ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի ԱԺԽՈ-008-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.
Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 19-ի «Միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» ԱԺԽՈ-008-Լ որոշման. |
1) 1-ին հավելվածում՝ «Արմենուհի Կյուրեղյան (ՀՅԴ խմբ.)» բառերից հետո լրացնել «Սպարտակ Սեյրանյան (ՀՅԴ խմբ.)» բառերը: |
2) 2-րդ հավելվածում՝ «Էդմոն Մարուքյան («Ելք» խմբ.)» բառերից հետո լրացնել «Հովիկ Աղազարյան («Ելք» խմբ.)», «Լենա Նազարյան («Ելք» խմբ.)» բառերը: |
3) 3-րդ հավելվածում՝ «Սասուն Միքայելյան («Ելք» խմբ.)» բառերից հետո լրացնել «Հայկ Կոնջորյան («Ելք» խմբ.)», «Ալեն Սիմոնյան («Ելք» խմբ.)» բառերը, «Ռուզաննա Առաքելյան (ՀՅԴ խմբ.» բառերից հետո լրացնել «Սպարտակ Սեյրանյան (ՀՅԴ խմբ.)» բառերը: |
4) 4-րդ հավելվածում՝ «Արսեն Միխայլով (ՀՀԿ խմբ.)» բառերը փոխարինել «Տաճատ Վարդապետյան (ՀՀԿ խմբ.)» բառերով, «Էդմոն Մարուքյան («Ելք» խմբ.)» բառերից հետո լրացնել «Ալեն Սիմոնյան («Ելք» խմբ.)» բառերը: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆ
2018թ. հունիսի 11
Երևան
ԱԺԽՈ - 042-Լ