ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի ԱԺԽՈ-002-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը որոշում է. |
1. Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի հունվարի 24-ի «Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ» Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության կազմը հաստատելու մասին» ԱԺԽՈ-002-Ա որոշման հավելվածում. |
1) «Մխիթար Հայրապետյան Պատվիրակության ղեկավար» բառերը փոխարինել «Գայանե Աբրահամյան Պատվիրակության ղեկավար» բառերով. |
2) «Կորյուն Մկրտչյան «Իմ քայլը» խմբակցություն» բառերից հետո լրացնել «Նարեկ Մկրտչյան «Իմ քայլը» խմբակցություն» բառերը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ
2019թ. հուլիսի 13
Երևան
ԱԺԽՈ - 038-Ա