ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ԱԺԽՈ-003-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 19.03.2018թ.
Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.
1. Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» ԱԺԽՈ-003-Լ որոշման 11-րդ հավելվածի «Գալուստ Սահակյան (ՀՀԿ խմբ.)» բառերը փոխարինել «Կարեն Ավագյան (ՀՀԿ խմբ.)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆ
2018թ. մարտի 19
Երևան
ԱԺԽՈ - 020-Լ