ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի 020-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է. |
1. Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի «Ազգային ժողովի ութերորդ գումարման բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» ԱԺԽՈ-020-Ա որոշման. |
1) 10-րդ հավելվածում (Հայաստան-Գերմանիա բարեկամական խումբ) «Հռիփսիմե Հունանյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերը փոխարինել «Լիլիթ Կիրակոսյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերով, իսկ «Հասմիկ Հակոբյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերը փոխարինել «Միքայել Թումասյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերով, |
2) 29-րդ հավելվածում (Հայաստան-Կանադա բարեկամական խումբ) «Միքայել Թումասյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերը փոխարինել «Հասմիկ Հակոբյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերով, |
3) 34-րդ հավելվածում (Հայաստան-Հորդանան բարեկամական խումբ) «Արթուր Դավթյան (Խմբի ղեկավար) «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերը փոխարինել «Արփինե Դավոյան (Խմբի ղեկավար) «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերով: |