ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ
2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-ԻՆ՝ ԺԱՄԸ 11:00-ԻՆ, ՆԱԽԱՁԵՌՆՈՂԻ ՍԱՀՄԱՆԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ՕՐԱԿԱՐԳՈՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 08.07.2020թ.
Հիմք ընդունելով 2020 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը,
ինչպես նաեւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին
որոշումը,
առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերով՝ Ազգային ժողովի խորհուրդը
որոշում է
.
Համաձայնություն տալ 2020 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած ժամկետում եւ օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ
2020թ. հուլիսի 08
Երևան
ԱԺԽՈ - 048-L