Դեկտեմբերի 29-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյիդ Ալի Սաղայիանին:
Ողջունելով դեսպանին` պարոն Աբրահամյանը բարձր գնահատեց ՀՀ եւ ԻԻՀ միջեւ բարեկամական հարաբերությունները եւ կարեւորեց փոխգործակցությունը քաղաքական, առեւտրատնտեսական, գյուղատնտեսական, մշակութային եւ այլ բնագավառներում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին նաեւ առեւտրատնտեսական ոլորտում համագործակցության ակտիվացման հարցը, մասնավորապես անդրադառնալով հունվարին Հայաստանում կայանալիք ՀՀ-ԻԻՀ միջկառավարական հանձնաժողովի նիստին առնչվող հարցերի:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան նաեւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս: