National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի ԱԺԽՈ-002-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 04.03.2019թ.

 

  Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 162-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Ազգային ժողովի 2019 թվականի հունվարի 15-ի «Յոթերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» 001-Ն որոշումը եւ մշտական հանձնաժողովի նախագահների  առաջարկությունները` Ազգային ժողովի խորհուրդը որոշում է .


1.     Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի մայիսի 26-ի N 002-Լ որոշման երրորդ պարբերությունում.

1)   «պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի» բառերը փոխարինել «պետական-իրավական հարցերի» բառերով:

2)  Հանել «գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի,» եւ « եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի» բառերը:

3)   «Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի,» բառերից հետո լրացնել «գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի,» բառերը:

4) «Եվրոպական  ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի» բառերից հետո լրացնել «, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի եւ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի» բառերը:


2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ     ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ

2019թ. մարտի 04
Երևան
ԱԺԽՈ - 009-Լ

 



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS