգային պատկերասրահ
Մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Հայաստանի Ազգային պատկերասրահ, որտեղ մասնակցեց ֆրանսաբնակ հայազգի նշանավո...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Կոռուպցիայի դեմ պայքարող խորհրդարանականների համաշխարհային կազմակերպության ղեկավարներին
Մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կոռուպցիայի դեմ պայքարող խորհրդարանականների համաշխարհային կազմակերպության (GOPAC) գո...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Ինդիանա նահանգի Վեսլեյան համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների
Մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Ինդիանա Վեսլեյան համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների, որոնց ու...
Հովիկ Աբրահամյանն այցելեց Կարեն Դեմիրճյանի թանգարան
Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ մայիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց ազգային, պետական ու քաղաքական խոշոր գործիչ...
Տեղի ունեցավ Հայաստանի եւ Հունգարիայի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Հունգարիայի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Լասլո Կյովերի մասնակցությամբ մա...
ՀՀ ԱԺ նախագահը առանձնազրույց ունեցավ Հունգարիայի խորհրդարանի նախագահի հետ
Մայիսի 17-ին սկսվեց Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի պաշտոնական այցը Հայաստան: Հանդիպումները խորհրդարանում սկսվեցին Հայաստ...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպանին
Մայիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպան Դիանա Յանսեին: Շնորհավորելով հյուրին նշանակմա...
Ընտանիքի օրվա առթիվ 20 բազմազավակ ընտանիքների ծնողներ արժանացան ԱԺ նախագահի շնորհակալագրերի
Մայիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալվել էին բազմազավակ ընտանիքների ներկայացուցիչներ, ովքեր ներկայացնում էին Հայաստանի տարբեր մարզերն ու մայրաքա...
Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Մայիսի 17-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի գլխավորած պատվիրակությունը: Երեւան...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր
Մայիսի 14-ին աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նրան ուղեկցում էին ԱԺ գյուղատնտեսության եւ բնապա...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին
Ծննդյան 90- ամյակի առթիվ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ պարգեւատրվել է ԱԺ նախագահի...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի հատուկ ներկայացուցչին
Մայիսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի միգրացիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Նի...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենսին
Մայիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենսին: Հովիկ Աբ...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուին
Մայիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուին: Ողջունելով հյուրին` ...
ԱԺ Պատվո մեդալ` Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների
Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի համար Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ Հայրենակ...
Տոնական միջոցառումներ «Հաղթանակ» զբոսայգում
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 66-ամյա հոբելյանի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ մայիս...
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մայիսի 6-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեց...
ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի հիմնադիր նիստում
Մայիսի 3-ին մեկնարկեց ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստը Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների ղեկավարների եւ ազգայ...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստում
«Ձերդ գերազանցություն պարոն Եժի Բուզեկ ...