Տպել
 
ՆԱԽԱԳԻԾ   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ
ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


        Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
        1. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր քննարկման ենթակա հետեւյալ հարցերը.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

        2. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել գլխադասային հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած հետեւյալ հարցերը.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
Կ-789-04.03.2024-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-790-04.03.2024,29.04.2024-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3. ա) «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-791-04.03.2024-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-7911-04.03.2024-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին
Պ-793-07.03.2024-ՏՀ-011/0
Հեղինակներ` Բաբկեն Թունյան, Նարեկ Զեյնալյան
5. ա) «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Կ-794-12.03.2024-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Կ-7941-12.03.2024-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Կ-7942-12.03.2024-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Կ-7943-12.03.2024-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Կ-7944-12.03.2024-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
6. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Կ-798-15.03.2024-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
7. «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-800-18.03.2024-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

        3. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել գլխադասային հանձնաժողովների կողմից բացասական եզրակացություն ստացած, ինչպես նաեւ Կանոնակարգով սահմանված ժամկետում եզրակացություն չստացած հետեւյալ հարցերը.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ
Խ-824-17.04.2024-ԱՀ-013/0
Հեղինակ`«Հայաստան» խմբակցություն