Օգոստոսի 6-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների նախագահների հանդիպումը:
Ողջունելով գործընկերոջը՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հաճախակի է այցելում Արցախ՝ մասնակցելու կարեւոր իրադարձություններին: Արցախի ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանի խորհրդարանի նախագահի մասնակցությունը Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությանը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդգծել է օրենսդիր մարմինների ոլորտային հանձնաժողովների միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակական ջանքեր գործադրել խորհրդարանների եւ հայկական երկու պետությունների միջեւ կապերի ամենօրյա խորացման ուղղությամբ: