ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ
2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-ԻՆ՝ ԺԱՄԸ 11:00-ԻՆ, ՆԱԽԱՁԵՌՆՈՂԻ ՍԱՀՄԱՆԱԾ ՕՐԱԿԱՐԳՈՎ ԵՎ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով 2022 թվականի հուլիսի 14-ին` ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը , ինչպես նաեւ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության «2022 թվականի հուլիսի 14-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու, նստաշրջանի օրակարգում երկու ընթերցմամբ ընդգրկված օրենքների նախագծերը երկու ընթեցմամբ քննարկելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը , առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածի 8-րդ մասով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է. |
Համաձայնություն տալ 2022 թվականի հուլիսի 14-ին` ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եվ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն: |