National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.5.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
06.05.2021
2020-ի ՄԻՊ գործունեության տարեկան զեկույցը խորհրդարանում
1 / 21

Խորհրդարանը լսեց 2020-ի ընթացքում ՀՀ ՄԻՊ գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին հաղորդումը եւ գործունեության տարեկան զեկույցը:

Ապրիլի 6-ի Ազգային ժողովի հերթական նիստում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրեց տարեկան զեկույցը: Արման Թաթոյանի հավաստմամբ՝ ՄԻՊ-ը 2020-ին աշխատել է գերծանրաբեռնվածությամբ: Ստացել է 14,780 բողոք, 200 այց է կատարել քրեակատարողական հիմնարկներ եւ ոստիկանություն, հրապարակել է 7 լեզվով ուղեցույցներ: Զեկուցողն անդրադարձավ այն հիմնական իրավունքների խախտումներին, որոնք տեղ են գտել փաստաթղթերում:

«2020-ի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումն ու «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020-ի գործունեության վերաբերյալ» զեկույցի մանրամասները՝ կից: