Մայիսի 3-ին մեկնարկեց ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստը Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների ղեկավարների եւ ազգային պատվիրակությունների մասնակցությամբ: Նիստին մասնակցում էր ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունը Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Վահան Հովհաննիսյանը /ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար/, Ալեքսանդր Սարգսյանը, Արտակ Զաքարյանը, Խաչիկ Հարությունյանը, Լիլիթ Գալստյանը, Արմեն Մելիքյանը, Ստյոպա Սաֆարյանը, Վարդան Բոստանջյանը, Հովհաննես Սահակյանը, Վահե Էնֆիաջյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը: Նա շեշտեց ԵՎՐԱՆԵՍԹ-ի շրջանակում նոր ձեւաչափով համագործակցության կարեւորությունը, նշեց, որ խորհրդարանական վեհաժողովը լավ հարթակ է երկխոսություն ծավալելու, առկա խնդիրները քննարկելու համար: Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը անդրադարձավ նաեւ տարածաշրջանային հակամարտություններին եւ ընդգծեց բանակցությունների միջոցով տարածքային խնդիրների լուծման անհրաժեշտությունը: Այնուհետեւ ելույթ ունեցան ԵՎՐԱՆԵՍԹ-ի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարները:
Առաջինը ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Դիմելով ներկաներին ՀՀ ԱԺ նախագահն ասաց.
«Թույլ տվեք առաջին հերթին Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անունից շնորհավորել մեզ բոլորիս այս նշանակալից իրադարձության առթիվ, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել դոկտոր Եժի Բուզեկին իր հրավերի համար:
Շնորհակալություն եմ հայտնում նաեւ ԵՎՐԱՆԵՍԹ-ում ներկայացված բոլոր ազգային պատվիրակությունների եւ քաղաքական խմբերի ղեկավարներին` իրենց կատարած հետեւողական աշխատանքի համար, որի շնորհիվ հնարավոր եղավ իրականություն դարձնել այս յուրահատուկ նախաձեռնությունը:
Դեռեւս 2004 թվականին, երբ սկիզբ առավ Եվրամիության հարեւանության քաղաքականությունը, Եվրամիության երկարաժամկետ նպատակն էր օժանդակություն տրամադրել Արեւելյան գործընկեր երկրներին եւ նույնատիպ ծրագրերի իրականացման միջոցով դյուրացնել նրանց անցումային փուլը դեպի լիարժեք ժողովրդավարություն:
Այս համատեքստում ակնհայտ է ԵՎՐԱՆԵՍԹ-ի ինքնատիպությունը: Արեւելյան գործընկերները ոչ թե անդամակցում են արդեն իսկ գոյություն ունեցող Եվրոպական կառույցի, այլ իրենք են նման կառույցի հիմնադիր հանդիսանում:
Եվրախորհրդարանն իր գործունեության ողջ ընթացքում ապացուցել է հավատարմությունը համամարդկային արժեքներին` ազգերին խրախուսելով միավորվել ազատության, համերաշխության, արդարության եւ կայունության գաղափարի շուրջ, ընդդեմ արգելքներ եւ բաժանարար գծեր ստեղծելու գայթակղության, որն այնքան դյուրին է քաղաքական ասպարեզում:
Հայաստանի Հանրապետությունը մշտապես ապացուցել է իր հավատարմությունն այս համամարդկային արժեքներին եւ եղել համագործակցության ջատագովը, իր հարեւանների հետ հարաբերությունների բնականոն զարգացման, տարածաշրջանային համագործակցության խորացման կողմնակիցը:
ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովը կլինի այն հարթակը, որը հնարավորություն կտա խորհրդարանական գնահատական տալ Արեւելյան գործընկերությանը եւ արտահայտել մեր հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ հիմնարար արժեքներին, հասնել փոխվստահության մթնոլորտի ու տարածաշրջանային լիարժեք համագործակցության հաստատմանը: Այդ համատեքստում Եվրոպան իր բազմազանությամբ համերաշխության հաստատման լավագույն օրինակն է:
Հայաստանը մեծ նշանակություն է տալիս նաեւ միջմշակութային երկխոսությանը տարածաշրջանում` տարբեր կրոնական ու էթնիկ համայնքների միջեւ վստահության եւ համագործակցության մթնոլորտի հաստատման միտումով: Այս ամենը, իր հերթին, կնպաստի ժողովրդավարության զարգացմանը, բարեկեցության բարձրացմանը, խաղաղության, կայունության եւ անվտանգության նախադրյալների ստեղծմանը: Այդ նույն սկզբունքներն են արտացոլված նաեւ Պրահայի հռչակագրում:
Բոլորիս հայտնի է, որ բարեփոխումների իրականացումը հնարավոր չէ, եթե չկա դրանց նկատմամբ հավատ, համոզվածություն եւ քաղաքական կամք: Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափը, մեր բոլորի համոզմամբ, այն ատյանն է, որի միջոցով մենք կարող ենք աջակցել Եվրամիության Արեւելյան գործընկերության քաղաքականության իրականացմանը, արձանագրել առաջընթաց եւ կանխատեսել մարտահրավերները: Այն նաեւ յուրահատուկ ֆորում կդառնա տեղեկատվության եւ փորձի փոխանակման համար, կդյուրացնի փոխըմբռնումը, ընդհանուր դիրքորոշումների մշակումը Եվրախորհրդարանի եւ գործընկեր պետությունների խորհրդարանների միջեւ:
Այս միջխորհրդարանական վեհաժողովն Արեւելյան գործընկերության քաղաքականության խորհրդարանական հարթությունն է, որը պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծի առաջ մղելու քաղաքական ասոցացումը եւ տնտեսական ինտեգրումը Եվրամիության եւ Արեւելյան գործընկեր պետությունների միջեւ: Այն կարող է հզոր գործիք դառնալ գործընկերության ամրապնդման եւ զարգացման գործում:
Հայաստանի դեպքում մեր դավանած քրիստոնեական արժեքները, պատմական եւ լեզվամշակութային գործոններն ապահովում են մեր ներկայությունը Եվրամիության հաստատությունում` կրկին վերահաստատելով Հայաստանի` Եվրոպական մեծ ընտանիքի անբաժանելի մաս հանդիսանալու հանգամանքը: Եվրամիության քաղաքացի հանդիսացող մոտ մեկ միլիոն մեր հայրենակիցների ամբողջական ինտեգրումը Եվրոպայի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքին դրա լավագույն ապացույցն է: Այս առումով մենք կարեւորում ենք մեր քաղաքացիների համար Եվրամիություն մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացմանն ուղղված գործընթացը:
Ցանկանում եմ նաեւ հատուկ շեշտել, որ դեռեւս մեկ տարի չի անցել այն օրվանից, երբ մենք Եվրամիության հետ մեկնարկեցինք Ասոցացման համաձայնագրի կնքման գործընթացը: Այս պահին մենք արդեն հաջողությամբ ավարտել ենք բանակցությունների արդյունքում մշակված տասնվեց բաժին: Գիտեմ, որ մեր գործընկերներից ոմանք ավելի առաջ են անցել: Եկեք օգտագործենք այս եզակի հնարավորությունը, որպեսզի արագացնենք այս գործընթացը, այլ ոչ թե փորձենք ԵՎՐԱՆԵՍԹ-ը դարձնել անիմաստ վիճաբանությունների բեմ: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ մեր բոլոր գործընկերները կիսում են այս մոտեցումը: Ազնվորեն հավատացած եմ, որ ԵՎՐԱՆԵՍԹ-ի խնդիրներից է ներգրավել Բելառուսին այս գործընթացում եւ փորձել խրախուսել հետագա բարեփոխումներն այդ երկրում, որպեսզի Բելառուսի պատվիրակությունը մոտ ապագայում զբաղեցնի ազատ պահված տեղերը:
Անցած ժամանակահատվածում Հայաստանի Ազգային ժողովն իր հանձնառությունն է հաստատել ԵՎՐԱՆԵՍԹ-ի հետ լիարժեք համագործակցելու գործընթացում` լինելով առաջինը ազգային պատվիրակության ձեւավորման եւ նախապատրաստական աշխատանքներին իր մասնակցությամբ:
Գլոբալացման այս դարաշրջանում բազմազանության դերը չափազանց կարեւոր է, եւ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարցերը պետք է գերակայեն մեր քաղաքական օրակարգում: Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ ՀՀ Ազգային ժողովն արդեն ավարտում է նոր Ընտրական օրենսգրքի քննարկումները` համապատասխանեցնելով այն Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ պարունակվող առաջարկություններին: «Խոսքի եւ հավաքների ազատության մասին» նոր օրենքն արդեն ուժի մեջ է մտել մեր հանրապետությունում:
Հարավկովկասյան երեք երկրների մասնակցությունը ԵՎՐԱՆԵՍԹ- ին իրոք կարող է շատ օգտակար լինել մեր տարածաշրջանն առավել կանխատեսելի դարձնելու առումով: Հայաստանը կիսում է Եվրամիության այս տեսակետը: ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ը նաեւ նոր թափ կհաղորդի մեր միջեւ առկա հարաբերություններին` հաշվի առնելով խորհրդարանական դիվանագիտության կարեւորությունը եւ լրացուցիչ խթան կհանդիսանա ինչպես խորհրդարանների, այնպես էլ հասարակության լայն շրջանակների միջեւ կապերի ամրապնդման համար:
Ավարտելով ելույթս` ցանկանում եմ հստակ ընդգծել, որ ես ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական ձեւաչափը դիտարկում եմ ոչ թե որպես ինքնանպատակ կառույց, այլ համագործակցության կամուրջ, որը անցնելու վճռականությունը Հայաստանն ունի»:
Խորհրդարանների ղեկավարների ելույթներից հետո ստորագրվեց ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր ակտը եւ ընդունվեց կանոնակարգը:
Նշենք , որ ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ընտրվեց ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի համանախագահի տեղակալ, Բյուրոյի անդամ, Արտակ Զաքարյանը `ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի, քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի համանախագահ, Ստյոպա Սաֆարյանը` էներգետիկ անվտանգության հարցերի հանձնաժողովի համանախագահի տեղակալ եւ Նաիրա Զոհրաբյանը` քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի համանախագահի տեղակալ:
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելեց Սարդարապատի հուշահամալիր
Հանրապետության տոնի, Սարդարապատի հերոսամարտի եւ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 93-րդ տարեդարձի առիթով մայիսի 28-ին Սարդարապատի հուշահա...
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրեց ՀՀ Ազգային ժողովի որոշումը
Մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է խորհրդարանի կողմից 91 կողմ, 1 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդո...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հրաժեշտի այցը Ազգային ժողով
Մայիսի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Մարի Յովանովիչին` Հայաստանում նրա դիվանագիտական...
Բաց դաս Կոտայքի մարզի դպրոցականների համար
Մայիսի 23-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելած Կոտայքի մարզի տարբեր համայնքների դպրո...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում մասնակցեց «Հայաստանի տնտեսությունը երեկ, այսօր, վաղը» խորագրով ուսանողական գիտաժողովին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 21-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում մասնակցեց «...
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մայիսի 20--ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվ...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում հյուրընկալել էր մի շարք թանգարանների տնօրենների ու աշխատակիցների
Մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում հյուրընկալել էր մի շարք թանգարանների տնօրենների ու աշխատակիցների: Ողջունե...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Հայաստանի Ազգային պատկերասրահ
Մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Հայաստանի Ազգային պատկերասրահ, որտեղ մասնակցեց ֆրանսաբնակ հայազգի նշանավո...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Կոռուպցիայի դեմ պայքարող խորհրդարանականների համաշխարհային կազմակերպության ղեկավարներին
Մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կոռուպցիայի դեմ պայքարող խորհրդարանականների համաշխարհային կազմակերպության (GOPAC) գո...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Ինդիանա նահանգի Վեսլեյան համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների
Մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Ինդիանա Վեսլեյան համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների, որոնց ու...
Հովիկ Աբրահամյանն այցելեց Կարեն Դեմիրճյանի թանգարան
Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ մայիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց ազգային, պետական ու քաղաքական խոշոր գործիչ...
Տեղի ունեցավ Հայաստանի եւ Հունգարիայի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Հունգարիայի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Լասլո Կյովերի մասնակցությամբ մա...
ՀՀ ԱԺ նախագահը առանձնազրույց ունեցավ Հունգարիայի խորհրդարանի նախագահի հետ
Մայիսի 17-ին սկսվեց Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի պաշտոնական այցը Հայաստան: Հանդիպումները խորհրդարանում սկսվեցին Հայաստ...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպանին
Մայիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպան Դիանա Յանսեին: Շնորհավորելով հյուրին նշանակմա...
Ընտանիքի օրվա առթիվ 20 բազմազավակ ընտանիքների ծնողներ արժանացան ԱԺ նախագահի շնորհակալագրերի
Մայիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալվել էին բազմազավակ ընտանիքների ներկայացուցիչներ, ովքեր ներկայացնում էին Հայաստանի տարբեր մարզերն ու մայրաքա...
Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Մայիսի 17-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի գլխավորած պատվիրակությունը: Երեւան...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր
Մայիսի 14-ին աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նրան ուղեկցում էին ԱԺ գյուղատնտեսության եւ բնապա...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին
Ծննդյան 90- ամյակի առթիվ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ պարգեւատրվել է ԱԺ նախագահի...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի հատուկ ներկայացուցչին
Մայիսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի միգրացիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Նի...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենսին
Մայիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենսին: Հովիկ Աբ...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուին
Մայիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուին: Ողջունելով հյուրին` ...
ԱԺ Պատվո մեդալ` Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների
Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի համար Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ Հայրենակ...
Տոնական միջոցառումներ «Հաղթանակ» զբոսայգում
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 66-ամյա հոբելյանի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ մայիս...
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մայիսի 6-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեց...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Արտաշատի «Երեխայի զարգացման եւ վերականգնողական կենտրոնի» բացման արարողությանը
Մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն Արտաշատ քաղաքում մասնակցեց «Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների եւ դեռահասների առողջության ին...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստում
«Ձերդ գերազանցություն պարոն Եժի Բուզեկ ...