ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է հունիսի 30-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքները: Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահն օրենքների ընդունումից հետո 21-օրյա ժամկետում չէր ստորագրել դրանք եւ չէր վիճարկել դրանց սահմանադրականությունը, իսկ այդ ժամկետի լրանալուց հետո օրենքների ստորագրման լիազորությունը փոխանցվել էր ԱԺ նախագահին: