ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ԱԺԽՈ-003-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Առաջնորդվելով «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.
Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» ԱԺԽՈ-003-Լ որոշման.
1) 3-րդ հավելվածի «Էդմոն Մարուքյան («Ելք » խմբ.)» բառերից հետո լրացնել «Ռուզաննա Առաքելյան (ՀՅԴ խմբ.)» բառերով: |
2) 8-րդ հավելվածի «Գեւորգ Գորգիսյան («Ելք» խմբ.)» բառերից հետո լրացնել «Ռուզաննա Առաքելյան (ՀՅԴ խմբ.)» բառերով: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: