National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
16.02.2021
Արարատ Միրզոյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 16-ին ընդունեց ՀՀ-ում  Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:

Շնորհավորելով դեսպան Սվենսոնին նշանակման կապակցությամբ` ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ դեսպանն իր կարեւոր ներդրումը կբերի հայ-շվեդական փոխգործակցության ընդարձակման գործում:

Նշելով, որ Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեն ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը՝ Արարատ Միրզոյանը կարեւորեց այդ ոլորտների բարեփոխումներում Շվեդիայի շարունակական աջակցությունը, ինչպես նաեւ՝ օժանդակությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի իրականացման գործում:

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով առաջացած մարդասիրական խնդիրների լուծման շրջանակում խորհրդարանի խոսնակը բարձրացրեց հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց արագ վերադարձի հարցը: Այս տեսանկյունից նա ընդգծեց միջազգային հանրության գործուն քայլերը:

Պատրիկ Սվենսոնն իր հերթին շեշտեց, որ Շվեդիան կարեւորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը, իրականացվող բարեփոխումներին իր երկրի աջակցությունը: Նա առանձնացրեց Հայաստանի հետ համագործակցության ուղղությունները՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, շուկայական տնտեսություն, շրջակա միջավայր:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ դեսպանը կարեւորեց այս հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը: «Շվեդիան նախագահում է ԵԱՀԿ-ում եւ կուզենար հասկանալ, թե ինչպես կարող է նպաստել նման հակամարտությունների լուծմանը»,- ասաց դեսպանը: Նա եւս միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից անհրաժեշտ համարեց գերեվարված անձանց վերադարձի հարցը:

Անդրադարձ կատարվեց սույն թվականի մարտի 1-ից ՀՀ-ԵՄ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ամբողջական գործարկմանը, ինչը, ըստ դեսպանի, ՀՀ-ԵՄ հարաբերություններին նոր որակ կհաղորդի:

Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվեցին զարգացման հեռանկարները, կարեւորվեց միջխորհրդարանական շփումների ակտիվացումը նաեւ բարեկամական խմբերի մակարդակում, գործարար կապերի ընդլայնումը:

Դեսպանի խնդրանքով Արարատ Միրզոյանը ներկայացրեց մեր երկրում իրականացվող բարեփոխումների օրակարգը:
 


29.03.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադայի հետ: Արարատ Միրզ...

02.03.2021
Խորհրդարանի խոսնակը հանդիպեց ԱՄՆ դեսպանի եւ ԱՄՆԶԾ ղեկավարի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին եւ Հայաստանում ԱՄՆ զարգացման ծրագրի գործակալության ղեկավար ...

27.02.2021
Արարատ Միրզոյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 27-ին հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին:   ...

26.02.2021
ԱԺ նախագահը հանդիպել է Հանրապետության նախագահին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Կողմերը քննարկել են խորհրդարանի ե...

18.02.2021
Իրանը չի կարող ձեռնպահ մնալ Արցախի հարցում դիրքորոշում արտահայտելուց. ՀՀ ԱԺ նախագահ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 18-ին ընդունեց Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան  Աբբաս Զոհուրիին: Ողջունելով հյ...

16.02.2021
Ազգային ժողովի նախագահն ընդունեց ՄԹ Եվրոպական հարեւանության եւ Ամերիկայի հարցերով նախարարին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունեց  Միացյալ Թագավորության Եվրոպական հարեւանության եւ Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընին: Ող...

05.02.2021
Արարատ Միրզոյանն ընդունեց Չինաստանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 5-ին ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆ...

04.02.2021
Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին
Փետրվարի 4-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի  մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյա...

28.01.2021
Արարատ Միրզոյանն այցելել է Եռաբլուր պանթեոն
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Բանակի օրվա կապակցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն եւ ծաղիկներ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար զոհ...

14.01.2021
Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել մեր երկրում Ղազախստանի դեսպանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան ...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS