Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.12.2001
  • Գլուխ 1.   Ընդհանուր դրույթներ
  • Գլուխ 2.  Նոտարական գործունեություն
  • Գլուխ 3.  Նոտարի իրավունքները, պարտականություններըեւ պատասխանատվությունը
  • Գլուխ 4.  Նոտարական պալատը
  • Գլուխ 5.  Նոտարական գործողությունների իրականացմանկարգը եւ դրանց առաջադրվող պահանջները
  • Գլուխ 6.  Գործարքների վավերացումը
  • Գլուխ 7.  Նոտարի կողմից ժառանգական գույքիպահպանման համար ձեռնարկվող միջոցները
  • Գլուխ 8.  Ժառանգության իրավունքի վկայագիրտալը
  • Գլուխ 9.  Ընդհանուր համատեղ կամ ընդհանուրբաժնային սեփականության ներքո գտնվող գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականությանիրավունքի վկայագրեր տալը
  • Գլուխ 10. Փաստաթղթերի պատճենների կամ փաստաթղթերիքաղվածքների իսկության վավերացումը
  • Գլուխ 11. Փաստաթղթերի վրա եղած ստորագրություններիիսկության վավերացումը
  • Գլուխ 12. Փաստաթղթերի թարգմանության իսկությանվավերացումը
  • Գլուխ 13. Քաղաքացու` որոշակի վայրում գտնվելուեւ ողջ լինելու փաստի, ինչպես նաեւ լուսանկարում պատկերված անձի եւ քաղաքացունույնության հաստատումը
  • Գլուխ 14. Ֆիզիկական եւ իրավաբանական անձանցդիմումները, հայտարարությունները եւ այլ փաստաթղթերն այլ ֆիզիկական եւ իրավաբանականանձանց փոխանցելը
  • Գլուխ 15. Դրամական գումարներ եւ արժեթղթեր դեպոզիտընդունելը, պահպանելը, հանձնելը եւ վերադարձնելը
  • Գլուխ 16. Փաստաթղթերն ի պահ ընդունելը
  • Գլուխ 17. Ապացույցների ապահովումը
  • Գլուխ 18. Կազմակերպության ընդհանուր ժողովիկամ կոլեգիալ այլ մարմնի նիստի արձանագրության վավերացումը
  • Գլուխ 19.  Նոտարիկողմից օտարերկրյա իրավունքի նորմերի կիրառումը: Միջազգային պայմանագրեր եւհամաձայնագրեր
  • Գլուխ 20.  Անցումային դրույթներ
  • Գլուխ 21.   Եզրափակիչ դրույթներ
  • ԳԼՈՒԽ 1.

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ գործունեության ոլորտը

    1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում նոտարների գործունեությանիրավական հիմքերը, նոտարական գործողությունների իրականացման կարգը եւ նոտարներինառաջադրվող հիմնական պահանջները:

    2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությանտարածքում գործունեություն իրականացնող նոտարների, ինչպես նաեւ նոտարականգործողություններ կատարող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններիեւ հյուպատոսական հիմնարկների պաշտոնատար անձանց վրա, եթե սույն օրենքով այլբան նախատեսված չէ:

    Հոդված 2. Նոտարի գործունեության իրավական հիմքերը

    1. Նոտարն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի ՀանրապետությանՍահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝Քաղաքացիական օրենսգիրք), սույն օրենքի, այլ օրենքների եւ իրավական ակտերիու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (այսուհետ՝ միջազգայինպայմանագրեր) հիման վրա:

    2. Եթե միջազգային պայմանագրերով սահմանված է սույն օրենքից տարբեր նոտարականգործողություններ կատարելու կարգ, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերինորմերը:

    ԳԼՈՒԽ 2.

    ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

    Հոդված 3. Նոտարը

    1. Նոտարը պաշտոնատար անձ է, որը Հայաստանի Հանրապետության անունից ՀայաստանիՀանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան իրականացնումէ սույն օրենքով նախատեսված նոտարական գործողություններ եւ այլ գործունեություն:

    Նոտարի կարգավիճակի առանձնահատկությունները սահմանվում են միայն սույնօրենքով:

    2. Նոտարը նոտարական գործունեությունն իրականացնում է համապատասխան նոտարականգործողություններ կատարելու, փաստաթղթեր ձեւակերպելու, իրավաբանական խորհրդատվություններմատուցելու, պարզաբանումներ տալու կամ սույն օրենքով նախատեսված նոտարականայլ գործունեություն կատարելու միջոցով:

    3. Նոտարի ստորագրությամբ ու կնիքով վավերացված կամ հաստատված փաստաթուղթնունի օրենքով նախատեսված հանրային հեղինակություն եւ լիարժեք ապացուցողականուժ:

    4. Նոտարական գործողությունն իրականացվում է անաչառորեն՝ բոլորի համարհավասար պայմաններով:

    5. «Նոտար» բառը կամ դրա ածանցյալներն իրենց կամ իրենց գրասենյակների անվանմանմեջ կարող են օգտագործել միայն սույն օրենքով սահմանված կարգով նշանակվածնոտարները:

    Հոդված 4. Նոտարի անկախությունը

    1. Նոտարը նոտարական գործողություն կատարելիս կամ նոտարական այլ գործունեությունիրականացնելիս անկախ է եւ ենթարկվում է միայն օրենքին:

    Արգելվում է նոտարական գործողությունների իրականացման ժամանակ միջամտելկամ ներգործել նոտարի գործունեությանը:

    2. Նոտարի գործունեությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել միայն սույնօրենքով նախատեսված դեպքերում, կարգով եւ հիմքերով:

    3. Նոտարը չի կարող առանց իր գրավոր համաձայնության փոխադրվել աշխատանքիայլ նոտարական տարածք: Նոտարն իր համաձայնությամբ կարող է տեղափոխվել աշխատանքիայլ նոտարական տարածք միայն նոտարի թափուր հաստիքի առկայության դեպքում:

    Նոտարական գործունեություն իրականացնող նոտարների հաստիքները չեն կարողկրճատվել:

    Հոդված 5. Նոտարական գործողությունների գաղտնիությունը

    1. Նոտարը պարտավոր է գաղտնի պահել իր կողմից վավերացված կամ հաստատվածփաստաթղթերից բխող իրեն հայտնի դարձած տեղեկությունները: Այդ պարտականությունըպահպանվում է նաեւ նոտարի` աշխատանքից ազատվելուց հետո:

    2. Անձը, որի համաձայնությամբ կատարվել է նոտարական գործողությունը, ինչպեսնաեւ նրա իրավահաջորդը կամ ներկայացուցիչն իրենց գրավոր համաձայնությամբ կարողեն նոտարին ազատել նոտարական գործողությունների կատարման գաղտնիքը պահպանելուպարտականությունից:

    Անձի մահից հետո, նրա իրավահաջորդի բացակայության կամ վերջինիս հետ առնչվելուանհնարինության դեպքում, նոտարը կարող է նոտարական գործողությունների գաղտնիքըպահպանելու պարտականությունից ազատվել դատարանի վճռով:

    Այլ հարգելի պատճառների առկայությամբ դատարանը կարող է նոտարին ազատելնոտարական գործողությունների գաղտնիքի պահպանման պարտականությունից:

    3. Նոտարը նոտարական գործողությունների կատարման մասին տեղեկանքներ է տալիսմիայն այն ֆիզիկական անձանց, ինչպես նաեւ իրավաբանական անձանց, պետական կամտեղական ինքնակառավարման մարմիններին (այսուհետ՝ կազմակերպություն) կամ նրանցներկայացուցիչներին, որոնց դիմումով, համաձայնությամբ կամ որոնց նկատմամբինքը կատարել է նոտարական գործողություններ:

    4. Դատախազի կամ դատարանի, կամ քննիչի, կամ հետաքննության մարմնի՝ օրենքիհամաձայն տրված գրավոր պահանջով նոտարը նոտարական կամ իր կողմից իրականացվողայլ գործողությունների վերաբերյալ տեղեկանքներ, նոտարական գործից քաղվածքներ,պատճեններ կամ բնօրինակներ է տալիս միայն նախաքննության կամ դատաքննությանմեջ գտնվող քրեական եւ քաղաքացիական գործերի առնչությամբ:

    Դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննության մարմնին կամ փաստաբանինարգելվում է մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն այլ անձանց, ներառյալ՝զանգվածային լրատվության միջոցներին, տեղեկատվություն տալ նոտարական գործողություններիմասին, ինչպես նաեւ այդ տեղեկատվությունը հրապարակել իրենց ելույթներում:

    Իրենց իրավասության սահմաններում նոտարական գործողություններին ծանոթանալուիրավունք ունեն նաեւ օրենքով սահմանված կարգով եւ պայմաններով նոտարական գործողություններինկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք:

    5. Նոտարը կարող է կտակի կամ դրա բովանդակության մասին սույն օրենքով սահմանվածկարգով տեղեկություններ տրամադրել միայն կտակարարի մահից հետո:

    6. Սույն հոդվածով նախատեսված նոտարական գործողությունների գաղտնիությունըչհրապարակելու կանոնները տարածվում են նոտարական գործողություններին օրենքովսահմանված կարգով մասնակցած (վկա, թարգմանիչ եւ այլն), ինչպես նաեւ այն անձանցվրա, որոնց այդ տեղեկությունները հայտնի են դարձել իրենց աշխատանքային եւծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ:

    7. Նոտարներն օրենքով սահմանված կարգով պահպանում են պետական կամ ծառայողականգաղտնիք պարունակող տեղեկությունները եւ փաստաթղթերը:

    Sույն հոդվածի 4-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքերում նոտարընոտարական գործողությունների կատարման մասին տեղեկանքներ, քաղվածքներ, պատճեններկամ բնօրինակ տալուց հետո՝ երեք օրվա ընթացքում, այդ մասին իրավունք ունիհայտնել տվյալ նոտարական գործողությանը մասնակցած անձանց, եթե օրենքով այլբան նախատեսված չէ:

    Հոդված 6. Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերը եւ«Հայաստանի Հանրապետություն» բառերն օգտագործելու՝ նոտարի իրավունքը

    1. Նոտարին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը(այսուհետ՝ արդարադատության նախարարություն) տալիս է Հայաստանի Հանրապետությանպետական զինանշանի պատկերով կնիք, որի վրա նշված են «Հայաստանի Հանրապետություն»բառերը, նոտարի անունը, ազգանունը եւ նոտարական տարածքը:

    Նոտարի կնիքը դրվում է նոտարի կողմից վավերացվող կամ հաստատվող կամ նոտարիկողմից տրվող բոլոր փաստաթղթերի կամ հաշվետվությունների, ինչպես նաեւ դրանցկրկնօրինակների վրա:

    Նոտարն իրավունք ունի ունենալ պետական զինանշանի պատկերով միայն մեկ կլորկնիք:

    2. Նոտարն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը եւ«Հայաստանի Հանրապետություն» բառերն օգտագործել իր գրասենյակի ցուցանակի եւձեւաթղթերի վրա:

    Հոդված 7. Նոտարի բանկային հաշիվները

    1. Նոտարն իր որոշած բանկում պետք է ունենա բանկային եւ դեպոզիտ հաշիվներ,այդ թվում՝ արտարժույթով: Նոտարի բանկային կամ դեպոզիտ հաշիվների միջոցներնօրենսդրությամբ սահմանված կարգով ինքնուրույն տնօրինում է նոտարը:

    2. Նոտարի բանկային հաշիվների վրա կարող է բռնագանձում տարածվել միայնօրենքով նախատեսված դեպքերում` դատական կարգով:

    Հոդված 8. Նոտարի իրավական պաշտպանությունը

    1. Նոտարին ձերբակալելիս, բերման ենթարկելիս, կալանավորելիս, խուզարկելիս,նրան դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելիս այդմասին անհապաղ հայտնվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին(այսուհետ՝ արդարադատության նախարար) եւ նոտարական պալատ:

    2. Նոտարի աշխատանքային վայրը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ`նոտարական պալատի ներկայացուցչի մասնակցությամբ:

    3. Նոտարի մոտ պահվող նոտարական փաստաթղթերը կարող են առգրավվել միայն
    օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:

    Նոտարի գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների վրա բռնագանձում կարող էտարածվել միայն օրենքով նախատեսված դեպքերում` դատական կարգով:

    Նոտարի մոտ պահվող նոտարական փաստաթղթերը կարող են ստուգման նպատակով վերցվելմիայն արդարադատության նախարարի սահմանած կարգով:

    4. Պետական իրավասու մարմինները պարտավոր են ձեռնարկել նոտարի` օրենքովսահմանված պաշտպանության անհրաժեշտ միջոցներ, եթե իր պարտականություններիկատարման հետ կապված` նրան կամ նրա ընտանիքի անդամներին սպառնացել են ֆիզիկականբռնությամբ, գույքի ոչնչացմամբ կամ այլ անօրինական գործողություններով:

    5. Նոտարի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցել միայն ՀայաստանիՀանրապետության գլխավոր դատախազը:

    6. Նոտարն ազատվում է վարժական հավաքներից:

    7. Նոտարն ունի հաշվեցուցակային զենք եւ (կամ) պաշտպանության հատուկ միջոցներունենալու եւ կրելու իրավունք: Նոտարը քաղաքացիաիրավական կամ աշխատանքայինպայմանագրերի հիման վրա կարող է իրականացնել իր նոտարական գրասենյակի պաշտպանությունը:

    Հոդված 9. Նոտարների դասային աստիճանները

    1. Նոտարներին շնորհվում են արդարադատության նախարարության համակարգի աշխատակիցներիհամար նախատեսված հետեւյալ դասային աստիճանները`

    արդարադատության առաջին դասի խորհրդական.

    արդարադատության երկրորդ դասի խորհրդական.

    արդարադատության երրորդ դասի խորհրդական:

    2. Նոտարների դասային կոչումները շնորհվում են՝ ելնելով նրանց մասնագիտականորակավորման աստիճանից: Նոտարներին դասային կոչումներ շնորհում է արդարադատությաննախարարն իր նախաձեռնությամբ կամ նոտարական պալատի առաջարկությամբ:

    3. Նոտարներն իրենց դասային կոչումներին համապատասխան կարող են կրել համազգեստ,որի ձեւը եւ կրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը(այսուհետ՝ կառավարություն):

    Հոդված 10. Նոտարի պաշտոնում նշանակելը

    1. Սույն օրենքով նախատեսված կարգով նոտարի պաշտոնում կարող է նշանակվելՀայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի բարձրագույնիրավաբանական կրթություն, չունի դատվածություն, անցել է նոտարական գործունեությանառնվազն մեկ տարվա ստաժավորում եւ որակավորման քննական հանձնաժողովին հանձնելէ նոտարի որակավորման քննությունները: Արդարադատության նախարարը նոտարի պաշտոնումկարող է նշանակել նաեւ նոտարական գործունեության ստաժավորում չանցած եւ որակավորմանքննություն չհանձնած այն անձին, որը արդարադատության նախարարության համակարգումկամ նոտարական պալատում իրականացրել է նոտարիատի բնագավառի մասնագիտական ոչպակաս, քան երեք տարվա աշխատանքային գործունեություն:

    2. Որակավորման քննական հանձնաժողովի կազմը հաստատում է արդարադատությաննախարարը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են հավասար թվով նախարարությանաշխատակիցներ եւ նոտարական պալատի կողմից առաջադրված նոտարներ:

    3. Նոտարի պաշտոնում նշանակումները կատարում է արդարադատության նախարարը`հաշվի առնելով նոտարական պալատի եզրակացությունը, որը պետք է լինի պատճառաբանվածեւ հիմնավորված:

    Պաշտոնում նշանակելուց հետո արդարադատության նախարարությունը նոտարին տալիսէ ծառայողական վկայական:

    Հոդված 11. Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգը

    1. Նոտարների թեկնածուների որակավորման ստուգումն իրականացվում է կառավարությանհաստատած որակավորման ստուգման կարգի համաձայն:

    2. Որակավորման ստուգման կարգով սահմանվում են որակավորման ստուգման ժամկետները,ստուգմանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացմանժամկետները եւ ստուգման համար ընտրված հարցերի կամ խնդիրների քանակը, գնահատմանկարգը, ստուգման անցկացման ձեւը, ստուգման անցկացման համար նախատեսված ժամանակը,իրավական կամ այլ փաստաթղթերից կամ տեխնիկական միջոցներից օգտվելու կարգը,որակավորման քննությունը հանձնելու համար անհրաժեշտ միավորների քանակը եւստուգման արդյունքների բողոքարկման կարգը, ինչպես նաեւ որակավորումը պատշաճանցկացնելուն ուղղված այլ դրույթներ: Ստուգման համար հարցերը, որոնք ենթակաչեն հրապարակման, նախապատրաստում է արդարադատության նախարարությունը:

    Որակավորման ստուգման բոլոր մասնակիցների համար պետք է սահմանվեն միեւնույնպահանջները:

    Եթե որակավորման ստուգումն իրականացվելու է տեխնիկական միջոցներով, ապադիմողը նախօրոք պետք է ծանոթացվի տեխնիկական միջոցներից օգտվելու կարգին եւպայմաններին:

    3. Որակավորման քննություն հանձնած անձանց տրվում է որակավորման վկայական:

    Որակավորման ստուգման դրական արդյունքները նոտարի պաշտոնում չնշանակվածանձանց համար իրենց ուժը պահպանում են հինգ տարի:

    4. Որակավորման կարգերի փոփոխման մասին իրավական ակտերն ուժի մեջ են մտնումդրանց պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո, եթե այդ ակտով ավելի ուշժամկետ սահմանված չէ:

    5. Որակավորման ստուգման անցկացման օրվա, ժամի եւ տեղի մասին դիմողին պատշաճձեւով տեղեկացվում է ստուգումից առնվազն յոթ օր առաջ:

    6. Որակավորման ստուգումն անցկացվում է հայերենով:

    7. Որակավորման ստուգումն իրականացվում է դռնբաց: Ստուգումների ընթացակարգըկարող է տեսագրվել, նկարահանվել կամ ձայնագրվել:

    8. Ստուգումների արդյունքների մասին որակավորվող անձը պատշաճ ձեւով տեղեկացվումէ, կամ դրանք նրան են ուղարկվում ոչ ուշ, քան ստուգումների ավարտի օրվան հաջորդողհինգ օրվա ընթացքում:

    9. Որակավորման ստուգման համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանվածչափով եւ կարգով:

    10. Որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգովդրանք ստացվելուց հետո՝ տասն օրվա ընթացքում:

    Հոդված 12. Նոտարի հաստիքների քանակը եւ աշխատանքի տեղամասը

    1. Նոտարն իր գործունեությունն իրականացնում է նոտարական գրասենյակում,որը պետք է գտնվի նրա համար սահմանված նոտարական տարածքում: Նոտարական տարածքներըսահմանում է արդարադատության նախարարը:

    Մեկ նոտարական տարածքում կարող է գործել մեկ կամ մի քանի նոտարական գրասենյակ:Մեկ նոտարական գրասենյակում կարող են աշխատել նույն նոտարական տարածքում գործունեությունիրականացնող մեկ կամ ավելի նոտարներ:

    Նոտարական գործողություններ կատարելու համար նոտարին կարող է դիմել ցանկացածանձ, անկախ նրա բնակության կամ գտնվելու վայրից, բացառությամբ սույն օրենքովնախատեսված դեպքերի:

    2. Նոտարների հաստիքների քանակը սահմանում է արդարադատության նախարարը՝հաշվի առնելով նոտարական պալատի կարծիքը:

    3. Շահագրգիռ անձանց խնդրանքով նոտարն իրավունք ունի նոտարական գործողություններկատարել նոտարական գրասենյակից դուրս: Այս դեպքում նոտարը պարտավոր է վավերացմանմակագրության մեջ եւ սեղանամատյանում (գրանցամատյանում) նշել նոտարական գործողությանկատարման վայրը (հասցեն):

    Հոդված 13. Նոտարի պաշտոնավարելու սկիզբը

    1. Նոտարն իր պաշտոնեական պարտականությունների կատարմանն է անցնում նշանակումիցհետո ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:

    2. Նոտարը, մինչեւ պաշտոն ստանձնելը, արդարադատության նախարարին եւ նոտարականպալատ է ներկայացնում իր ստորագրության նմուշը:

    Հոդված 14. Նոտարի գործունեության սահմանափակումները

    Նոտարն իր գործունեությանը զուգահեռ չի կարող զբաղեցնել այլ հաստիքայինպաշտոն կամ կատարել այլ վարձատրվող աշխատանք, բացի մանկավարժական, գիտականկամ ստեղծագործական գործունեությունից:

    Հոդված 15. Նոտարական գործողությունների եւ նոտարի կողմից մատուցվողայլ ծառայությունների վճարովիությունը

    1. Նոտարական գործողությունների իրականացումը եւ նոտարի կողմից մատուցվողայլծառայությունները վճարովի են:

    2. Նոտարական գործողություններ կատարելու համար նոտարը գանձում է պետականտուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվածկարգով եւ չափով:

    3. Նոտարը մատուցում է նաեւ վճարովի ծառայություններ, մասնավորապես` իրականացնումէ իրավական օգնություն կամ խորհրդատվություն, տալիս է պարզաբանումներ, կազմումէ գործարքների կամ իրավական այլ փաստաթղթերի նախագծեր, իրականացնում է իրավականայլ ծառայություններ, ինչպես նաեւ նոտարական գործողությունների կատարումնապահովող այլ գործառույթներ:

    Սույն օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված նոտարական գործողությունների իրականացմանհամար գանձվում է նաեւ վճար նոտարի կողմից մատուցվող ծառայությունների համար՝նոտարի սահմանած կարգով եւ ժամկետներում:

    Նոտարն իրավունք ունի ստանալ փոխհատուցում՝ նոտարական գործողություններիկատարման ընթացքում իր կողմից կատարված կամ կատարվելիք տրանսպորտային, փոստային,հեռահաղորդակցության, բանկային, վճարահաշվարկային, փաստաթղթերի պահպանմանկամ ապացույցների ապահովման հետ կապված, ինչպես նաեւ օրենսդրությամբ նախատեսվածայլ ծախսերի չափով:

    Նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների դիմաց ստացված վճարներըտնօրինում է նոտարը:

    4. Նոտարի կողմից մատուցվող վճարովի այլ ծառայությունների սակագները սահմանումէ կառավարությունը:

    5. Նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների նկատմամբ կիրառվումէ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված ձեռնարկատիրական գործունեության ռեժիմը:

    Նոտարի կողմից մատուցվող այլ ծառայություններից ստացված, ինչպես նաեւ նոտարիկամ նոտարական գրասենյակի աշխատակիցների եկամուտները հարկվում են օրենքովսահմանված չափով եւ կարգով:

    Հոդված 16. Նոտարի գործունեության կասեցումը

    1. Նոտարի գործունեությունը կասեցվում է`

    1) եթե երեք ամիս անընդմեջ չի վճարել նոտարական պալատին վճարվող անդամավճարները.

    2) սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ մինչեւ 6 ամիս ժամանակով.

    3) եթե նոտարը դատական կարգով ճանաչվել է անվճարունակ՝ անվճարունակությանողջ ժամանակահատվածում.

    4) օրենքով նախատեսված այլ դեպքերում, կարգով եւ ժամկետներում:

    2. Նոտարական գործունեության կասեցման մասին որոշումը կայացնում է արդարադատությաննախարարը` նշելով գործունեության կասեցման ժամկետը: Սույն հոդվածի 1-ին կետի1-ին ենթակետով նախատեսված դեպքում նոտարի գործունեությունը կասեցվում է մինչեւանդամավճարի վճարումը:

    3. Նոտարի գործունեությունը կասեցված է համարվում կասեցման մասին որոշումը(հրամանը) նրան հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

    4. Գործունեությունը կասեցված նոտարն իրավունք չունի կատարել նոտարականգործողություններ՝ մինչեւ կասեցման ժամկետի ավարտը: Նա իրավունք ունի իրականացնելնոտարական այլ գործունեություն:

    5. Գործունեությունը կասեցված նոտարի կնիքը պահպանում է նոտարական պալատը`արդարադատության նախարարի սահմանած կարգով:

    6. Նոտարն իրավունք ունի դատական կարգով բողոքարկել իր գործունեությանկասեցման մասին որոշումը:

    Հոդված 17. Նոտարին պաշտոնից ազատելը կամ նրա լիազորություններըդադարեցնելը

    1. Նոտարը պաշտոնից ազատվում է, եթե`

    1) նա դիմում է այդ մասին.

    2) լրացել է նրա 65 տարին (պաշտոնավարման տարիքը).

    3) իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամանցել է նոտարի պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.

    4) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով նա ավելի քան վեց ամիս անընդմեջչի ներկայացել աշխատանքի.

    5) ավելի քան հինգ օր անընդմեջ առանց հարգելի պատճառի չի ներկայացել աշխատանքի.

    6) նշանակվել է նոտարի պաշտոնում` օրենքի պահանջների խախտմամբ.

    7) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ,սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

    8) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ ազատությունից զրկող մեղադրականդատավճիռը, կամ նա օրենքով սահմանված կարգով ճանաչվել է պաշտոնական հանցագործությունկատարած անձ.

    9) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

    10) դատական կարգով ճանաչվել է սնանկ:

    2. Նոտարը կարող է պաշտոնից ազատվել, եթե`

    1) նրա վավերացրած գործարքը վավերացման պահին եղել է առ ոչինչ.

    2) նրա վավերացրած գործարքը կամ նրա կողմից հաստատված փաստաթուղթը դատականկարգով ճանաչվել է անվավեր, որի հետեւանքով դատական կարգով որոշվել է որպեսվնասի հատուցում նոտարից բռնագանձել նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկիցավելի գումար.

    3) մեկ տարվա ընթացքում երեք անգամ նա վավերացրել է գործարք կամ հաստատելէ փաստաթուղթ, որը վավերացման կամ հաստատման պահին եղել է անվավեր.

    4) նա մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահականպատասխանատվության.

    5) նա չարամտորեն խուսափել է հարկային պարտավորությունները կատարելուց.

    6) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված ազատությունից չզրկողմեղադրական դատավճիռը կամ օրենքով սահմանված կարգով նա ճանաչվել է դիտավորությամբհանցագործություն կատարած անձ, եթե կատարված այդ հանցագործությունների հետեւանքովխախտվել են նաեւ նոտարական էթիկայի կանոնների պահանջները:

    3. Նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթուղթն անվավեր ճանաչելը,կամ այն դատական կարգով փոփոխելն ինքնին չի առաջացնում այդ փաստաթուղթը վավերացրածկամ հաստատած նոտարի պատասխանատվությունը, եթե դա չի փոփոխվել կամ անվավերճանաչվել նոտարական գործողություններ իրականացնելիս նոտարի կողմից թույլ տվածօրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտման պատճառով:

    4. Նոտարի լիազորությունները դադարում են նրա մահվամբ:

    5. Սույն հոդվածի 1-ին կետի 5-6-րդ եւ 10-րդ ենթակետերով, ինչպես նաեւսույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված հիմքերով նոտարին պաշտոնից ազատում էդատարանը: Նոտարին ազատելու համար դատարան դիմելու իրավունք ունի արդարադատությաննախարարը՝ իր նախաձեռնությամբ կամ նոտարական պալատի առաջարկով:

    Նախքան նոտարին պաշտոնից ազատելու մասին դատարան դիմելն արդարադատությաննախարարը պարտավոր է գրավոր բացատրություն վերցնել նոտարից:

    6. Սույն հոդվածի 1-ին կետի 1-4-րդ եւ 7-9-րդ ենթակետերով նախատեսված հիմքերովնոտարին պաշտոնից ազատում է արդարադատության նախարարը:

    7. Սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն նոտարը պաշտոնից ազատվածէ համարվում իր 65 տարին լրանալու հաջորդ օրվանից, իսկ սույն հոդվածի 1-ինկետի 4-րդ, 7-8-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում` որոշման մեջ (հրամանում)նշված օրվանից: Սույն հոդվածով նախատեսված այլ հիմքերով նոտարին պաշտոնիցազատելու դեպքում նոտարը պաշտոնից ազատված է համարվում ազատման մասին որոշումը(հրամանը) նրան հանձնելու օրվանը հաջորդող օրվանից:

    8. Պաշտոնից ազատված նոտարը պարտավոր է ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետումիր մոտ պահպանված փաստաթղթերը եւ կնիքը հանձնել արդարադատության նախարարություն:Սույն հոդվածի 1-ին կետի 4-րդ, 7-8-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով ազատվածնոտարի կամ սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքում լիազորություններըդադարեցրած նոտարի մոտ պահպանված փաստաթղթերն ու կնիքն ընդունում է արդարադատությաննախարարի ստեղծած հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվում են նոտարական պալատիներկայացուցիչները:

    9. Պաշտոնից ազատված նոտարի նշանակած ստաժորը եւ նոտարի աշխատակազմի աշխատակիցներըհամարվում են ստաժորությունից եւ աշխատանքից ազատված՝ նոտարին պաշտոնից ազատելուօրվանից:

    10. Նոտարն իրավունք ունի դատական կարգով բողոքարկել իրեն պաշտոնից ազատելումասին արդարադատության նախարարի հրամանը:

    Հոդված 18. Նոտարի փոխարինումը

    1. Նոտարական տարածքում նոտարի ժամանակավոր բացակայության կամ նրա գործունեությանկասեցման դեպքում նոտարական պալատի առաջարկով կամ իր նախաձեռնությամբ արդարադատությաննախարարն այդ տարածքի նոտարական սպասարկման լիազորությունները կարող է ժամանակավորապեսդնել այլ նոտարական տարածք սպասարկող նոտարի վրա՝ վերջինիս համաձայնությամբ:Այս դեպքում նոտարն իրավունք ունի լրացուցիչ նոտարական տարածքն սպասարկելկամ իր նոտարական գրասենյակի, կամ լրացուցիչ տարածքի նոտարական գրասենյակիմիջոցով:

    2. Նոտարական պալատի առաջարկով կամ իր նախաձեռնությամբ արդարադատությաննախարարը նոտարին նրա համաձայնությամբ կարող է գործուղել այլ նոտարական տարածք:

    Հոդված 19. Վերահսկողությունը նոտարի գործունեության նկատմամբ

    1. Նոտարի իրականացրած նոտարական կամ այլ գործողությունների կատարման նկատմամբվերահսկողությունն իրականացնում է արդարադատության նախարարությունը՝ նախարարիսահմանած կարգով: Վերահսկողության իրականացման նպատակով կարող են նոտարիցպահանջվել անհրաժեշտ փաստաթղթեր կամ այլ նյութեր: Արդարադատության նախարարիգրավոր պահանջով կարող են վերցվել նոտարի մոտ պահվող նոտարական փաստաթղթերը:Նոտարի մոտ ստուգումներ կատարելուց առաջ այդ մասին նախօրոք հայտնվում է նոտարականպալատ, որի ներկայացուցիչն իրավունք ունի մասնակցել ստուգումներին:

    Նոտարի մոտ ստուգումներն իրականացվում են արդարադատության նախարարի կամնոտարական պալատի նախաձեռնությամբ:

    2. Նոտարի՝ իրականացվող եւ իրականացրած այլ գործունեության նկատմամբ պետականմյուս մարմինները վերահսկողություն կարող են իրականացնել միայն օրենքով ուղղակինախատեսված դեպքերում եւ սահմաններում: Նոտարի գործողությունների նկատմամբհսկողություն իրականացնող այլ մարմինները նոտարի մոտ ստուգումներ կատարելուցառաջ այդ մասին պետք է հայտնեն արդարադատության նախարարին եւ նոտարական պալատ:Նրանց պետք է ուղարկվեն նաեւ ստուգումների արդյունքների վերաբերյալ ակտերի(արձանագրությունների) պատճենները:

    3. Դատախազության, ներքին գործերի, ազգային անվտանգության եւ իրավապահայլ մարմինները Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքովնախատեսված կարգով եւ սահմաններում իրավունք ունեն միջամտել նոտարի գործողություններինմիայն նոտարին կամ նոտարական գործողություններին առնչվող հարուցված քրեականգործերով՝ այդ գործերի սահմաններում: Նոտարի նկատմամբ իրականացվող քրեադատավարականգործողությունների մասին այն իրականացնող մարմինը մեկ օրվա ընթացքում հայտնումէ արդարադատության նախարարին եւ նոտարական պալատ:

    Դատարանը պարտավոր է իր վարույթում գտնվող կատարված կամ կատարվելիք՝ նոտարիկամ նոտարական գործողությունները վիճարկող գործերի մասին անմիջապես հայտնելարդարադատության նախարարություն, ինչպես նաեւ եռօրյա ժամկետում նրան ուղարկելայդ գործերով կայացրած վճիռների կամ դատավճիռների պատճենները:

    4. Պետական մարմինների կամ նրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ քաղաքացիներիկողմից նոտարի գործունեությանը միջամտելը, այդ թվում՝ նոտարական գործողություններկատարելուն հարկադրելը կամ նոտարական գործողություններ կատարելն արգելելը,ինչպես նաեւ նոտարին սպառնալը կամ նրան վիրավորանք հասցնելը կամ նոտարին անհարգալիցվերաբերմունք ցուցաբերելն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով դատարաններինկատմամբ համապատասխան գործողություններ կատարելու համար սահմանված կարգով:

    Հոդված 20. Նոտարի գործողությունները բողոքարկելը

    1. Անձը, որի շահերը շոշափում է նոտարի գործողությունը կամ անձը, որինմերժվել է նոտարական գործողություն կատարելը, կարող է կատարված նոտարականգործողությունը կամ նոտարական գործողության կատարումը մերժելը բողոքարկելդատարան:

    2. Նոտարի այլ գործողությունները կարող են բողոքարկվել կամ դատարան, կամարդարադատության նախարարին, կամ նոտարական պալատ:

    Հոդված 21. Նոտարական գործողության իրականացումն այլ պաշտոնատարանձանց կողմից

    Այլ պետությունների տարածքում Հայաստանի Հանրապետության անունից նոտարականգործողություններ կատարում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններըեւհյուպատոսական հիմնարկները:

    ԳԼՈՒԽ 3.

    ՆՈՏԱՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

    Հոդված 22. Նոտարի իրավունքները

    1. Իր իրավասության իրականացման համար նոտարն ունի գույքային եւ անձնականոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ, կարող է վարձել եւ ազատելնոտարական գրասենյակի աշխատակիցներին, տնօրինել իր կողմից այլ ծառայություններիմատուցումից ստացված եկամուտները, դատարանում հանդես գալ իր անունից հայցվորկամ պատասխանող կամ կատարել օրենքին համապատասխան այլ գործողություններ:

    2. Նոտարն իրավունք ունի իրականացնել սույն օրենքով նախատեսված նոտարականգործողություններ կամ մատուցել սույն օրենքով կամ իրավական այլ ակտերով նախատեսվածծառայություններ, ինչպես նաեւ նոտարական գործողություններ կատարելու վերաբերյալհարցերով տալ պարզաբանումներ:

    3. Նոտարական գործողություններ կատարելու համար նոտարն իրավունք ունի անհրաժեշտտեղեկություններ կամ փաստաթղթեր պահանջել կազմակերպություններից, պետականկամ համայնքային հիմնարկներից: Համապատասխան տեղեկություններն ու փաստաթղթերըպետք է ներկայացվեն նոտարի նշած ժամկետում: Այդ ժամկետը չի կարող տասնհինգօրից ավելի լինել, եթե համապատասխան փաստաթղթերը տալու համար ավելի երկարժամկետ չի կարող պահանջվել:

    Սույն կետի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքովդատարանների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար սահմանվածկարգով:

    4. Նոտարն ունի 30 աշխատանքային օր տեւողությամբ ամենամյա արձակուրդի իրավունք:

    Առանձին դեպքերում, անձնական, ընտանեկան կամ այլ հանգամանքներից ելնելով,արդարադատության նախարարը նոտարին կարող է թույլատրել օգտվել լրացուցիչ արձակուրդից`տարեկան մինչեւ 30 օրացուցային օր տեւողությամբ:

    5. Նոտարի աշխատանքային ռեժիմը սահմանում է նոտարը, որը հաստատում է արդարադատությաննախարարը:

    6. Նոտարը սահմանված կարգով ունի ծերության, հաշմանդամության, հիվանդության,կերակրողին կորցնելու եւ օրենքով նախատեսված այլ դեպքերում՝ սոցիալական ապահովությանիրավունք:

    7. Նոտարն ունի օրենքով կամ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ:

    Հոդված 23. Նոտարի պարտականությունները

    1. Նոտարը պարտավոր է`

    1) նոտարական գործունեություն իրականացնելիս լինել անկողմնակալ, պահպանելնոտարական էթիկայի կանոնները.

    2) սույն օրենքով սահմանված կարգով գաղտնի պահել իր գործունեության
    առնչությամբ իրեն հայտնի դարձած տեղեկությունները.

    3) մերժել նոտարական գործողության կատարումը, եթե այն հակասում է ՀայաստանիՀանրապետության օրենքներին կամ իրավական այլ ակտերին կամ միջազգային պայմանագրերին.

    4) ավելի քան հինգ օր հիվանդության կամ այլ հարգելի պատճառով աշխատանքիդուրս չգալու դեպքում այդ մասին տեղեկացնել արդարադատության նախարարությունու նոտարական պալատ եւ

    5) նոտարական գրասենյակի հասցեն փոխելիս այդ մասին հինգ օր առաջ հայտնել

    արդարադատության նախարարություն եւ նոտարական պալատ:

    2. Ծառայության համար սահմանված համապատասխան վճարը վճարած անձանց խնդրանքովնոտարը պարտավոր է նաեւ՝

    1) նոտարական գործողություններ իրականացնելիս անձանց օգնություն ցույցտալու, նրանց իրավունքները եւ օրինական շահերը իրականացնելու նպատակով պարզաբանելնրանց իրավունքներն ու պարտականությունները, զգուշացնել նոտարական գործողություններիկատարման հետեւանքների մասին, որպեսզի անձի իրավաբանական անտեղյակությունըչօգտագործվի ի վնաս իրեն.

    2) կողմերին պարզաբանել նրանց ներկայացրած գործարքների նախագծերի իմաստնու նշանակությունը եւ ստուգել դրանց բովանդակության համապատասխանությունըկողմերի իրական մտադրությանը:

    Եթե անձինք հրաժարվում են սույն կետով նախատեսված խորհրդատվության ստացումից,ապա նոտարը հետագայում պատասխանատվություն չի կրում դրա հետեւանքով նրանցկրած վնասների կամ կատարված նոտարական գործողությունից բխող այլ հետեւանքներիհամար, որի մասին նոտարը համապատասխան գրառում է կատարում:

    3. Եթե նոտարական կարգով վավերացման կամ հաստատման համար ներկայացված փաստաթղթումկիրառվել է օտարերկրյա պետության իրավունք կամ, եթե նոտարը կասկածներ ունիօտարերկրյա պետության իրավունքի կիրառման վերաբերյալ, ապա նա այդ մասին տեղեկացնումէ դիմող կողմերին՝ կատարելով համապատասխան նշում վավերացման մակագրությանմեջ: Այս դեպքում նոտարն օտարերկրյա պետության իրավունքի նորմերի մասով պարտավորչէիրականացնել սույն հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով եւ 2-րդ կետով նախատեսվածիր պարտականությունները եւ որեւէ պատասխանատվություն չի կրում դրա հետեւանքովկողմերին կամ երրորդ անձանց պատճառված վնասի համար:

    4. Նոտարը պարտավոր չէ ստուգել իրեն ներկայացված կազմակերպություններիկողմից կամ իրենց իրավասության շրջանակում կազմակերպությունների կողմից տրված,ինչպես նաեւ ֆիզիկական անձանց կողմից օրենքով կամ իրավական այլ ակտերով նախատեսվածկարգով տրված հայտարարությունների կամ այլ փաստաթղթերի իսկությունը եւ որեւէպատասխանատվություն չի կրում դրա հետեւանքով կողմերին կամ երրորդ անձանց պատճառվածվնասի համար, եթե դա նախատեսված չէ օրենքով կամ, եթե չի ապացուցվում, որ նոտարըգիտեր կամ պարտավոր էր իմանալ, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:

    Նոտարը պարտավոր չէ ստուգել վավերացվող գործարքներում կամ հաստատվող փաստաթղթերում,կողմերի կամ նրանց առաջարկով նշված տվյալների կամ փաստերի կամ կողմերի մտադրություններիիսկությունը եւ որեւէ պատասխանատվություն չի կրում դրա հետեւանքով կողմերինկամ երրորդ անձանց պատճառված վնասի համար, եթե դա նախատեսված չէ օրենքով կամ,եթե չի ապացուցվում, որ նոտարը գիտեր կամ պարտավոր էր իմանալ, որ դրանք չենհամապատասխանում իրականությանը:

    Սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին կետի 6-7-րդ, 11-12-րդ, 14-րդ ենթակետերովնախատեսված նոտարական գործողություններն իրականացնելիս նոտարը պարտավոր չէստուգել վավերացվող, հաստատվող կամ նոտարական այլ գործողության համար ընդունվածփաստաթղթերի բովանդակության համապատասխանությունը օրենքներին կամ իրավականայլ ակտերի պահանջներին եւ որեւէ պատասխանատվություն չի կրում դրա հետեւանքովկողմերին կամ երրորդ անձանց պատճառված վնասի համար:

    5. Նոտարի կամ նոտարական գրասենյակի վրա չեն կարող դրվել սույն օրենքովչնախատեսված պարտականություններ:

    Հոդված 24. Նոտարի կարգապահական պատասխանատվությունը

    1. Սույն օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված հիմքերով նոտարը կարող է ենթարկվելկարգապահական պատասխանատվության:

    Նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցում եւ նրա նկատմամբ կարգապահականտույժի միջոցներ է կիրառում արդարադատության նախարարն իր նախաձեռնությամբկամ նոտարական պալատի առաջարկով:

    2. Կարգապահական վարույթ հարուցելու մասին երկու օրվա ընթացքում հաղորդվումէ նոտարին:

    Կարգապահական վարույթ կարող է հարուցվել կարգապահական խախտման հատկանիշներիհայտնաբերման օրվանից մեկամսյա ժամկետում:

    3. Կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե խախտման օրվանից անցելէ մեկ տարի, բացառությամբ սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 2-րդկամ 3-րդ ենթակետերով նախատեսված խախտումների, որոնց համար կարգապահական վարույթչի կարող հարուցվել, եթե խախտման օրվանից անցել է երեք տարի:

    Նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, իսկ հարուցվածվարույթը ենթակա է կարճման, եթե անցել է սույն օրենքով նախատեսված նրան կարգապահականպատասխանատվության ենթարկելու ժամկետը:

    4. Քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելուդեպքում, եթե խախտողի արարքում առկա են կարգապահական խախտման հատկանիշներ,նոտարը կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկվել քրեական գործի հարուցումըմերժելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման ընդունման օրվանիցմեկ ամսվա ընթացքում:

    5. Կարգապահական վարույթի քննությունը պետք է ավարտվի հարուցման օրվանիցոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, ներառյալ՝ որոշման ընդունումը:

    6. Եթե կարգապահական տույժ տալու օրվանից մեկ տարվա ընթացքում նոտարը չիենթարկվել նոր կարգապահական տույժի, ապա նա համարվում է կարգապահական տույժիչենթարկված:

    7. Եթե նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել մի քանի փաստերիհիման վրա, ապա նրա նկատմամբ կիրառվում է կարգապահական տույժի միայն մեկ միջոց:

    Հոդված 25. Նոտարի կարգապահական պատասխանատվության հիմքերը

    1. Նոտարի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հիմքերն են`

    1) նոտարական գործողություններ իրականացնելիս օրենքի կամ իրավական այլակտի խախտում թույլ տալը.

    2) սույն օրենքով չնախատեսված դեպքերում իր նոտարական տարածքից դուրս նոտարականգրասենյակ բացելը:

    2. Նոտարի վավերացրած կամ հաստատած փաստաթուղթն անվավեր ճանաչելը կամ
     

    այն դատական կարգով փոփոխելն ինքնին չի առաջացնում այդ փաստաթուղթը վավերացրածկամ հաստատած նոտարի պատասխանատվությունը, եթե դա չի փոփոխվել կամ անվավերճանաչվել նոտարական գործողություններ իրականացնելիս նոտարի կողմից թույլ տվածօրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտման պատճառով:

    Նոտարը չի կարող ենթարկվել պատասխանատվության, եթե նրա կատարած նոտարականգործողությունները կամ անվավեր, կամ առ ոչինչ, կամ վիճահարույց են ճանաչվելնրան ներկայացված կեղծ կամ անօրինական այնպիսի համաձայնագրերի, կամ հայտարարությունների,կամ այլ կեղծ փաստաթղթերի պատճառով, որոնց օրինականությունն ու ճշտությունընոտարը չէր կարող կամ պարտավոր չէր ստուգել, եթե չի ապացուցվում, որ նոտարըգիտեր կամ պարտավոր էր իմանալ, որ ներկայացված համաձայնագրերի, հայտարարություններիկամ այլ փաստաթղթերի բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը:

    3. Մինչեւ կարգապահական վարույթի նյութերն արդարադատության նախարարությունուղարկելը դրանց հետ իրավունք ունի ծանոթանալ այն նոտարը, ում նկատմամբ վարույթէ հարուցվել: Ընդ որում, նոտարն իրավունք ունի ներկայացնել լրացուցիչ բացատրություններկամ միջնորդություն հարուցել լրացուցիչ ստուգումներ կատարելու մասին:

    Հոդված 26. Նոտարի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

    1. Սույն օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված հիմքերով նոտարի նկատմամբ կարողէ նշանակվել հետեւյալ կարգապահական տույժերից մեկը.

    ա) նախազգուշացում.

    բ) նկատողություն.

    գ) խիստ նկատողություն.

    դ) գործունեության կասեցում՝ մինչեւ 6 ամիս ժամկետով:

    2. Նոտարի գործունեության կասեցումը, որպես կարգապահական տույժի միջոց,կարող է կիրառվել նոտարի կողմից սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի 1-3-րդկամ 5-րդ ենթակետերով նախատեսված խախտումների դեպքում:

    Կարգապահական տույժի նշանակումը նոտարը կարող է բողոքարկել դատարան:

    Հոդված 27. Նոտարի գույքային պատասխանատվությունը

    1. Նոտարը Քաղաքացիական օրենսգրքով սահմանված գույքային պատասխանատվությունէ կրում միայն իր կողմից դիտավորությամբ թույլ տրված խախտումների հետեւանքովնոտարական գործողությունների համար դիմած անձանց պատճառված վնասի համար:
    Նոտարի կողմից իր ծառայողական պարտականությունների խախտման հետեւանքովպատճառված վնասի համար Հայաստանի Հանրապետությունը պատասխանատվություն չիկրում:

    2. Նոտարը պարտավոր է օրենքով սահմանված կարգով ապահովագրել իր պատասխանատվությանռիսկը, որի չափը չպետք է պակաս լինի նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկից:

    Հոդված 28. Նոտարի հաշվետվությունները

    Նոտարը պարտավոր է յուրաքանչյուր եռամսյակ արդարադատության նախարարությունհաշվետվություն ներկայացնել նոտարական գործունեության մասին՝ արդարադատությաննախարարի սահմանած կարգով: Արդարադատության նախարարությանը տրվող հաշվետվությանմեկ օրինակը նոտարն ուղարկում է նոտարական պալատ:

    Նոտարն օրենսդրությամբ սահմանված կարգով, ժամկետներում եւ օրենքով նախատեսվածմարմիններին տալիս է նաեւ վիճակագրական, հարկային եւ օրենքով ուղղակի նախատեսվածայլ հաշվետվություններ:

    Հոդված 29. Նոտարի ստաժորը եւ աշխատակազմը

    1. Նոտարը կարող է ունենալ օգնական կամ այլ աշխատողներ, որոնց աշխատանքիէ ընդունում եւ ազատում նոտարը: Նոտարի աշխատողների քանակը որոշում է նոտարը:

    Նոտարի օգնական չի կարող նշանակվել բարձրագույն իրավաբանական կրթությունչունեցող անձը, ինչպես նաեւ սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ, 7-րդ,8-րդ ենթակետերի համաձայն պաշտոնից ազատված նոտարը:

    2. Նոտարը կարող է ունենալ ստաժոր, որի ստաժավորումն իրականացվում է նոտարիեւ ստաժորի միջեւ կնքված պայմանագրի համաձայն:

    Նոտարի ստաժոր կարող է լինել Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուրքաղաքացի, որն ունի բարձրագույն կամ թերի բարձրագույն իրավաբանական կրթությունեւ չունի դատվածություն:

    3. Նոտարը միաժամանակ կարող է ունենալ ոչ ավելի, քան երկու ստաժոր:

    4. Նոտարի օգնականը կամ ստաժորն իրավունք ունի իրականացնել հետեւյալ գործողությունները.

    1) քաղաքացիների ընդունելություն կամ նրանց կողմից ներկայացված փաստաթղթերիուսումնասիրում.

    2) խորհրդատվություն կամ իրավաբանական այլ ծառայությունների մատուցում.

    3) նոտարական գործավարության իրականացում.

    4) գործարքների եւ իրավաբանական բովանդակություն ունեցող այլ փաստաթղթերինախագծերի կազմում.

    5) նոտարական պրակտիկայի ամփոփում.

    6) աշխատանք արխիվի հետ.

    7) նոտարի կողմից սահմանված այլ աշխատանքների իրականացում, բացառությամբնոտարական գործողությունների կատարման:

    5. Նոտարի օգնականի կամ նրա մոտ աշխատող այլ անձանց իրավունքներն ու պարտականություններըորոշվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ եւ նրանցու նոտարի միջեւ կնքված աշխատանքային պայմանագրով:

    ԳԼՈՒԽ 4.

    ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ

    Հոդված 30. Նոտարական պալատը

    1. Նոտարական պալատն ինքնակառավարման սկզբունքի եւ նոտարների պարտադիրանդամակցության վրա հիմնված՝ նոտարների մասնագիտական ոչ առեւտրային կազմակերպությունէ: Նոտարական պալատն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի ՀանրապետությանՍահմանադրությանը, սույն օրենքին, այլ օրենքներին եւ իրավական ակտերին ուիր կանոնադրությանը համապատասխան:

    2. Նոտարական պալատի կանոնադրությունն ընդունում է նոտարական պալատը, իսկգրանցում է արդարադատության նախարարությունը:

    Նոտարական պալատի կանոնադրության նկատմամբ տարածվում են հասարակական կազմակերպությանկանոնադրության համար սահմանված պահանջները:

    Նոտարական պալատի գրանցումն իրականացվում է հասարակական կազմակերպություններիգրանցման համար նախատեսված կարգով:

    3. Նոտարական պալատը ներկայացնում եւ պաշտպանում է նոտարների շահերը, նրանցօգնություն է ցույց տալիս նոտարական գործունեություն իրականացնելիս, մասնակցումէ որակավորման քննությունների անցկացմանը, հոգ է տանում նոտարների որակավորմանբարձրացման համար, իրականացնում է սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

    4. Նոտարական պալատի բարձրագույն մարմինը նոտարական պալատի անդամների ժողովնէ, գործադիր մարմինը` նոտարական պալատի վարչությունը:

    5. Նոտարական պալատի գործունեությունը ֆինանսավորվում է նոտարների անդամավճարներիցեւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

    6. Նոտարական պալատի կողմից սույն օրենքի, իրավական այլ ակտերի եւ պալատիկանոնադրական պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնումէ արդարադատության նախարարությունը:

    Նոտարական պալատի նախագահը պարտավոր է նոտարական պալատի ժողովի, վարչությանկամ իր կողմից ընդունված որոշումների պատճենը, որոշումներն ընդունելուց հետո՝եռօրյա ժամկետում, ուղարկել արդարադատության նախարարություն: Վերջինս իրավունքունի դիմել դատարան անվավեր ճանաչելու համար նոտարական պալատի կամ նրա պաշտոնատարանձանց ու մարմինների կողմից ընդունված օրենքին, իրավական ակտերին ու նոտարականպալատի կանոնադրությանը հակասող կամ դրանցից չբխող որոշումները եւ այլ ակտերը:

    Նոտարական պալատի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավունք ունենօրենքով ուղղակի նախատեսված այլ պետական մարմինները:

    Հոդված 31. Նոտարական պալատի կազմը

    1. Նոտարական պալատը կազմված է սույն օրենքով սահմանված կարգով նշանակվածբոլոր նոտարներից:

    2. Նոտարը նոտարական պալատի անդամ է դառնում պաշտոնում նշանակվելու օրվանից,իսկ նրա անդամությունը դադարում է պաշտոնից ազատվելու օրը:

    Հոդված 32. Նոտարական պալատի խնդիրներն իրականացնելու եղանակները

    1. Իր խնդիրների իրականացման համար նոտարական պալատը`

    1) հարաբերություններ է հաստատում պետական եւ տեղական ինքնակառավարմանմարմինների եւ միջազգային կազմակերպությունների, քաղաքացիների միավորումներիհետ.

    2) արդարադատության նախարարություն է ներկայացնում նոտարների գործունեությաննառնչվող օրենքների կամ այլ իրավական ակտերի, ինչպես նաեւ դրանց փոփոխման ուլրացման վերաբերյալ առաջարկներ.

    3) նոտարական գործողությունների պրակտիկայի միասնականության ապահովմաննպատակով ամփոփում է նոտարների գործունեության արդյունքները.

    4) կազմակերպում է նոտարների ուսուցման եւ որակավորման բարձրացման գործը.

    5) իրականացնում է սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

    2. Նոտարական պալատի վճարովի հաստիքների ցանկը հաստատում է նոտարական պալատիանդամների ժողովը:

    Հոդված 33. Նոտարական պալատի անդամների ժողովը

    1. Նոտարական պալատի անդամների ժողովը գումարվում է տարեկան առնվազն մեկանգամ:

    2. Նոտարական պալատի անդամների արտահերթ ժողովը գումարում է նոտարականպալատի վարչության նախագահը` իր նախաձեռնությամբ, նոտարական պալատի վարչությանկամ նոտարական պալատի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի առաջարկությամբ:Եթե 20 օրում վարչության նախագահը չի հրավիրում արտահերթ ժողով, ապա առաջարկողներնիրենք իրավունք ունեն հրավիրել արտահերթ ժողով:

    3. Նոտարական պալատի անդամների ժողովը գումարում եւ վարում է նոտարականպալատի վարչությունը, որը երկու շաբաթ առաջ պալատի անդամներին ծանուցում էժողովի անցկացման վայրի, ժամանակի եւ օրակարգի մասին:

    Նոտարական պալատի անդամների ժողովը նախագահում է նոտարական պալատի վարչությաննախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` տեղակալը:

    Նոտարական պալատի անդամների ժողովի տեղի եւ ժամանակի մասին նոտարներինեւ արդարադատության նախարարություն հայտնվում է ոչ ուշ, քան ժողովից տասնօր առաջ: Արդարադատության նախարարության ներկայացուցիչը պարտավոր է ներկագտնվել ժողովին:

    4. Նոտարական պալատի անդամների ժողովին նոտարը մասնակցում է անձամբ:

    5. Նոտարական պալատի անդամների ժողովն իրավազոր է, եթե ներկա է պալատիանդամների առնվազն երկու երրորդը: Պալատի անդամների ժողովի որոշումներն ընդունվումեն բաց կամ գաղտնի քվեարկությամբ` մասնակիցների ձայների մեծամասնությամբ,բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

    6. Նոտարական պալատի անդամների ժողովն իրավասու է լուծել նոտարական պալատիիրավասությանը պատկանող ցանկացած հարց:

    Հոդված 34. Նոտարական պալատի անդամների ժողովի իրավասությունը

    1. Նոտարական պալատի բարձրագույն մարմինը նրա անդամների ընդհանուր ժողովնէ, որին պատկանում է նոտարական պալատի իրավասությանը վերաբերող ցանկացած հարցիլուծում:

    2. Նոտարական պալատի անդամների ժողովի բացառիկ իրավասությանն են պատկանում`

    1) նոտարական պալատի կանոնադրության ընդունումը, դրանում փոփոխություններեւ լրացումներ կատարելը.

    2) նոտարական պալատի տարեկան հաշվետվության հաստատումը.

    3) նոտարական պալատի նախագահի, վարչության անդամների ընտրությունը եւ նրանցազատումը.

    4) նոտարական պալատի եկամուտների եւ ծախսերի հաշվեկշռի հաստատումը.

    5) նոտարական պալատի վարչության առաջարկով նոտարների որակավորման հանձնաժողովիկազմում նոտարական պալատի ներկայացուցիչներին հաստատելը.

    6) նոտարական պալատի անդամների անդամավճարների չափի հաստատումը.

    7) նոտարական պալատի վճարովի աշխատակիցների հաստիքացուցակի եւ աշխատավարձերիչափի հաստատումը.

    8) նոտարական էթիկայի կանոնների հաստատումը:

    Նոտարական պալատի բացառիկ իրավասությանը պատկանող հարցերի լուծումը չիկարող փոխանցվել նոտարական պալատի վարչության կամ նրա այլ մարմնի իրավասությանը:

    3. Նոտարական պալատի անդամների ժողովն իրավասու է հարգելի պատճառների դեպքումվարչությանը թույլատրել փոփոխություններ կատարելու նոտարական պալատի հաշվեկշռում,որոնք ներկայացվում են նոտարական պալատի անդամների առաջիկա ժողովի հաստատմանը:

    Հոդված 35. Նոտարական պալատի վարչությունը

    1. Նոտարական պալատի անդամների ժողովն ընտրում է վարչությունը, որը կազմվածէ նախագահից, տեղակալից եւ երեք անդամից: Նոտարական պալատի վարչության նախագահըմիաժամանակ նոտարական պալատի նախագահն է: Նոտարական պալատի վարչության անդամները,բացի նախագահից, իրենց պարտականությունները կատարում են առանց հիմնական աշխատանքիցկտրվելու՝ հասարակական հիմունքներով:

    2. Նոտարական պալատի նախագահը եւ վարչության կազմն ընտրվում է նոտարականպալատի անդամների ժողովի կողմից՝ գաղտնի քվեարկությամբ, ժողովի մասնակիցներիձայների մեծամասնությամբ:

    Նոտարական պալատի նախագահի, նրա տեղակալի եւ վարչության անդամների ընտրությունըկատարվում է առանձին-առանձին:

    Եթե նոտարական պալատի նախագահի կամ նրա տեղակալի պաշտոնում ընտրվելու համարառաջադրվել է երկուսից ավելի թեկնածու, եւ նրանցից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտձայներ, ապա անցկացվում է կրկնական քվեարկություն, որին մասնակցում է առավելձայներ ստացած երկու թեկնածուն:

    Եթե քվեարկվել է երկու թեկնածու, եւ նրանցից ոչ մեկը չի ընտրվել, ապա անցկացվումէ նոր ընտրություն:

    3. Վարչության եւ նախագահի լիազորությունների ժամկետը չորս տարի է: Վարչությանանդամները եւ նախագահը չեն կարող անընդմեջ երկու անգամից ավելի ընտրվել նույնպաշտոններում:

    4. Վարչությունը նիստեր է գումարում առնվազն երեք ամիսը մեկ անգամ:

    Նիստը գումարում եւ վարում է վարչության նախագահը, իսկ նրա բացակայությանդեպքում` տեղակալը: Վարչությունը կարող է հարցեր քննարկել եւ որոշումներ կայացնել,եթե դրան մասնակցում է վարչության անդամների կեսից ավելին: Վարչության որոշումներնընդունվում են ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում վարչությաննախագահի ձայնը վճռորոշ է:

    5. Նոտարական պալատի վարչությունը`

    1) ապահովում է նոտարական պալատի կանոնադրական խնդիրների կատարումը եւնրա անդամների ժողովի որոշումների իրականացումը.

    2) ներկայացնում է նոտարական պալատը կազմակերպությունների հետ հարաբերություններում,անհրաժեշտության դեպքում նոտարական պալատի անունից ներկայացնում է առաջարկություններեւ եզրակացություններ.

    3) նոտարական պալատի անդամների ժողով է ներկայացնում նոտարական պալատիներկայացուցիչների թեկնածությունները.

    4) իր խնդիրների կատարման համար կարող է ներգրավել նոտարական պալատի վարչությանկազմի մեջ չմտնող այլ նոտարներ.

    5) կազմում է իրավաբանական փաստաթղթերի ձեւեր եւ ապահովում է նոտարներիընթացիկ խորհրդատվությունը եւ իրազեկումը.

    6) վարում է նոտարական պալատի եկամուտների ու ծախսերի եւ նրա անդամներիվճարների հաշիվը:

    6. Պալատի նախագահն ի պաշտոնե նոտար է, որի նոտարական գործունեությունըկասեցվում է նրա պաշտոնավարման ընթացքում: Պալատի նախագահն իր լիազորություններիժամկետի ավարտից հետո՝ երկու ամսվա ընթացքում, իր տարածքում անցնում է նոտարիպարտականությունների կատարմանը:

    Պալատի նախագահը՝

    1) հրավիրում է ժողովներ եւ վարչության նիստեր.

    2) կազմում է ժողովի եւ վարչության նիստերի արձանագրությունները.

    3) առանց լիազորագրի գործում է պալատի անունից, ներկայացնում է նրա շահերը.

    4) տնօրինում է պալատի գույքը, պալատի անունից կնքում է պայմանագրեր, այդթվում՝ աշխատանքային.

    5) պալատի վարձու աշխատողների համար իրականացնում է գործատուի գործառույթներ.

    6) իրականացնում է սույն օրենքով նոտարական պալատի իրավասությանը վերապահվածժողովի կողմից լիազորված այլ գործառույթներ, բացառությամբ ընդհանուր ժողովիբացառիկ լիազորությունների:

    7. Նոտարական պալատի վարչության նախագահը, նրա տեղակալը, վարչության մյուսանդամները եւ պալատի աշխատակիցներն իրավունք չունեն հրապարակել նոտարականգործողությունների մասին տվյալներ, որոնք նրանց հայտնի են դարձել վարչությունումիրենց պարտականություններն իրականացնելիս: Նման տվյալները հրապարակվում ենմիայն նոտարական պալատի թույլտվությամբ:

    Նոտարական գործողության գաղտնիքը նշված անձինք պարտավոր են պահպանել նաեւվարչության կազմից դուրս գալուց կամ ծառայությունից ազատվելուց հետո:

    8. Վարչության նախագահը չի կարող զբաղեցնել այլ հաստիքային պաշտոն եւ կատարելայլ վարձատրվող աշխատանք, բացի գիտական, մանկավարժական ու ստեղծագործականգործունեությունից:

    ԳԼՈՒԽ 5.

    ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՌԱՋԱԴՐՎՈՂՊԱՀԱՆՋՆԵՐԸ

    Հոդված 36. Նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողությունները

    1. Նոտարն իրականացնում է հետեւյալ նոտարական գործողությունները.

    1) վավերացնում է գործարքներ (պայմանագրեր, կտակներ, լիազորագրեր, համաձայնագրերեւ այլն).

    2) միջոցներ է ձեռք առնում ժառանգական գույքի պահպանության համար.

    3) տալիս է ժառանգության իրավունքի վկայագրեր.

    4) տալիս է ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության ներքոգտնվող գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրեր.

    5) վավերացնում է փաստաթղթերի պատճենների կամ դրանց քաղվածքների իսկությունը.

    6) վավերացնում է փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկությունը.

    7) վավերացնում է փաստաթղթերի թարգմանության իսկությունը.

    8) հաստատում է քաղաքացու ողջ լինելու փաստը.

    9) հաստատում է քաղաքացու՝ որոշակի վայրում գտնվելու փաստը.

    10) հաստատում է լուսանկարում պատկերված անձի եւ քաղաքացու նույնությունը.

    11) հաստատում է փաստաթղթեր ներկայացնելու ժամանակը.

    12) ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների դիմումները, հայտարարու-թյունները կամ այլ փաստաթղթերը փոխանցում է այլ ֆիզիկական անձանց կամ կազմակերպություններ.

    13) դեպոզիտ է ընդունում, պահպանում, հանձնում կամ վերադարձնում դրամականգումար կամ արժեթղթեր.

    14) ի պահ է ընդունում փաստաթղթեր.

    15) ապահովում է ապացույցներ.

    16) վավերացնում է կազմակերպության ընդհանուր ժողովի կամ կոլեգիալ այլմարմնի նիստի արձանագրությունը:

    2. Սույն հոդվածով նախատեսված նոտարական առանձին գործողություններ կարողեն իրականացնել Քաղաքացիական օրենսգրքով ուղղակի նախատեսված պաշտոնատար անձինք:

    Հոդված 37. Նոտարական գործողությունների կատարումը

    1. Նոտարական բոլոր գործողությունները կատարվում են ցանկացած նոտարի կողմից,բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

    2. Նոտարական գործողություն կատարելու համար նոտարին կարող է դիմել ցանկացածանձ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

    Հոդված 38. Նոտարական գործողություններ կատարելու սահմանափակումները

    1. Նոտարը կամ նոտարական առանձին գործողություններ կատարող պաշտոնատարանձն իրավունք չունի նոտարական գործողություններ կատարել իր, իր ամուսնու,իր կամ ամուսնու ծնողների, զավակների, եղբայրների, քույրերի, թոռների, պապի,տատի, ինչպես նաեւ տվյալ նոտարական գրասենյակի աշխատողների անվամբ եւ անունից:

    2. Նոտարը կամ նոտարական գործողություններ կատարող պաշտոնատար անձը եւսույն հոդվածի 1-ին կետում նշված նրանց ազգականները չեն կարող հանդես գալորպես գործարքի միջնորդներ կամ վկաներ:

    3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված սահմանափակումը տարածվումէ նաեւ այն նոտարական գործողությունների վրա, որոնք կատարվում են այն կազմակերպությանկողմից, որի`

    ա) ղեկավարը նոտարի ամուսինն է.

    բ) բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 50 տոկոսից ավելին պատկանում էնոտարին կամ նրա ամուսնուն:

    4. Սույն հոդվածով նախատեսված սահմանափակումը չի տարածվում այն գործարքներիվավերացման վրա, որոնք իրականացվել են հրապարակային սակարկությունների միջոցով:

    5. Եթե սույն հոդվածով նշված անձանց վերաբերյալ նոտարական գործողություններնօրենքին համապատասխան պետք է իրականացնի միայն սույն հոդվածով նշված նոտարը,ապա նման նոտարական գործողություններ կատարելու լիազորություն ունեցող նոտարինորոշում է նոտարական պալատը:

    6. Սույն հոդվածի պահանջների խախտմամբ կատարված նոտարական գործողություններնառ ոչինչ են:

    Հոդված 39. Նոտարական գործողությունների կատարման լեզուն

    1. Նոտարական գործողությունները կատարվում են գրական հայերենով:

    Վավերացման կամ հաստատման են ենթակա միայն գրական հայերենով կազմված փաստաթղթերը,եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Հայաստանի Հանրապետության տարածքում կիրառվողփաստաթղթերը, այդ թվում` գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումպահանջող պայմանագրերը, կազմվում են միայն հայերենով:

    2. Օտարերկրյա կազմակերպությունների կամ օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիությունչունեցող անձանց հետ կամ նրանց միջեւ կնքվող գործարքները, ինչպես նաեւ արտասահմանումգործելու համար նախատեսված փաստաթղթերը կարող են հայերենի հետ միաժամանակվավերացվել կամ հաստատվել նաեւ օտար լեզվով (լեզուներով), եթե նոտարը բավարարչափով ծանոթ է այդ լեզվին: Եթե նոտարը եւ (կամ) կողմը բավարար չափով ծանոթչէ փաստաթղթի լեզվին, ապա հրավիրվում է թարգմանիչ: Այս դեպքում փաստաթուղթըսահմանված կարգով ստորագրում է նաեւ թարգմանիչը: Վերջինիս ծառայության վերաբերյալփաստաթղթի տեքստում կատարվում է հատուկ նշում:

    3. Միաժամանակ հայերեն եւ օտար լեզվով (լեզուներով) վավերացվող կամ հաստատվողփաստաթղթերի տեքստերը կարող են շարադրվել իրար հետեւից կամ իրար կողքի, պայմանով,որ իրար հետեւից տեքստերի շարադրման դեպքում վերեւում զետեղվում է հայերենովտեքստը, իսկ իրար կողքի շարադրվելու դեպքում հայերենով տեքստը շարադրվումէ ձախ մասում:

    4. Միաժամանակ հայերեն եւ օտար լեզվով վավերացված կամ հաստատված փաստաթղթերնունեն միեւնույն իրավաբանական ուժը: Միաժամանակ հայերեն եւ օտար լեզվով վավերացվածկամ հաստատված փաստաթղթերի միջեւ հակասության դեպքում նախապատվությունը տրվումէ հայերենով վավերացվածին կամ հաստատվածին:

    5. Վավերացվող կամ հաստատվող փաստաթղթի տարբեր լեզուներով տեքստերը պետքէ սույն օրենքով սահմանված կարգով ստորագրվեն եւ վավերացվեն կամ հաստատվենառանձին-առանձին:

    6. Եթե անձը չի տիրապետում այն լեզվին, որով կազմվել է փաստաթուղթը, ապադա կարող է ստորագրել իրեն հայտնի լեզվով:

    7. Անձը, որը չի տիրապետում հայերենին, կարող է նոտարական գործողություններինմասնակցել թարգմանչի միջոցով:

    8. Սույն հոդվածի պահանջների խախտմամբ վավերացված կամ հաստատված փաստաթուղթըչունի սույն օրենքով նախատեսված ապացուցողական ուժ:

    Հոդված 40. Նոտարական գործողություն կատարելու համար դիմած անձիինքնությունը, իրավունակությունը կամ գործունակությունը պարզելը

    1. Նոտարական գործողություններ կատարելիս նոտարը պարտավոր է ստուգել նոտարականգործողություններ կատարելու համար դիմած ֆիզիկական անձանց, նրանց ներկայացուցիչներիկամ կազմակերպության ներկայացուցիչների ինքնությունն ու գործունակությունը,ինչպես նաեւ կազմակերպությունների իրավունակությունը եւ գործունակությունը,բացառությամբ խորհրդատվությունների կամ նոտարական գործողություններ չհամարվողայլ նոտարական ծառայություններ մատուցելու, ինչպես նաեւ սույն օրենքի 36-րդհոդվածի 1-ին կետի 5-7-րդ ենթակետերով նախատեսված նոտարական գործողություններկատարելու համար դիմելու դեպքերի:

    Լիազորագրերի հիման վրա նոտարական գործողություններ կատարելիս նոտարը պարտավորէ ստուգել լիազորված կողմերի լիազորությունները:

    2. Ֆիզիկական անձի ինքնությունը եւ գործունակությունը որոշվում է անձըհաստատող փաստաթղթերով:

    Կազմակերպության իրավունակությունը եւ գործունակությունը որոշվում է՝ ելնելովՀայաստանի Հանրապետության օրենսդրության եւ իրավաբանական անձի կանոնադրությանպահանջներից:

    Պետության կամ համայնքի անունից հանդես եկող պետական կամ համայնքային մարմիններիիրավունակությունը եւ գործունակությունը որոշվում է՝ ելնելով Հայաստանի Հանրապետությանօրենսդրության եւ պետության կամ համայնքի անունից հանդես եկող մարմիններիկամ հիմնարկների կանոնադրության պահանջներից:

    Հոդված 41. Նոտարական գործողություններ կատարելու համար փաստաթղթերպահանջելու նոտարի պարտականությունը

    1. Նոտարը պարտավոր է նոտարական գործողությունների համար դիմած անձանցիցպահանջել ներկայացնելու տվյալ նոտարական գործողություններ կատարելու համարօրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ լիազորություններ, թույլտվություններ,համաձայնություններ կամ օրենքից ու իրավական այլ ակտերից բխող փաստաթղթեր:

    Գույքի նկատմամբ իրավունքների ձեռքբերման, փոփոխման կամ դադարեցման մասինգործարքները վավերացնելու համար նոտարը պարտավոր է պահանջել ապացույցներ գույքինկատմամբ իրավունքների, ինչպես նաեւ գույքի նկատմամբ իրավունքների ձեռքբերման,փոփոխման կամ դադարեցման վերաբերյալ կողմի իրավունքների մասին, բացառությամբօրենքով նախատեսված դեպքերի:

    2. Նոտարական գործողությունների համար դիմած անձանց լիազորությունների,իրավունքների, պարտականությունների կամ արտոնությունների ապացուցման պարտականությունըդրվում է նոտարական գործողությունների համար դիմած անձանց վրա, իսկ նոտարականգործողությունների համար դիմած անձանց կողմից կատարվող գործարքների կամ նրանցհամար իրականացվող նոտարական այլ գործողություններն օրենքին կամ իրավականայլ ակտերին համապատասխանությունը որոշելու պարտականությունը՝ նոտարի վրա:

    Հոդված 42. Նոտարական գործողություններ կատարելու համար նախապատրաստվողփաստաթղթերին առաջադրվող պահանջները

    1. Վավերացման կամ հաստատման ենթակա չեն, ինչպես նաեւ նոտարական գործողություններկատարելու համար հիմք չեն ընդունվում այնպիսի փաստաթղթեր, որոնցում նշվածչեն դրանք կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը, կամ որոնցում կան ջնջումներ կամէական վնասվածքներ, կամ հավելագրումներ, կամ ջնջված բառեր, կամ դատարկ եւհետագայում լրացման համար նախատեսված չլրացված մասեր, կամ այլ չծանոթագրվածուղղումներ, ինչպես նաեւ մատիտով գրված փաստաթղթերը:

    Մեկ թերթից ավելի ծավալ ունեցող փաստաթղթի թերթերը պետք է լինեն կարված,համարակալված:

    2. Նոտարական կարգով վավերացվող կամ հաստատվող փաստաթղթերի տեքստը պետքէ գրված լինի պարզ եւ հստակ, հեշտ ընթեռնելի, չպետք է պարունակի հապավումներ,իսկ փաստաթղթի բովանդակությանը վերաբերող թվերն ու ժամկետներն առաջին օգտագործմանդեպքում առնվազն մեկ անգամ պետք է գրված լինեն բառերով, կազմակերպություններիանվանումները, դրանց կազմակերպական-իրավական ձեւը պետք է գրվեն առանց կրճատումների՝նշելով դրանց գտնվելու վայրը: Վավերացվող կամ հաստատվող փաստաթղթերում ֆիզիկականանձանց ազգանունները, անուններն ու հայրանունները (անձը հաստատող փաստաթղթում՝դրա առկայության դեպքում) պետք է գրվեն լրիվ, իսկ պետության կամ համայնքիանունից հանդես եկող մարմինների անվանումները, դրանց ենթակայությունը (ենթակայությանառկայության դեպքում), գտնվելու վայրերը պետք է նշվեն լրիվ:

    Վավերացվող գործարքներում պետք է լրիվ գրվեն ֆիզիկական անձանց բնակությանվայրը, ինչպես նաեւ մինչեւ տասնութ տարեկան ֆիզիկական անձանց ծննդյան տարին,ամիսը, օրը:

    3. Եթե նոտարական գործողությանը մասնակցում է վկա կամ թարգմանիչ, ապա պետքէ լրիվ նշվեն նրա ազգանունը, անունն ու հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում՝դրա առկայության դեպքում), ծննդյան տարին, ամիսը, օրը եւ բնակության վայրը:

    4. Նոտարի կողմից վավերացվող կամ հաստատվող փաստաթղթում դիմողի պահանջովնշվում է նաեւ վավերացման կամ հաստատման ժամը:

    5. Նոտարական գործողություններ կատարելու համար չեն ընդունվում միայն այնփաստաթղթերը, որոնք չեն համապատասխանում օրենքների կամ իրավական այլ ակտերիպահանջներին կամ պարունակում են քաղաքացիների պատիվն ու արժանապատվություննարատավորող տեղեկություններ:

    6. Վավերացվող կամ հաստատվող փաստաթղթերի էջերը համարակալվում են հաջորդականությամբ:

    7. Սույն հոդվածի 1-3-րդ, 5-6-րդ կետերի պահանջների խախտմամբ վավերացվածկամ հաստատված փաստաթուղթը չունի սույն օրենքով նախատեսված ապացուցողականուժ:

    8. Նոտարական կարգով վավերացված կամ հաստատված փաստաթուղթն անվավեր է,եթե դրանում նշված չեն գործարքի կատարման տարին, ամիսը եւ ամսաթիվը կամ փաստաթղթիվավերացման, կամ հաստատման տարին, ամիսը եւ ամսաթիվը, կամ կողմի անունը եւազգանունը (անվանումը): Սույն կետում նշված, ինչպես նաեւ գործարքի մասնակցի՝չստորագրված կամ մատիտով գրված փաստաթղթերն առ ոչինչ են:

    Հոդված 43. Նոտարի կողմից վավերացվող փաստաթղթի օրինակների քանակը

    1. Նոտարական կարգով վավերացվող կամ հաստատվող փաստաթղթի օրինակների քանակըորոշում են դրանց վավերացման կամ հաստատման համար դիմած անձինք, սակայնդրանք պետք է կազմվեն առնվազն երկու օրինակից, որոնցից մեկը պահվում է նոտարականգրասենյակում: Վավերացված կամ հաստատված բոլոր օրինակներն ունեն հավասար իրավաբանականուժ, իսկ դրանց միջեւ հակասության դեպքում նախապատվությունը տրվում է նոտարիմոտ պահվող օրինակին:

    Նոտարի մոտ չեն պահվում սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին կետի 5-7-րդ եւ11-13-րդ ենթակետերով նախատեսված նոտարական գործողությունների ընթացքում վավերացվածկամ հաստատված փաստաթղթի օրինակները:

    2. Ժառանգության իրավունքի վկայագիրը յուրաքանչյուր ժառանգի համար կազմվումէ առանձին:

    Հոդված 44. Նոտարական կարգով վավերացվող կամ հաստատվող փաստաթղթերիստորագրման կարգը

    1. Նոտարական կարգով վավերացվող կամ հաստատվող փաստաթղթերն ստորագրվումեն նոտարի ներկայությամբ: Եթե համաձայնությունը կամ այլ փաստաթուղթն ստորագրվելէ նոտարի բացակայությամբ, ապա ստորագրողը պետք է հաստատի, որ փաստաթուղթնստորագրել է ինքը: Նոտարն իրավունք ունի փաստաթուղթը ոչ իր ներկայությամբստորագրող անձից չպահանջել իր ներկայությամբ հաստատել իրստորագրությունը,եթե նա պաշտոնապես ստացել է փաստաթուղթն ստորագրած անձիստորագրության նմուշը:

    2. Վկաների ներկայությամբ կատարված գործարքներն ամբողջությամբ ընթերցումէ նոտարը:

    3. Եթե անձը ֆիզիկական արատի, հիվանդության կամ անգրագիտության պատճառովչի կարող ստորագրել, ապա նրա հանձնարարությամբ, նրա ու նոտարի ներկայությամբփաստաթուղթը կարող է ստորագրել այլ անձ: Վերջինիս ստորագրությունը պետք էվավերացնի նոտարը` նշելով այն պատճառները, որոնց ուժով փաստաթուղթը չէր կարողստորագրել նոտարական գործողություն կատարելու համար դիմած անձը:

    4. Եթե նոտարական փաստաթուղթը կազմելուն մասնակցում է խուլ անձ, որը կարողէ կարդալ, ապա ինքն է կարդում փաստաթուղթը եւ հստակ հայտարարում, որ դա ինքըկարդացել է բարձրաձայն եւ արտահայտում է իր կամքը: Այդ մասին նոտարը փաստաթղթումկատարում է համապատասխան նշում:

    Երբ մասնակիցը խուլուհամր է, բայց կարող է կարդալ եւ գրել, նա կարդումէ փաստաթուղթը եւ փաստաթղթի վերջում՝ նոտարի ստորագրությունից առաջ, գրումէ, որ փաստաթուղթն ինքը կարդացել է եւ հավանություն է տալիս:

    5. Եթե կույրը, խուլը, համրը կամ խուլուհամրը չեն կարող կարդալ փաստաթուղթը,նոտարը, վկաներից բացի, հրավիրում է թարգմանիչ, որը կարող է բացատրվել նշվածանձանց հետ: Թարգմանիչը պետք է բացատրվի կույրի, համրի, խուլի կամ խուլուհամրիհետ եւ հայտնի նոտարին, որ փաստաթուղթն արտահայտում է նրա կամքը, եւ նա հավանությունէ տալիս դրան:

    6. Փաստաթուղթն ընթերցելուց անմիջապես հետո դա ստորագրում է յուրաքանչյուրկողմ: Վկաների ներկայությամբ կատարված գործարքն ստորագրում են վկաները, իսկթարգմանչի մասնակցությամբ` նաեւ թարգմանիչը: Նոտարը գործարքն ստորագրում էնրանցից անմիջապես հետո:

    7. Սույն հոդվածի պահանջների խախտմամբ վավերացված կամ հաստատված փաստաթուղթըչունի սույն օրենքով նախատեսված ապացուցողական ուժ:

    Հոդված 45. Նոտարական կարգով վավերացվող կամ հաստատվող փաստաթղթերումուղղումներ կատարելու կարգը

    1. Նոտարը, մինչեւ փաստաթղթի վավերացումը կամ հաստատումը, իրավունք ունիուղղել փաստաթղթերում տեղ գտած ակնառու լեզվական եւ տպագրական սխալները, ընդորում, ուղղումները պետք է կատարվեն այնպես, որպեսզի բոլոր սխալ գրվածներըեւ ապա ուղղվածները հնարավոր լինի կարդալ նախնական տեքստում:

    2. Վավերացվող կամ հաստատվող փաստաթղթերում թվի մեջ թվանշան կամ բառի մեջտառ բաց թողնված լինելու կամ թիվը կամ բառը սխալ գրված լինելու դեպքերումդրանք վերցվում են օղակի մեջ, իսկ անմիջապես դրանց վերեւում գրվում է լրիվճիշտ թիվը կամ բառը: Ուղղումները պետք է ծանոթագրի նոտարը: Փաստաթղթի վավերացումիցկամ հաստատումից հետո նոտարը կամ նոտարական գործողություններին մասնակցածանձինք իրավունք չունեն ուղղումներ կատարել վավերացված կամ հաստատված փաստաթղթում:

    3. Նոտարը կամ նոտարական գործողություններին մասնակցած անձինք իրավունքչունեն փոփոխություններ կամ լրացումներ կատարել վավերացված կամ հաստատվածփաստաթղթում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

    4. Սույն հոդվածի պահանջների խախտմամբ կատարված ուղղումները, փոփոխություններնու լրացումներն առ ոչինչ են:

    Հոդված 46. Թարգմանիչը

    1. Նոտարական գործողությունների ժամանակ որպես թարգմանիչ կարող է հանդեսգալ համապատասխան լեզվի տիրապետման մասին արդարադատության նախարարության կողմիցորակավորման վկայական ունեցող այն անձը, որին վստահում է նոտարը: Օտար լեզվովգործարքը վավերացնելիս կամ հայերենին չտիրապետող կողմին պարզաբանումներ տալուհամար թարգմանչի ընտրությունը համաձայնեցվում է կողմերի հետ: Որակավորմանվկայականներ տալու կարգը հաստատում է կառավարությունը:

    Թարգմանիչ է համարվում նաեւ համրի նշանները հասկացող եւ խուլի հետ նշաններովբացատրվելու ունակ անձը:

    2. Թարգմանիչը չի կարող լինել նոտարական գործողության մասնակից կամ վկա:Թարգմանիչը կարող է լինել նոտարի մոտ աշխատող անձ:

    3. Թարգմանիչը պետք է նոտարին ու կողմերին մանրակրկիտ թարգմանի վավերացվողկամ հաստատվող փաստաթղթի բովանդակությունը եւ երաշխավորի, որ թարգմանությունըկատարված է ճիշտ, լրիվ եւ իր կողմից: Այդ մասին նոտարը կատարում է համապատասխանմակագրություն:

    4. Թարգմանչի ծառայությունների համար վճարումը կատարում են կողմերը:

    5. Նոտարը պարտավոր է նախազգուշացնել թարգմանչին նոտարական գործողությանգաղտնիության պահպանման անհրաժեշտության մասին՝ մինչեւ նոտարական գործողությանիրականացումը:

    6. Թարգմանիչը քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով գույքայինպատասխանատվություն է կրում իր կատարած ոչ ճիշտ կամ ոչ լրիվ թարգմանություններիհետեւանքով պատճառված վնասի համար:

    7. Որպես թարգմանիչ չեն կարող հանդես գալ`

    ա) նոտարական գործողությանը մասնակցող վկան.

    բ) այն անձը, ում օգտին իրականացվում է նոտարական գործողությունը:

    Հոդված 47. Վկան

    1. Նոտարական գործողությունների ժամանակ վկայի ներկայությունը պարտադիրէ միայն օրենքով նախատեսված դեպքերում: Կողմերի առաջարկով նոտարը նոտարականգործողություններն իրականացնում է վկայի (վկաների) մասնակցությամբ:

    2. Վկան պետք է ներկա լինի նոտարի կողմից նոտարական վավերացման ենթակափաստաթղթի ընթերցման, փաստաթղթի ստորագրման եւ նոտարի կողմից դրա վավերացմանժամանակ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

    3. Նոտարը պարտավոր է նախազգուշացնել վկային նոտարական գործողության գաղտնիությանպահպանման անհրաժեշտության մասին մինչեւ նոտարական գործողության իրականացումը,որի մասին կատարվում է համապատասխան գրառում:

    4. Որպես վկա կարող են հանդես գալ միայն լրիվ գործունակ անձինք:

    5. Որպես վկա չեն կարող հանդես գալ`

    1) նոտարը, նոտարական գործողություն իրականացնող այլ անձը, նրանց ամուսինները,նրանց կամ նրանց ամուսինների ծնողները, զավակները, եղբայրները, քույրերը,թոռները, պապը կամ տատը.

    2) նոտարական գործողությանը մասնակցող թարգմանիչը.

    3) այն անձը, ում օգտին իրականացվում է նոտարական գործողությունը.

    4) անգրագետները կամ նոտարական վավերացման կամ հաստատման ենթակա փաստաթուղթըկարդալ չկարողացող այլ անձինք.

    5) այն անձինք, ովքեր բավարար չափով չեն տիրապետում հայերենին, բացառությամբայն դեպքի, երբ կազմվում է փակ կտակ:

    6. Նոտարի պահանջով վկան պարտավոր է հայտարարություն ներկայացնել այն մասին,որ ինքը բավարարում է վկա հանդես գալը բացառող՝ սույն հոդվածով նախատեսվածպահանջները: Այս դեպքում նոտարը պատասխանատվություն չի կրում վկայի տված կեղծհայտարարության հետեւանքների համար, եթե չի ապացուցվում, որ նոտարը գիտերկամ պարտավոր էր իմանալ, որ հայտարարության բովանդակությունը չի համապատասխանումիրականությանը:

    Հոդված 48. Նոտարի կողմից նոտարական գործողությունների համար ներկայացվածփաստաթղթերի մեկնաբանումը

    1. Նոտարական գործողությունների կատարման համար ներկայացված փաստաթղթերընոտարն իրավունք ունի մեկնաբանել` ելնելով դրանցում պարունակվող բառերի եւարտահայտությունների տառացի նշանակությունից: Միայն դրանցում առանձին պայմաններիկամ դրույթների տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում նոտարը դրանքմեկնաբանում է Քաղաքացիական օրենսգրքի 8-րդ եւ 447-րդ հոդվածների պահանջներինհամապատասխան:

    2. Նոտարը լիազորված անձի լիազորությունների շրջանակը որոշելիս պետք էելնի միայն լիազորագրի բառերի եւ արտահայտությունների տառացի նշանակությունից:Լիազորագրով պետք է իրականացվեն միայն դրանում նախատեսված գործողություններ,կամ կնքվեն դրանում նախատեսված գործարքներ: Նոտարն իրավունք չունի լիազորագրիմեկնաբանման միջոցով լրացուցիչ լիազորություններ տալ կամ լիազորություններիցզրկել անձին:

    Անդեմ, անիմաստ գործողություններ կատարելու կամ գործարքներ կնքելու լիազորություններչբովանդակող կամ բազմիմաստ լիազորություններ բովանդակող լիազորագրերի դրույթներըգործարքներ կամ նոտարական այլ գործողություններ կատարելու համար հիմք չենընդունվում:

    Եթե լիազորագրում նախատեսված են գործողությունների կատարման կամ գործարքներիկնքման կարգ, պայմաններ, ձեւեր կամ այլ պահանջներ (վայր, ժամկետ, գին եւ այլն),ապա նոտարական գործողությունները պետք է կատարվեն դրանց պահանջների խստիվպահպանմամբ:

    3. Փաստաթղթի մեկնաբանմամբ նոտարական գործողություններ կատարելու դեպքումնոտարը պարտավոր է արձանագրել մեկնաբանման բովանդակությունը, որը հաստատվումէ նոտարի ստորագրությամբ ու կլոր կնիքով եւ կցվում է ներկայացված փաստաթղթինկամ դրա պատճենին:

    Հոդված 49. Վավերացման մակագրությունը

    1. Վավերացման ենթակա նոտարական գործողություններ կատարելիս նոտարը վավերացվողյուրաքանչյուր փաստաթղթի վրա կատարում է համապատասխան վավերացման մակագրություն,որում մասնավորապես նշվում են նոտարի անունը, ազգանունը, նոտարական տարածքը,կատարվող նոտարական գործողության տեսակը, կատարման տարին, ամիսը, օրը (բառերով),սեղանամատյանում համապատասխան գրանցման համարը, ինչպես նաեւ նոտարի հայտարարություննայն մասին, որ նոտարական գործողության մասնակիցների ինքնությունը, իրավունակությունըկամ գործունակությունն ստուգված են:

    2. Օտար լեզվով վավերացվող փաստաթղթերի վրա վավերացման մակագրություններըկարող են կատարվել համապատասխան լեզվով:

    3. Վավերացման մակագրությունների օրինակելի ձեւերը հաստատում է արդարադատությաննախարարը` նոտարական պալատի ներկայացմամբ:

    4. Նոտարներն իրավունք ունեն վավերացման մակագրությունները կատարել փաստաթուղթըդրոշմակով դրոշմելու միջոցով:

    5. Սույն հոդվածի պահանջների խախտմամբ վավերացված փաստաթուղթը չունի սույնօրենքով նախատեսված ապացուցողական ուժ:

    Հոդված 50. Նոտարական գործողությունների գրանցումը

    1. Նոտարի կատարած բոլոր նոտարական գործողությունները գրանցվում են նոտարականգրանցամատյանում:

    2. Յուրաքանչյուր նոտարական գործողությանը տրվում է առանձին համար, որըպարտադիր կարգով նշվում է նոտարի կողմից տրվող փաստաթղթերում, ինչպես նաեւվավերացվող մակագրություններում:

    3. Նոտարական գրանցամատյանի ձեւը եւ գրանցամատյանում գրանցումների կատարմանկարգը սահմանում է արդարադատության նախարարը:

    Հոդված 51. Նոտարական գործողությունների կատարումը հետաձգելը կամկասեցնելը

    1. Նոտարական գործողությունները կատարվում են դրա համար անհրաժեշտ փաստաթղթերըներկայացնելու օրը:

    2. Շահագրգիռ անձի գրավոր հիմնավորված դիմումով, որով նա ցանկանում է դատարանումվիճարկել նոտարական գործողություն կատարելու անձի իրավունքը, նոտարական գործողությանկատարումը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան տասն օրով: Եթե նշված ժամկետումնոտարը դատարանից որոշում չի ստանում տվյալ նոտարական գործողության կատարումնարգելելու մասին, ապա նա կատարում է նոտարական գործողությունը: Եթե նշվածժամկետում նոտարը դատարանից ստանում է տվյալ նոտարական գործողության կատարումնարգելելու մասին դատարանի որոշում, ապա նոտարական գործողության իրականացումըկասեցվում է մինչեւ դատարանի կողմից արգելանքը հանելը:

    Սույն կետով նախատեսված հիմքով նոտարական գործողությունը կասեցնելու պահանջառաջադրած անձը պարտավոր է փոխհատուցել անհիմն կասեցման հետեւանքով կողմինպատճառված վնասը: Այս մասին նոտարը գրավոր նախազգուշացնում է կասեցման պահանջներկայացրած կողմին:

    3. Նոտարական գործողությունների կատարումը կարող է հետաձգվել`

    1) օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ տեղեկությունների, փաստաթղթերի,համաձայնությունների կամ այլ փաստաթղթերի բացակայության կամ տվյալ նոտարականգործողությունը կատարելու համար օրենսդրությամբ սահմանված կարգի պահանջներըպահպանված չլինելու դեպքում.

    2) փաստաթղթերը նոտարի կողմից փորձաքննության ուղարկելու դեպքում.

    3) ներկայացված փաստաթղթերը նոտարի կողմից մանրամասն ուսումնասիրելու անհրաժեշտությունառաջանալու դեպքում.

    4) նոտարական գործողության կատարման համար նոտարի կողմից կազմակերպություններիցհամապատասխան տեղեկություններ կամ փաստաթղթեր ստանալու անհրաժեշտության դեպքում.

    5) օրենքով նախատեսված այլ դեպքերում եւ ժամկետներում:

    Սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքերով նոտարական գործողություններիկատարման ժամկետը հետաձգվում է մինչեւ օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտտեղեկությունների, փաստաթղթերի, համաձայնությունների ներկայացման կամ նոտարականգործողություններ կատարելու համար սահմանված կարգի պահանջների կատարման մասինապացույցները նոտարին ներկայացնելու օրը:

    Սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված հիմքերով նոտարական գործողություններիկատարման ժամկետը հետաձգվում է մինչեւ փորձաքննության եզրակացությունը նոտարինհանձնելու օրվան հաջորդող օրը:

    Սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված հիմքերով նոտարական գործողություններիկատարման ժամկետը կարող է հետաձգվել մինչեւ տասն օրով:

    Սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված հիմքերով նոտարական գործողություններիկատարման ժամկետը հետաձգվում է մինչեւ համապատասխան տեղեկությունները կամփաստաթղթերը նոտարի կողմից ստանալու օրվան հաջորդող օրը, բայց ոչ ավելի 30օրվանից:

    4. Նոտարական գործողությունների կատարման հետաձգման կամ կասեցման հիմքերիառկայության դեպքում նոտարը դիմողի պահանջով կայացնում է հետաձգման կամ կասեցմանգրավոր որոշում, որում նշվում են հետաձգման կամ կասեցման իրավական հիմքերը,իսկ սույն հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետում նախատեսված դեպքում` նաեւ հետաձգմանժամկետը: Նոտարական գործողության կատարումը հետաձգելու կամ կասեցնելու մասինորոշման մեկ օրինակը հանձնվում է նոտարական գործողությունների կատարման համարդիմած անձանց: Եթե նոտարը նոտարական գործողությունների կատարման հետաձգմանկամ կասեցման ժամանակ դիմողից վերցնում է փաստաթղթեր, ապա հետաձգման կամ կասեցմանորոշման մեջ պետք է մանրամասն նշվեն վերցված փաստաթղթերի անվանումները, երբեւ ում կողմից են կազմվել կամ տրվել եւ այլ անհրաժեշտ տեղեկություններ:

    Հոդված 52. Նոտարական գործողությունների կատարումը մերժելը

    1. Նոտարը նոտարական գործողության կատարումը մերժում է, եթե`

    1) նոտարական գործողության կատարումը հակասում է օրենքին, իրավական այլակտերին կամ կազմակերպության կանոնադրությանը.

    2) ներկայացված փաստաթուղթը կամ պահանջվող նոտարական գործողությունը ենթակաչէ նոտարական վավերացման կամ հաստատման.

    3) օրենքի համաձայն նոտարական գործողությունը ենթակա չէ տվյալ նոտարի կողմիցկատարման.

    4) նոտարական գործողություն կատարելու մասին խնդրանքով դիմել է անգործունականձ կամ անհրաժեշտ լիազորություններ չունեցող անձ կամ նրա անգործունակ կամանհրաժեշտ լիազորություններ չունեցող ներկայացուցիչ, բացառությամբ օրենքովնախատեսված դեպքերի.

    5) նոտարական գործողության կատարման համար դիմած անձը թեեւ գործունակ է,սակայն տվյալ պահին գտնվում է այնպիսի վիճակում, որ չի հասկանում իր գործողություններինշանակությունը կամ չի կարող կառավարել դրանք.

    6) դիմող անձը հրաժարվում է ներկայացնել նոտարական գործողության կատարմանհամար օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը.

    7) դիմող անձը չի վճարում նոտարական գործողության կատարման համար նախատեսվածպետական տուրքը կամ նոտարի մատուցած այլ ծառայությունների վճարը:

    2. Նոտարական գործողությունների կատարման մերժման հիմքերի առկայությանդեպքում դիմողի պահանջով նոտարը կայացնում է մերժման գրավոր որոշում, որումնշվում են մերժման իրավական հիմքերը եւ բողոքարկման կարգը: Նոտարական գործողությանմերժման մասին որոշման մեկ օրինակը հանձնվում է նոտարական գործողություններիկատարման համար դիմած անձանց:

    Նոտարական գործողության մերժման մասին նոտարը որոշում է կայացնում ոչ ուշ,քան նրան դիմելու օրր, իսկ նոտարական գործողության հետաձգման կամ կասեցմանդեպքում՝ դրա ժամկետի ավարտի օրը:

    Հոդված 53. Փաստաթղթերը պահպանելը եւ տրամադրելը

    1. Նոտարական փաստաթղթերի բնօրինակները պահպանվում են դրանք վավերացրածնոտարի մոտ: Նոտարական գործողությունների կատարումից հետո, կողմերի դիմումիհամաձայն, նրանց տրամադրվում են փաստաթղթերի կրկնօրինակները կամ դրանցից քաղվածքներ,որոնք ունեն բնօրինակին հավասար իրավաբանական ուժ:

    2. Փաստաթղթի կրկնօրինակը կամ քաղվածքը պետք է համապատասխանի նրա բնօրինակիննաեւ ուղղագրական, կետադրական, բառերի կրճատման առումով: Նոտարը փաստաթղթիցքաղվածքը տալիս է, եթե փաստաթղթի մնացած մասը չի հակասում քաղվածքի բովանդակությանը:

    3. Նոտարը պարտավոր է ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների գրավորխնդրանքով, որոնց անունից կամ ի շահ որոնց կատարվել են նոտարական գործողությունները,քաղվածքներ տալ նոտարական գրանցամատյանից:

    4. Կատարված նոտարական գործողությանն առնչվող նախաքննության կամ դատաքննությանմեջ գտնվող քրեական կամ քաղաքացիական գործերի առնչությամբ նոտարը դատախազի,դատարանի, քննիչի կամ նախաքննության մարմնի՝ Հայաստանի Հանրապետության քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով տրված գրավոր պահանջի հիման վրանրանց տալիս է նոտարական փաստաթղթի կրկնօրինակը կամ քաղվածք նոտարական գրանցամատյանից:Օրենքով նախատեսված դեպքերում նոտարը փաստաթղթի բնօրինակը պարտավոր է հանձնելնշված անձանց, ովքեր նոտարին ստորագրություն են տալիս փաստաթղթի ստացման մասին:Այս դեպքում նոտարը պարտավոր է իր մոտ պահել հանձնված փաստաթղթի պատճենը,որի վրա կատարում է գրառում, որ փաստաթղթի բնօրինակը գտնվում է համապատասխանմարմնում` նշելով տրամադրման ամսաթիվը: Կրկնօրինակին կցվում է նաեւ փաստաթղթիբնօրինակը պահանջելու մասին որոշումը:

    Համապատասխան գործի վարույթն ավարտելուց կամ փաստաթղթի բնօրինակից օգտվելուանհրաժեշտությունը դադարելուց հետո՝ եռօրյա ժամկետում, դատարանը կամ փաստաթղթիբնօրինակը պահանջած մարմինը պարտավոր է նոտարին վերադարձնել բնօրինակը:

    5. Իրենց իրավասության սահմաններում նոտարական գործողությունների կատարմաննկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավունք ունեցող մարմինների գրավորպահանջով նոտարը նրանց տալիս է նոտարական փաստաթուղթը կամ դրա կրկնօրինակըկամ քաղվածք նոտարական գրանցամատյանից:

    6. Նոտարական գործից փաստաթղթեր հանելն արգելվում է, բացառությամբ`

    1) օրենսդրությամբ սահմանված կարգով գործարքը կամ նոտարական գործողություննանվավեր ճանաչվելու դեպքերի, եթե այդ կապակցությամբ կողմերին վերադարձվելուեն նրանց ներկայացրած փաստաթղթերի իսկական օրինակները: Այս դեպքում նոտարականգործում կարվում է վերադարձվող փաստաթղթի պատճենը, ինչպես նաեւ գործարքը կամնոտարական գործողությունն անվավեր ճանաչելու մասին փաստաթուղթը կամ դրա պատճենը.

    2) նոտարական գործում գտնվող փաստաթուղթն օրենքով սահմանված կարգով փորձաքննությանուղարկելու դեպքի, եթե դրա փորձաքննությունն անհնար է կատարել առանց փաստաթուղթնառանձնացնելու: Փաստաթղթի փորձաքննության ավարտից հետո դա պետք է կարվի նոտարականգործում:

    Նոտարական գործից փաստաթուղթ հանելու կամ դա պատճենով փոխելու վերաբերյալնոտարի կողմից կատարվում է գրառում նոտարական գործի կազմի վերջին էջի վրակամ առանձին թղթի վրա, որը նույնպես կարվում է նոտարական գործի վերջում:

    7. Նոտարական գործավարության կարգը սահմանում է արդարադատության նախարարը:

    Հոդված 54. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններիեւ հյուպատոսական հիմնարկների կողմից կատարվող նոտարական գործողությունները

    1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները եւհյուպատոսական հիմնարկները կատարում են հետեւյալ նոտարական գործողությունները.

    1) վավերացնում են գործարքներ (պայմանագրեր, կտակներ, լիազորագրեր եւ այլն),բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անշարժ գույքի վերաբերյալկնքվող պայմանագրերի.

    2) միջոցներ են ձեռք առնում ժառանգական գույքի պահպանության համար.

    3) տալիս են ժառանգության իրավունքի վկայագրեր.

    4) տալիս են ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով անձանց պատկանողգույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրեր.

    5) վավերացնում են փաստաթղթերի պատճենների եւ դրանց քաղվածքների իսկությունը.

    6) վավերացնում են փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկությունը.

    7) վավերացնում են փաստաթղթերի թարգմանության իսկությունը.

    8) հաստատում են քաղաքացու ողջ լինելու փաստը.

    9) հաստատում են քաղաքացու՝ որոշակի վայրում գտնվելու փաստը.

    10) հաստատում են լուսանկարում պատկերված անձի եւ քաղաքացու նույնությունը.

    11) հաստատում են փաստաթղթեր ներկայացնելու ժամանակը.

    12) դեպոզիտ են ընդունում, պահպանում, հանձնում եւ վերադարձնում դրամականգումար եւ արժեթղթեր.

    13) ի պահ են ընդունում փաստաթղթեր:

    2. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների եւհյուպատոսական հիմնարկների անունից նոտարական գործողությունները կատարումեն նրանց ղեկավարները:

    3. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները եւհյուպատոսական հիմնարկները նոտարական գործողությունները կատարում են սույնօրենքով եւ դրա համաձայն ընդունված իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

    ԳԼՈՒԽ 6.

    ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ

    Հոդված 55. Նոտարական կարգով վավերացվող գործարքները

    1. Նոտարը վավերացնում է այն գործարքները, որոնց համար օրենքով նախատեսվածէ պարտադիր նոտարական ձեւ:

    Կողմերից մեկի պահանջով նոտարը կարող է վավերացնել եւ այլ գործարքներ,անգամ, եթե օրենքով տվյալ տեսակի գործարքի համար նոտարական ձեւ չի պահանջվում:

    2. Գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանքվաղակետ լուծելու վերաբերյալ գործարքները վավերացնում է հիմնական գործարքըվավերացրած նոտարը:

    3. Նոտարը պետք է կողմերից պահանջի ներկայացնել տվյալ գործարքը վավերացնելուհամար սույն օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթեր, ներառյալ՝ ապացույցներ,որ գույքը կամ դրա նկատմամբ իրավունքը պատկանում է այն տնօրինող (օտարող,գրավ դնող, օգտագործման կամ հավատարմագրային կառավարման հանձնող եւ այլն)անձին:

    Հոդված 56. Կտակի վավերացումը

    1. Նոտարը վավերացնում է գործունակ անձանց կտակները:

    2. Ներկայացուցիչների միջոցով կտակների վավերացում չի թույլատրվում:

    3. Կտակը վավերացնելիս կտակարարից կտակվող գույքի նկատմամբ նրա սեփականությանկամ այլ իրավունքը հաստատող ապացույցներ չեն պահանջվում:

    4. Կտակը կարող է վերացվել կամ փոփոխվել կտակարարի կողմից՝ համապատասխանդիմում տալու կամ նոր կտակ կազմելու ձեւով: Կտակի վերացումը կամ դրանում փոփոխություններնու լրացումները վավերացնում է հիմնական կտակը վավերացրած նոտարը:

    5. Կտակը վերացնելու մասին դիմում ստանալու, ինչպես նաեւ կտակը վերացնողկամ փոփոխող նոր կտակ ստանալու դեպքում նոտարն այդ մասին նշում է անում նոտարականգրասենյակում պահվող կտակի օրինակի վրա եւ նոտարական գործողությունների գրանցամատյանում:Կտակը վերացնելու մասին դիմումի վրա եղած ստորագրությունը պետք է վավերացնինոտարը:

    6. Կտակը նոտարը վավերացնում է Քաղաքացիական օրենսգրքով եւ սույն օրենքովնախատեսված կարգով:

    Հոդված 57. Լիազորագրի վավերացումը

    1. Նոտարը վավերացնում է լիազորագիրը մեկ կամ մի քանի անձանց անունից մեկկամ մի քանի անձանց անունով:

    2. Վերալիազորման իրավունքով տրված լիազորագիրը ենթակա է նոտարական վավերացման՝օրենքով սահմանված կարգով: Վերալիազորագրման իրավունքով տրված լիազորագիրընոտարը վավերացնում է հիմնական լիազորագիրը ներկայացնելու դեպքում: Վերալիազորմանիրավունքով տրված լիազորագիրը չի կարող ներառել հիմնական լիազորագրով վերապահվածիցավելի իրավունքներ: Վերալիազորման իրավունքով տրված լիազորագրի գործողությանժամկետը չի կարող գերազանցել հիմնական լիազորագրի գործողության ժամկետը:

    3. Լիազորագրում լիազորությունները պետք է շարադրված լինեն պարզ եւ հստակ:Չպետք է վավերացվեն անդեմ կամ երկիմաստ լիազորություններ:

    4. Նոտարի կողմից վավերացվող կամ հաստատվող հայտարարությունների եւ (կամ) համաձայնությունների նկատմամբ կիրառվում են լիազորագրերի համար սահմանվածկարգն ու պայմանները:


    ԳԼՈՒԽ 7.

    ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՁԵՌՆԱՐԿՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ

    Հոդված 58. Ժառանգական գույքը պահպանելը

    1. Ժառանգների, շահառուների եւ այլ շահագրգիռ անձանց իրավունքների պաշտպանությանհամար ժառանգության բացման վայրն սպասարկող նոտարը ձեռնարկում է Քաղաքացիականօրենսգրքով եւ սույն օրենքով սահմանված եւ ժառանգությունը պահպանելու ու կառավարելուհամար անհրաժեշտ միջոցներ:

    2. Ժառանգական գույքը պահպանելու եւ կառավարելու միջոցները նոտարը ձեռնարկումէ ժառանգի, կտակակատարի, պարտատիրոջ, տեղական ինքնակառավարման մարմնի կամժառանգական գույքի պահպանման շահերից հանդես եկող այլ անձանց դիմումի հիմանվրա:

    Անհրաժեշտության դեպքում նոտարն իրավունք ունի իր նախաձեռնությամբ միջոցներձեռնարկել ժառանգական գույքը պահպանելու կամ կառավարելու համար:

    Հոդված 59. Ժառանգության զանգվածի գույքագրումը

    1. Ժառանգական գույքի պահպանության նպատակով նոտարն օրենքով սահմանվածկարգով գույքագրում եւ կառավարում է ժառանգության զանգվածը:

    Ժառանգության զանգվածի գույքագրումը կատարվում է այդ գործողությանը մասնակցելցանկացող շահագրգիռ անձանց եւ երկուսից ոչ պակաս վկայի մասնակցությամբ:

    2. Գույքագրման արձանագրությունում պետք է նշվեն ժառանգության զանգվածիպահպանության ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին դիմումը (հաղորդումը)ստանալու ամսաթիվը, գույքագրման ամսաթիվը, գույքագրմանը մասնակցող անձանցանունները, ազգանունները, բնակության վայրերը, ժառանգատուի անունը, ազգանունը,հայրանունը, նրա մահվան օրը, գույքագրվող զանգվածի գտնվելու վայրը, տեղեկատվությունայն մասին, թե արդյոք ժառանգատուին պատկանող բնակարանը, շենքը կամ այլ շինությունըկնքված են եղել մինչեւ նոտարի ներկայանալը եւ ում կողմից, չի խախտվել արդյոքկապարակնիքը կամ կնիքը, նաեւ գույքագրվող առարկաների մանրամասն նկարագիրը,դրանցից յուրաքանչյուրի գնահատման եւ մաշվածության աստիճանը:

    Գույքագրվող գույքի գնահատման համար նոտարն իր նախաձեռնությամբ կամ գույքագրմանմասնակիցների պահանջով իրավունք ունի հրավիրել գույքը գնահատող մասնագետ:

    Արձանագրության յուրաքանչյուր էջի վերջում նշվում է գույքագրված առարկաներիքանակային հանրագումարը, իսկ գույքագրումն ավարտելուց հետո` առարկաների ընդհանուրքանակային հանրագումարը:

    3. Գույքագրման արձանագրության մեջ մտցվում է ժառանգատուի բնակարանում,շենքում կամ այլ շինությունում գտնվող ամբողջ գույքը: Առանձին առարկաների`ժառանգատուին պատկանելու մասին հարեւանների, հարազատների եւ այլ անձանց հայտարարություններընույնպես մտցվում են գույքագրման արձանագրության մեջ, իսկ շահագրգիռ անձանցբացատրվում է այդ գույքը գույքագրումից հանելու մասին հայցադիմումով դատարանդիմելու կարգը:

    4. Եթե գույքի գույքագրումն ընդհատվում կամ շարունակվում է մի քանի օր,ապա բնակարանը, շենքը կամ այլ շինությունը յուրաքանչյուր անգամ կնքում է նոտարը:Գույքագրման արձանագրությունում նշվում է գույքագրումը դադարեցնելու եւ վերսկսելուպատճառների ու ժամանակի մասին, ինչպես նաեւ բնակարանի, շենքի կամ այլ շինությանհետագա բացումների ժամանակ կապարակնիքի եւ կնիքի վիճակի մասին:

    5. Արձանագրության վերջում նշվում է այն քաղաքացու ազգանունը, անունը,հայրանունը, ծննդյան թիվը եւ բնակության վայրը, որի պահպանությանը հանձնվածէ գույքը, նրա անձը հաստատող փաստաթղթի անվանումը, համարը, երբ եւ ում կողմիցէ տրված այդ փաստաթուղթը:

    6. Արձանագրությունը կազմվում է ոչ պակաս, քան երեք օրինակից: Բոլոր օրինակներնստորագրում են նոտարը, շահագրգիռ անձինք, վկաները, գույքը գնահատողը (հրավիրվածլինելու դեպքում) եւ այն անձը, որն ի պահ է ընդունել գույքը:

    7. Եթե հնարավոր չէ ժառանգության զանգվածի պահպանության ուղղությամբ միջոցներձեռնարկել (ժառանգատուի հետ ապրող ժառանգները կամ այլ անձինք առարկում ենգույքագրման դեմ, ժառանգության զանգվածը գույքագրման չեն ներկայացնում, կամայն դուրս է հանված եւ այլն), ապա նոտարը կազմում է համապատասխան արձանագրությունեւ այդ մասին հայտնում է շահագրգիռ անձանց եւ նոտարական պալատ:

    8. Եթե ժառանգական գույքը գտնվում է տարբեր վայրերում, ապա ժառանգությանբացման վայրի նոտարը ժառանգական գույքի համապատասխան մասի գտնվելու վայրինոտարին ժառանգությունը պահպանելու կամ կառավարելու վերաբերյալ պարտադիր կատարմանենթակա հանձնարարություն է ուղարկում՝ այդ մասին տեղեկացնելով նոտարական պալատ:

    Հոդված 60. Նոտարի կողմից ժառանգության զանգվածը պահպանելու միջոցներձեռնարկելը

    1. Ժառանգության զանգվածի մեջ մտնող կանխիկ դրամը կամ օտարերկրյա արժույթըմուծվում է նոտարի դեպոզիտ, իսկ արժույթը, թանկարժեք քարերից կամ մետաղներիցպատրաստված գույքը պահատվության համար հանձնվում են բանկ` Քաղաքացիական օրենսգրքովսահմանված կարգով:

    2. Ժառանգության զանգվածի մեջ մտնող այն գույքի պահպանությունը, որը կարողէ շրջանառության մեջ գտնվել թույլտվությամբ կամ լիցենզիայով, նոտարն իրականացնումէ համապատասխան գույքի մասին օրենսդրությամբ սահմանված կարգով:

    3. Ժառանգության զանգվածի մեջ մտնող սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերումչնշված գույքը, եթե այն կառավարման կարիք չունի, նոտարը պահատվության պայմանագրովհանձնում է ժառանգներից մեկին, իսկ ժառանգներին հանձնելու անհնարինությանդեպքում` մասնագիտացված կազմակերպությանը:

    4. Եթե ժառանգության զանգվածում առկա է ոչ միայն պահպանելու, այլ նաեւկառավարելու կարիք ունեցող գույք (տնտեսական ընկերակցության կամ ընկերությանկանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի բաժնեմաս, արժեթղթեր, բացառիկ իրավունքներեւ այլն), ապա նոտարը՝ որպես հավատարմագրային կառավարման հիմնադիր, կնքումէ այդ գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր:

    5. Կառավարիչը, ժառանգները կամ այլ անձինք, որոնց հանձնվել է ժառանգականզանգվածի մեջ մտնող գույք, նախազգուշացվում են ժառանգական գույքը վատնելու,փչացնելու, թաքցնելու, օտարելու եւ ժառանգներին վնաս պատճառելու համար օրենքովնախատեսված պատասխանատվության մասին:

    Հոդված 61. Ժառանգների պատասխանատվության ապահովման միջոցներ կիրառելը

    1. Ժառանգները, ժառանգության իրավունքի վկայագիրն ստանալուց հետո, իրենցանցած գույքի արժեքի սահմաններում հատուցում են Քաղաքացիական օրենսգրքով նախատեսվածծախսերը:

    2. Ինչպես անմիջապես ժառանգության բացման, այնպես էլ ժառանգության ընդունմանիրավունքի փոխանցման դեպքում ժառանգություն ստացած ժառանգը պատասխանատվությունէ կրում այդ երկու հիմքերով ստացված գույքի արժեքի սահմաններում:

    Իրենց անցած ժառանգության գույքի արժեքի սահմաններում ժառանգները կրումեն համապարտ պատասխանատվություն:

    3. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված ծախսերի վճարումն ապահովելու նպատակովնոտարն արգելանք է դնում ժառանգների կողմից որպես ժառանգություն ստացած համապատասխանգույքի վրա` այդ մասին հայտնելով ժառանգներին, նրանց պարտատերերին ու իրավասուպետական մարմիններին: Սույն կետով նշված գույքը կարող է արգելանքից հանվելմիայն բոլոր պարտատերերի համաձայնությամբ կամ ժառանգների կողմից սույն հոդվածի1-ին կետով նշված պարտավորությունների կատարման դեպքում:


    ԳԼՈՒԽ 8.

    ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳԻՐ ՏԱԼԸ

    Հոդված 62. Ժառանգության իրավունքի վկայագիրը

    1. Ժառանգության իրավունքի վկայագիրը ժառանգներին տրվում է ժառանգությանբացման վայրի նոտարին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա՝ Քաղաքացիականօրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետում:

    2. Ժառանգության ընդունման ժամկետը բաց թողած ժառանգը կարող է ժառանգություննընդունել ժառանգությունն ընդունած մյուս բոլոր ժառանգների համաձայնությամբ,որը պետք է ներկայացվի գրավոր: Ժառանգների նման համաձայնությունը հիմք է նոտարի՝նախկինում տված ժառանգության վկայագիրը չեղյալ համարելու եւ նոր վկայագիրտալու համար:

    3. Գույքը ժառանգության իրավունքով համայնքին անցնելու դեպքում ժառանգությանիրավունքի վկայագիրը տրվում է համայնքի ղեկավարին:

    Հոդված 63. Ըստ օրենքի եւ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրերտալու պայմանները

    1. Ըստ օրենքի կամ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրեր տալու դեպքումնոտարն ստուգում է ժառանգատուի մահվան փաստը, ժառանգության բացման ժամանակըեւ վայրը, ազգակցական հարաբերությունները կամ կտակի առկայությունը, ժառանգությանզանգվածի կազմը:

    2. Մինչեւ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալը նոտարը պարզումէ նաեւ ժառանգությունում պարտադիր բաժնի իրավունք ունեցող անձանց շրջանակը`նախազգուշացնելով ըստ կտակի ժառանգներին օրինական ժառանգների գոյությունըթաքցնելու համար պատասխանատվության մասին:

    3. Եթե մեկ կամ մի քանի ժառանգներ զրկված են օրինական ժառանգության իրավունքտվող ազգակցական կապի մասին ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից,ապա նրանք կարող են ներառվել ժառանգության իրավունքի վկայագրում՝ մնացած բոլորժառանգների գրավոր համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝դատական կարգով:
     


    ԳԼՈՒԽ 9.

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ԿԱՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂԳՈՒՅՔԻՑ ՀԱՍԱՆԵԼԻՔ ԲԱԺՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳՐԵՐ ՏԱԼԸ

    Հոդված 64. Ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականությաններքո գտնվող գույքը բաժանելը կամ դրանից բաժինն առանձնացնելը

    1. Ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցների միջեւ ընդհանուր գույքըբաժանվում կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբիրավունք ունեցող մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուցհետո:

    Բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը կարող է դրա մասնակիցներիմիջեւ բաժանվել նրանց համաձայնությամբ:

    2. Նոտարը վավերացնում է ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականությանբոլոր մասնակիցների կողմից կնքված համատեղ կամ բաժնային սեփականություն հանդիսացողգույքը բաժանելու կամ բաժինն առանձնացնելու մասին համաձայնագիրը եւ դրա հիմանվրա տալիս է նրանց պատկանող ընդհանուր կամ բաժնային գույքի համապատասխան բաժնիկամ մասի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրեր:

    3. Սեփականության իրավունքի վկայագիր տրվում է միայն այն գույքի նկատմամբ,որը հանդիսանում է համատեղ կամ բաժնային սեփականության մասնակիցների համատեղկամ բաժնային սեփականությունը, եւ որն առկա է համաձայնագիրը վավերացնելուեւ վկայագիր տալու օրը:

    4. Ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցներից մեկի մահվան դեպքումնրանց ընդհանուր գույքից հասանելիք բաժնի նկատմամբ ժառանգության բացման վայրինոտարական գրասենյակը սեփականության իրավունքի վկայագիր է տալիս ողջ մնացածմասնակցին կամ մասնակիցներին նրանց բոլորի գրավոր դիմումի հիման վրա` այդմասին իրազեկ դարձնելով ժառանգությունն ընդունած ժառանգներին:

    Ծանուցագրի մեջ նշվում է ընդհանուր գույքի կազմը, որի բաժնի նկատմամբ ողջմնացած մասնակիցը խնդրում է տալ սեփականության իրավունքի վկայագիր, ինչպեսնաեւ պարզաբանվում են ողջ մնացած մասնակիցների (մասնակցի) գույքային պահանջները՝ժառանգի կողմից վիճարկելու դեպքում դատարան դիմելու իրավունքը:

    5. Ընդհանուր համատեղ սեփականության ողջ մնացած մասնակիցների համաձայնությամբնոտարը կարող է տալ ընդհանուր գույքի` մահացած մասնակցի բաժնի չափի մասինսեփականության իրավունքի վկայագիր:

    6. Եթե գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ապա նոտարիկողմից վավերացված համատեղ կամ բաժնային սեփականություն հանդիսացող գույքըբաժանելու կամ բաժինն առանձնացնելու մասին համաձայնագրով կամ նոտարի կողմիցտրված սեփականության իրավունքի վկայագրով նախատեսված իրավունքները ծագումեն դրանց պետական գրանցման պահից:


    ԳԼՈՒԽ 10.

    ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԻ ԿԱՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔԱՂՎԱԾՔՆԵՐԻ ԻՍԿՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ

    Հոդված 65. Փաստաթղթերի պատճենների կամ փաստաթղթերի քաղվածքներիիսկության վավերացումը

    1. Նոտարը վավերացնում է կազմակերպությունների կողմից տրված, սահմանվածկարգով կնքված կամ ստորագրված կամ ֆիզիկական անձանց կողմից ստորագրված բոլորփաստաթղթերի պատճենների կամ դրանց քաղվածքների համապատասխանությունը բնօրինակին,եթե դա արգելված չէ օրենքով:

    2. Քաղվածքի ճշտությունը կարող է վավերացվել միայն այն ժամանակ, երբ այնփաստաթուղթը, որից քաղվածք է հանվում, ներառում է մի քանի առանձին` միմյանցհետ կապ չունեցող հարցերի լուծում: Փաստաթղթի քաղվածքը պետք է վերարտադրիորոշակի հարցի վերաբերյալ փաստաթղթի լրիվ տեքստը:

    3. Պատճենը պետք է համապատասխանի բնօրինակին` ուղղագրության, կետադրության,բառերի կրճատման առումով:

    4. Օտար լեզվով կազմված փաստաթղթի պատճենը վավերացվում է միայն, եթե նոտարըտիրապետում է տվյալ օտար լեզվին: Եթե նոտարը չի տիրապետում համապատասխան օտարլեզվին, ապա օտար լեզվով կազմված փաստաթղթի պատճենը կարող է վավերացվել միայնայդ փաստաթղթի թարգմանությունը սույն օրենքով սահմանված կարգով վավերացվելուցհետո:

    5. Ֆիզիկական անձի կողմից տրված փաստաթղթի պատճենի իսկությունը նոտարըվավերացնում է այն դեպքում, եթե փաստաթղթի վրա եղած ֆիզիկական անձի ստորագրությանիսկությունը վավերացրել է նոտարը:

    6. Նոտարը, վավերացնելով փաստաթղթի պատճենի իսկությունը, չի հավաստումկամ հաստատում փաստաթղթում շարադրված փաստերը, այլ սոսկ հաստատում է, որ փաստաթղթիպատճենը համապատասխանում է բնօրինակին:

    Հոդված 66. Փաստաթղթի պատճենից հանված պատճենի իսկության վավերացումը

    Նոտարը փաստաթղթի պատճենից հանված պատճենի իսկությունը վավերացնում է պայմանով,եթե պատճենի իսկությունը վավերացված է նոտարական կարգով կամ, եթե փաստաթղթիպատճենը տվել է այն կազմակերպությունը, որը տվել է իսկական փաստաթուղթը: Վերջինդեպքում փաստաթղթի պատճենը պետք է շարադրված լինի տվյալ կազմակերպության ձեւաթղթիվրա, կնիքի դրոշմամբ եւ նշումով այն մասին, որ իսկական փաստաթուղթը գտնվումէ նրանց մոտ:

    ԳԼՈՒԽ 11.

    ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎՐԱ ԵՂԱԾ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՍԿՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ

    Հոդված 67. Փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկության վավերացումը

    1. Նոտարը վավերացնում է այն բոլոր փաստաթղթերի վրա եղած ֆիզիկական անձանցստորագրությունների իսկությունը, որոնք չունեն գործարքի բնույթ:

    2. Նոտարը, վավերացնելով ֆիզիկական անձի ստորագրության իսկությունը, չիհավաստում կամ հաստատում փաստաթղթում շարադրված փաստերը, այլ սոսկ հաստատումէ, որ ստորագրությունը կատարել է որոշակի անձ:
     


    ԳԼՈՒԽ 12.

    ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԻՍԿՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ

    Հոդված 68. Փաստաթղթերի թարգմանության իսկության վավերացումը

    1. Նոտարը վավերացնում է փաստաթղթի թարգմանության իսկությունը, եթե նատիրապետում է համապատասխան լեզուներին: Եթե նա չի տիրապետում համապատասխանլեզուներին, փաստաթուղթը թարգմանում է նոտարի կողմից վստահված թարգմանիչը,որի ստորագրության իսկությունը վավերացնում է նոտարը:

    2. Նոտարը, վավերացնելով թարգմանության իսկությունը կամ թարգմանչի ստորագրությանիսկությունը, չի հավաստում կամ հաստատում փաստաթղթում շարադրված փաստերը,այլ սոսկ հաստատում է, որ փաստաթղթի թարգմանության բովանդակությունը համապատասխանումէ նրա բնօրինակի բովանդակությանը:
     


    ԳԼՈՒԽ 13.

    ՔԱՂԱՔԱՑՈՒ՝ ՈՐՈՇԱԿԻ ՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԵՎ ՈՂՋ ԼԻՆԵԼՈՒ ՓԱՍՏԻ, ԻՆՉՊԵՍՆԱԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ ՊԱՏԿԵՐՎԱԾ ԱՆՁԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՆՈՒՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

    Հոդված 69. Քաղաքացու` որոշակի վայրում գտնվելու փաստի հաստատումը

    1. Նոտարը քաղաքացու խնդրանքով հաստատում է նրա` որոշակի վայրում գտնվելուփաստը:

    2. Անգործունակի` որոշակի վայրում գտնվելու փաստը հաստատվում է նրա օրինականներկայացուցիչների (ծնողների, որդեգրողների), խնամակալի կամ հոգաբարձուի,ինչպես նաեւ այն կազմակերպությունների դիմումի հիման վրա, որոնց խնամքի ներքոէ գտնվել անգործունակը:

    Հոդված 70. Անձի ողջ լինելու փաստը հաստատելը

    Նոտարը կարող է հաստատել, որ անձը ողջ է, եթե նա անձամբ ներկայացել է նոտարին,կամ որի մոտ անձամբ գնացել է նոտարը: Նոտարը ստուգում է անձի ինքնությունըեւ հաստատում նրա ողջ լինելու փաստը:

    Անձի ողջ լինելու փաստը հաստատող փաստաթղթում նշվում են անձի ազգանունը,անունն ու հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում՝ դրա առկայության դեպքում),նրա ծննդյան տարին, ամիսը, օրը, վայրը, բնակության վայրը, փաստի հաստատմանտարին, ամիսը, օրը, ժամը, անձի գտնվելու վայրը, ինչպես նաեւ սույն օրենքովնախատեսված այլ տեղեկություններ:

    Հոդված 71. Քաղաքացու նույնության հաստատումը լուսանկարում պատկերվածանձի հետ

    Նոտարը հաստատում է քաղաքացու նույնությունը լուսանկարում պատկերված անձիհետ:
     


    ԳԼՈՒԽ 14.

    ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՅԼ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱՆՑԵԼԸ

    Հոդված 72. Դիմումները, հայտարարությունները կամ այլ փաստաթղթերըփոխանցելը

    1. Նոտարը կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց դիմումները, հայտարարություններըկամ այլ փաստաթղթերը փոխանցում է այլ կազմակերպություններ կամ ֆիզիկական անձանց`ստորագրությամբ, կամ ուղարկում է նրանց փոստով` հետադարձ տեղեկացմամբ:

    2. Դիմումները, հայտարարությունները կամ այլ փաստաթղթերը դրանք ներկայացրածանձանց համաձայնությամբ կարող են փոխանցվել ֆաքսով, համակարգչային ցանցերիեւ տեխնիկական, էլեկտրոնային կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ առձեռն:Դիմումների, հայտարարությունների կամ այլ փաստաթղթերի փոխանցման հետ կապվածծախսերը վճարում է այն անձը, որի խնդրանքով դիմումը, հայտարարությունը կամայլ փաստաթուղթը փոխանցվում է:

    3. Դիմումները, հայտարարությունները կամ այլ փաստաթղթերը տված անձի պահանջովնրան համապատասխան տեղեկատվություն է տրվում դիմումի, հայտարարության կամայլ փաստաթղթի փոխանցման մասին:

    ԳԼՈՒԽ 15.

    ԴՐԱՄԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐ ԴԵՊՈԶԻՏ ԸՆԴՈՒՆԵԼԸ, ՊԱՀՊԱՆԵԼԸ, ՀԱՆՁՆԵԼԸԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ

    Հոդված 73. Դրամական գումարներ եւ արժեթղթեր դեպոզիտ ընդունելը,պահպանելը եւ վերադարձնելը

    1. Օրենքով նախատեսված դեպքերում նոտարը պարտավորությունների կատարմաննպատակով պարտապաններից, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում դեպոզիտէ ընդունում դրամական գումարներ (Հայաստանի Հանրապետության դրամ կամ օտարերկրյաարժույթ) կամ արժեթղթեր` դրանք պարտատիրոջը հանձնելու նպատակով: Պարտապաններիցպարտավորությունների կատարման համար դրամական գումարներ կամ արժեթղթեր դեպոզիտընդունելիս նոտարը պահանջում է, որպեսզի դեպոզիտ հանձնող անձը (պարտապանը)իր դիմումում, բացի իր անունից (անվանումից) ու բնակության վայրից (գտնվելուվայրից), հստակ նշի նաեւ դեպոզիտ ստանալու լիազորություն ունեցող անձին եւդրամը կամ արժեթղթերը որպես դեպոզիտ պահպանելու ժամկետները: Դրամը կամ արժեթղթերըդեպոզիտ հանձնած անձն իր դիմումով կարող է փոփոխություն կամ լրացում կատարելդեպոզիտի պայմանների մեջ: Դեպոզիտ հանձնած անձի դիմումով դեպոզիտը կարող էդադարել:

    2. Նոտարը ծանուցում է պարտատիրոջը դրամական գումարների կամ արժեթղթերիմուտքի մասին եւ դրանք հանձնում է պարտատիրոջը` նրա դիմումով:

    3. Դրամական գումարները կամ արժեթղթերը կարող են վերադարձվել դրանք դեպոզիտհանձնած անձին միայն այն անձի համաձայնությամբ, հօգուտ որի կատարվել է վճարը,կամ դատարանի վճռով:

    Հոդված 74. Դրամը կամ այլ արժեթղթերը պահպանելը

    1. Նոտարը պարտավոր է պահպանել ստացված դրամը կամ արժեթղթերը: Նա հատուկգրանցամատյանում գրանցում է իրեն հանձնված դրամը կամ արժեթղթերը, որտեղ նշումէ հանձնված դրամի գումարի չափը, այլ արժեթղթերի քանակը եւ արժեքը, դրանք հանձնողիազգանունը, հանձնման ժամկետը եւ նպատակը, այն պարտավորությունը, որի կատարմանհամար հանձնվել է դրամը կամ արժեթղթերը:

    2. Նոտարն առանց հաստատման փոխանցում է դրամը կամ արժեթղթերը այն մարմնինկամ անձին, ում համար նախատեսված է այդ փոխանցումը` ստանալով փոխանցման համարանդորրագիր:

    Հոդված 75. Դրամի եւ արժեթղթերի հանձնման անհնարինությունը

    Եթե նոտարն օբյեկտիվ պատճառներով նախատեսված ժամկետում չի կարող կատարելիրեն հանձնարարված փոխանցումը, ապա ստանալուց 15 օրվա ընթացքում նա պարտավորէ վերադարձնել դրանք, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա այն ի պահ հանձնել դատարանինկամ իր դեպոզիտի հաշվին` այդ մասին պատվիրված նամակով տեղեկացնելով դրամըեւ արժեթղթերը հանձնած անձին:

    Հոդված 76. Դրամը եւ արժեթղթերը հանձնելու իրավաբանական հետեւանքները

    1. Դրամը եւ արժեթղթերը նոտարին հանձնելը պարտավորության կատարում է:

    2. Սույն օրենքի 73-75-րդ հոդվածներով նախատեսված կարգն իրականացվում էնաեւ այն դեպքում, երբ նոտարը, օրենքի համաձայն, ի պահ է ընդունում փաստաթղթեր,դրամ, արժեթղթեր, ժառանգական գույք կամ այլ առարկաներ:
     


    ԳԼՈՒԽ 16.

    ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ Ի ՊԱՀ ԸՆԴՈՒՆԵԼԸ

    Հոդված 77. Փաստաթղթերն ի պահ ընդունելը

    1. Նոտարն իրավունք ունի ընդունել օրենքին չհակասող ցանկացած փաստաթուղթ,այդ թվում՝ էլեկտրոնային կրիչի վրա: Նոտարը փաստաթղթերն ի պահ է ընդունումցուցակով: Ցուցակի մեկ օրինակը մնում է նոտարի մոտ, իսկ մյուս օրինակը տրվումէ փաստաթղթերն ի պահ հանձնած անձին:

    Փաստաթուղթն ի պահ է ընդունվում ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով: Նշվածժամկետը լրանալուց հետո փաստաթուղթը հանձնողի դիմումով դրա պահելու ժամկետըյուրաքանչյուր անգամ կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան մեկ տարով:

    2. Անձի պահանջով նոտարը կարող է փաստաթղթերն ի պահ ընդունել առանց ցուցակի,եթե այդ փաստաթղթերը փաթեթավորված են պատշաճ ձեւով: Այդ դեպքում փաթեթը կնքվումէ նոտարի կնիքով, ստորագրվում է նոտարի եւ փաստաթղթերն ի պահ հանձնող անձիկողմից: Նոտարը պատասխանատվություն է կրում փաթեթի պահպանության համար:

    3. Փաստաթղթերն ի պահ հանձնած անձին տրվում է անդորրագիր:

    Հոդված 78. Ի պահ ընդունած փաստաթղթերը վերադարձնելը եւ դրանցիցքաղվածքներ տալ

    1. Ի պահ ընդունած փաստաթղթերը վերադարձվում են դրանք հանձնողին կամ օրինականկարգով լիազորված անձին՝ անդորրագիրը եւ ցուցակի օրինակը ներկայացնելու դեպքումկամ դատարանի որոշմամբ:

    Փաստաթուղթը վերադարձվում է դրա հանձնողին սույն օրենքի 77-րդ հոդվածովնախատեսված պահելու ժամկետը լրանալու օրը՝ փաստաթուղթը հանձնողի կողմից տրվածհասցեով: Այս դեպքում փաստաթուղթը վերադարձնելու հետ կապված նոտարի ծախսերըփոխհատուցում է դա հանձնողը:

    Եթե նոտարի կողմից պահվող փաստաթղթի ժամկետը լրանալուց հետո նոտարը դաուղարկել է փաստաթուղթը հանձնողի կողմից նշված հասցեով, սակայն ոչ նրա մեղքովայն հնարավոր չի եղել հանձնել դրա հանձնողին, ապա նոտարը պատասխանատվությունչի կրում այդ փաստաթղթի հետագա պահպանման համար:

    2. Նոտարը պարտավոր է տալ պատճեններ, քաղվածքներ, տեղեկանքներ իր արխիվումպահվող փաստաթղթերի մասին` դրանց կազմելուն մասնակցած անձանց, նրանց ժառանգներիպահանջով եւ հաշվին, ինչպես նաեւ դատարանի որոշմամբ:
     


    ԳԼՈՒԽ 17.

    ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

    Հոդված 79. Դատարանում կամ իրավապահ մարմիններում գործ հարուցելունպատակով անհրաժեշտ ապացույցների ապահովումը

    1. Շահագրգիռ անձանց դիմումով նոտարը կատարում է ապացույցների ապահովում,որոնք կարող են անհրաժեշտ լինել դատարանում կամ իրավապահ մարմիններում գործհարուցելու համար, եթե հիմքեր կան ենթադրելու, որ ապացույցներ ներկայացնելըհետագայում կարող է դժվարանալ կամ անհնարին դառնալ:

    2. Նոտարն ապացույցներ չի ապահովում այնպիսի գործերով, որոնք գտնվում ենդատարանի վարույթում:

    Հոդված 80. Նոտարի գործողությունները ապացույցներն ապահովելիս

    1. Ապացույցների ապահովման նպատակով նոտարը հարցաքննում է վկաների, կատարումէ գրավոր կամ իրեղեն ապացույցների զննում, նշանակում է փորձաքննություն, ինչպեսնաեւ կատարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքովնախատեսված ապացույցների ապահովմանն ուղղված այլ գործողություններ:

    2. Ապացույցների ապահովման դատավարական գործողություններ կատարելիս նոտարըղեկավարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքիհամապատասխան նորմերով եւ օժտված է օրենսգրքով նախատեսված համապատասխան լիազորություններով:

    3. Նոտարն ապացույցների ապահովման ժամանակի եւ տեղի մասին ծանուցում էկողմերին ու շահագրգիռ անձանց, սակայն նրանց չներկայանալը արգելք չէ ապացույցներիապահովման գործողություններ կատարելու համար:

    Ապացույցների ապահովումն առանց կողմերի ու շահագրգիռ անձանց հրավիրմանկարող է կատարվել միայն անհետաձգելի կամ այնպիսի դեպքում, երբ չի կարելի որոշել,թե հետագայում ով պետք է մասնակցի գործին:

    4. Հրավիրված վկայի կամ փորձագետի չներկայանալու դեպքում նոտարն այդ մասինհաղորդում է վկայի կամ փորձագետի բնակության վայրի դատարան` համապատասխանմիջոցներ ձեռք առնելու համար:

    5. Նոտարը վկային եւ փորձագետին նախազգուշացնում է ակնհայտ սուտ ցուցմունքկամ եզրակացություն տալու եւ դրանք տալուց հրաժարվելու պատասխանատվությանմասին:

    Հոդված 81. Փաստաթուղթը ներկայացնելու ժամանակը հաստատելը

    1. Ժամանակը, երբ փաստաթուղթը ներկայացվել է նոտարին կամ նոտարի մասնակցությամբայլ անձի, հաստատում է նոտարը:

    2. Անձի պահանջով նոտարը պարզում է այն անձի ինքնությունը, որը ներկայացրելէ փաստաթուղթը եւ փաստաթուղթը ստացողի ինքնությունը:

    ԳԼՈՒԽ 18.

    ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԿԱՄ ԿՈԼԵԳԻԱԼ ԱՅԼ ՄԱՐՄՆԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ

    Հոդված 82. Կազմակերպության ընդհանուր ժողովի կամ կոլեգիալ այլ մարմնինիստի արձանագրության վավերացումը

    1. Եթե նոտարը կազմակերպության կողմից հրավիրվում է վավերացնելու անցկացվողնիստի կամ ժողովի արձանագրությունները, ապա նոտարը միայն վավերացնում է նիստիկամ ժողովի այն արձանագրությունը, որում գրի են առնվել այն ամենը, ինչը տեղիէ ունեցել եւ հաստատվել իր ներկայությամբ, ինչպես նաեւ նիստի կամ ժողովի անցկացմանժամը եւ վայրը, նիստում կամ ժողովում ընդունված որոշումները:

    2. Արձանագրությունն ստորագրում են նիստը կամ ժողովը նախագահողը եւ քարտուղարը:

    3. Նոտարը գրանցում է կատարում նիստը կամ ժողովը նախագահողի ինքնությանմասին եւ նրա ցանկությամբ հաստատում է այլ մասնակիցների ինքնությունը:

    ԳԼՈՒԽ 19.

    ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ: ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ

    Հոդված 83. Օտարերկրյա իրավունքի նորմերի կիրառումը

    Նոտարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կիրառումէ օտարերկրյա իրավունքի նորմեր:

    Նոտարն ընդունում է օտարերկրյա իրավունքի պահանջներին համապատասխան կազմվածփաստաթղթեր, եթե դա չի հակասում Հայաստանի Հանրապետության օրենքին կամ միջազգայինպայմանագրերին:

    Նոտարը վավերացման մակագրություններ է կատարում օտարերկրյա օրենսդրությամբնախատեսված ձեւով կազմված փաստաթղթերի վրա, եթե դա չի հակասում օրենքին կամմիջազգային պայմանագրերին, եւ եթե նոտարը տիրապետում է օտարերկրյա օրենսդրությանը:

    Հոդված 84. Օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցողանձանց համար նոտարական գործողություն կատարելը

    Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը կարող է անձամբկամ իր ներկայացուցչի միջոցով դիմել նոտարական գործողությունների կատարմանհամար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով:

    Հոդված 85. Ժառանգական գույքը պահպանելը եւ ժառանգության իրավունքիվկայագիր տալը

    Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի մահից հետո ՀայաստանիՀանրապետության տարածքում մնացած գույքի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացումահից հետո օտարերկրյա քաղաքացուն հասանելիք գույքի պահպանության, ինչպեսնաեւ այդպիսի գույքի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր տալու հետկապված գործողություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանըհամապատասխան:

    Հոդված 86. Արտասահմանում գործողություններ կատարելու համար նախատեսվածլիազորագիրը

    Արտասահմանում գործողություններ կատարելու համար նախատեսված եւ գործողությանժամկետի մասին նշում չպարունակող` նոտարի վավերացրած լիազորագիրը ուժը պահպանումէ մինչեւ լիազորագիր տված անձի կողմից այն վերացնելը:

    Հոդված 87. Նոտարի կողմից արտասահմանում կազմված փաստաթղթերի ընդունումը

    Այլ պետությունների իրավասու մարմինների պաշտոնատար անձանց մասնակցությամբկազմված կամ նրանց կողմից տրված փաստաթղթերը նոտարն ընդունում է, եթե դրանքսահմանված կարգով վավերացրել են Հայաստանի Հանրապետության հյուպատոսական մարմինները,բացառությամբ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:

    Հոդված 88. Այլ պետությունների արդարադատության մարմինների հետ նոտարիհարաբերությունները

    Այլ պետությունների արդարադատության մարմինների հետ նոտարի հարաբերություններիկարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ միջազգայինպայմանագրերով:

    Հոդված 89. Այլ պետությունների մարմիններում գործեր վարելու համարպահանջվող ապացույցների ապահովումը

    Նոտարն ապահովում է այլ պետությունների մարմիններում գործեր վարելու համարպահանջվող ապացույցներ:

    Հոդված 90. Միջազգային պայմանագրերը

    Եթե միջազգային պայմանագիրը նոտարի իրավասությանն է վերապահում ՀայաստանիՀանրապետության օրենսդրությամբ չնախատեսված նոտարական գործողությունների կատարումը,ապա նոտարն այդ նոտարական գործողությունը կատարում է արդարադատության նախարարությանսահմանած կարգով:


    ԳԼՈՒԽ 20.

    ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 91. Անցումային դրույթներ

    1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո արդարադատության նախարարի կողմիցնախկինում նշանակված պետական նոտարները շարունակում են իրենց գործունեությանվայրում իրականացնել սույն օրենքով նախատեսված գործողությունները՝ մինչեւսույն հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով նոր նոտարների նշանակումը:

    Արդարադատության նախարարի կողմից նախկինում նշանակված եւ իրենց գործունեությունըշարունակող պետական նոտարների վրա տարածվում են նոտարների համար սույն օրենքովնախատեսված իրավունքները, պարտականությունները, երաշխիքներն ու արտոնությունները:

    2. Արդարադատության նախարարի կողմից նախկինում նշանակված պետական նոտարների,ինչպես նաեւ նոտարների նոր թեկնածուների որակավորումն անցկացվում է սույնօրենքն ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամիս հետո:

    3. Արդարադատության նախարարի կողմից նոր նոտարների նշանակումն իրականացվումէ սույն օրենքն ընդունելու օրվանից չորս ամիս հետո:

    Արդարադատության նախարարի կողմից նախկինում նշանակված եւ որակավորման քննությունհանձնած նոտարներն առանց ընտրության նշանակվում են որպես նոտարներ՝ իրենցնախկին գործունեության վայրի նոտարական տարածքում: Այդ նոտարները կարող ենայլ նոտարական տարածք փոխադրվել միայն իրենց դիմումի համաձայն՝ նոր վայրումթափուր տեղի առկայության դեպքում:

    Արդարադատության նախարարի կողմից նախկինում նշանակված եւ որակավորման քննությունհանձնած նոտարներն իրավունք ունեն իրենց նոտարական գործունեությունն իրականացնելնախկին նոտարական գրասենյակների տարածքներում, որոնք նրանց են հատկացվումանհատույց օգտագործման համար:

    4. Որակավորման քննություններ չհանձնած նախկին նոտարները շարունակում եննոտարական գործունեություն իրականացնել երեք ամիս ժամկետով, որի ընթացքումիրավունք ունեն սույն օրենքով սահմանված կարգով հանձնել որակավորման քննություններ:Նշված ժամկետում որակավորման քննություններ չհանձնած նոտարներն ազատվում ենզբաղեցրած պաշտոնից:

    5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից չորս ամիս հետո արդարադատությաննախարարը հրավիրում է նոտարական պալատի հիմնադիր ժողով, որին իրավունք ունենմասնակցել միայն որակավորման քննություններ հանձնած նոտարները:

    6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում նոտարիպաշտոն զբաղեցնելու ցանկություն հայտնած անձանց վրա չի տարածվում սույն օրենքի10-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված առնվազն մեկ տարվա ստաժավորման պահանջը:

    7. Սույն հոդվածով նախատեսված որակավորման քննություններն անցկացնելիսչեն  կիրառվում սույն օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ եւ 9-րդ կետերի պահանջները:

    8. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված նոտարի ստաժորների ստաժորությունըշարունակվում է համապատասխան նոտարների մոտ մինչեւ ստաժավորման մեկ տարվաժամկետի ավարտը:

    9. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ չորս ամսվա ընթացքում, կառավարությունը
    նոտարական պալատին հատկացնում է համապատասխան տարածք:

    ԳԼՈՒԽ 21.

    ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 92. Օրենքի ուժի մեջ մտնելը

    1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 1-ից:

    2. Ուժը կորցրած ճանաչել «Պետական նոտարիատի մասին» ՀԽՍՀ օրենքը:
     
     

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

    27 դեկտեմբերի 2001թ.
    ՀՕ-274


    11.06.2004 «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
    14.12.2004 «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
    23.05.2006 «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
    26.05.2008 «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
    25.05.2011 «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    28.04.2014 «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
    21.06.2014 «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին