National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի 015-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 28.10.2020թ.

 

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

1. Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի մարտի 25-ի «Ազգային ժողովի յոթերորդ գումարման բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» ԱԺԽՈ-015-Ա որոշման.

1) 2-րդ հավելվածում (Հայաստան-Ավստրալիա բարեկամական խումբ) «Արման Աբովյան «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն» բառերից հետո լրացնել «Ստեփան Ստեփանյան «Լուսավոր Հայաստան» խմբակցություն»  բառերը,

2) 11-րդ հավելվածում (Հայաստան-Եգիպտոս  բարեկամական խումբ) «Գեւորգ Գորգիսյան «Լուսավոր Հայաստան» խմբակցություն» բառերը փոխարինել «Ռուբիկ Ստեփանյան «Լուսավոր Հայաստան» խմբակցություն»  բառերով,

3) 20-րդ հավելվածում (Հայաստան-Իրան բարեկամական խումբ) «Վահե Էնֆիաջյան «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն» բառերից հետո լրացնել «Ստեփան Ստեփանյան «Լուսավոր Հայաստան» խմբակցություն»  բառերը,

4) 39-րդ հավելվածում (Հայաստան-Մոլդովա բարեկամական խումբ) հանել  «Արտակ Մանուկյան «Իմ քայլը» խմբակցություն» բառերը եւ լրացնել  «Արտակ Մանուկյան Խմբի ղեկավար «Իմ քայլը» խմբակցություն» բառերը,

5) 42-րդ հավելվածում (Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խումբ) «Սրբուհի Գրիգորյան «Լուսավոր Հայաստան» խմբակցություն» բառերից հետո լրացնել «Ստեփան Ստեփանյան «Լուսավոր Հայաստան» խմբակցություն»  բառերը,

6) 54-րդ հավելվածում (Հայաստան-Վրաստան բարեկամական խումբ) «Արկադի Խաչատրյան «Լուսավոր Հայաստան» խմբակցություն» բառերից հետո լրացնել «Ստեփան Ստեփանյան «Լուսավոր Հայաստան» խմբակցություն»  բառերը:

2.  Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի մարտի 25-ի 015-Ա որոշումը լրացնել նոր 61-րդ (Հայաստան-Սինգապուր բարեկամական խումբ), 62-րդ (Հայաստան-Ուզբեկստան բարեկամական խումբ), 63-րդ (Հայաստան-Գվատեմալա բարեկամական խումբ) եւ 64-րդ (Հայաստան-Եթովպիա բարեկամական խումբ) հավելվածներով՝  համաձայն  1-ին, 2-րդ, 3-րդ  եւ 4-րդ հավելվածների :  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ     ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ

2020թ. հոկտեմբերի 28
Երևան
ԱԺԽՈ - 060-Ա

 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am