ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի ԱԺԽՈ-008-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 21.05.2018թ.
1. Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.
Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 19-ի «Միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» ԱԺԽՈ-008-Լ որոշման.
1) 2-րդ հավելվածում «Ռոմիկ Մանուկյան (ՀՅԴ խմբ.)» բառերից հետո լրացնել «Ռուզաննա Առաքելյան (ՀՅԴ խմբ.)» բառերով: |
2) 3-րդ հավելվածում «Արմեն Բաբայան (ՀՅԴ խմբ.)» բառերից հետո լրացնել «Ռուզաննա Առաքելյան (ՀՅԴ խմբ.)» բառերով: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆ
2018թ. մայիսի 21
Երևան
ԱԺԽՈ - 035-Լ