National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԺԱՄԿԵՏԱՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ուժը կորցրել է Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի փոտրվարի 5-ի ԱԺԽՈ-003-Լ որոշմամբ
Հրապարակվել է` 12.06.2017թ.

 

1. Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9 օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի եւ 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը ՈՐՈՇՈՒՄ Է.

ա. առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են երեքշաբթի՝ ժամը 12-ին.

բ. արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են երկուշաբթի՝ ժամը 12-ին.

գ. գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են չորեքշաբթի՝ ժամը 14-ին.

դ. եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են երկուշաբթի՝ ժամը 11-ին.

ե. պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են չորեքշաբթի՝ ժամը 12-ին.

զ. պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են չորեքշաբթի՝ ժամը 11-ին.

է. տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են երկուշաբթի՝ ժամը 14-ին.

ը. տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են երեքշաբթի՝ ժամը 11-ին.

թ. ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են երեքշաբթի՝ ժամը 14-ին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ     ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆ

2017թ. հունիսի 12
Երևան
ԱԺԽՈ - 004-L

 



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS