ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՅՈԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ
2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ ԳՈՒՄԱՐՎՈՂ
ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ
ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



1. Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

սահմանել Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի 2019 թվականի ապրիլի 16-ին գումարվող նիստերի օրակարգային հարցերի քննարկման հետևյալ հաջորդականությունը.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1 Սահմանադրական դատարանի դատավորի ընտրություն
22.03.2019-

2 ա) «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Կ-068-22.03.2019-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին
Կ-0681-22.03.2019-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-0682-22.03.2019-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) «Պետական արարողակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-0683-22.03.2019-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե) «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
Կ-0684-22.03.2019-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
զ) «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-0685-22.03.2019-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3 Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին
Խ-023-26.02.2019,10.04.2019-ՖՎ-011/0
Հեղինակ`«Լուսավոր Հայաստան» խմբակցություն
4 ա) Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Կ-028-26.02.2019,15.04.2019-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Կ-0281-26.02.2019,15.04.2019-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին
Կ-0282-26.02.2019-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5 ա) Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-049-07.03.2019,15.04.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-0491-07.03.2019,15.04.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-0492-07.03.2019,15.04.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
6 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի նշանակում
11.04.2019-

7 ա) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-041-06.03.2019-ՏՀ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-0411-06.03.2019-ՏՀ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
8 ա) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
Կ-051-11.03.2019,15.04.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
Կ-0511-11.03.2019,15.04.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
9 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված հարցապնդման պատասխանը
08.04.2019-

10 ա) «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-046-06.03.2019,09.04.2019-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-0461-06.03.2019,09.04.2019-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
11 «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին
Կ-026-26.02.2019,12.04.2019-ՊԱ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
12 ա) «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին
Կ-032-28.02.2019-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին
Կ-0321-28.02.2019-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Կ-0322-28.02.2019,15.04.2019-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Կ-0323-28.02.2019-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե) «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
Կ-0324-28.02.2019-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
զ) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
Կ-0325-28.02.2019-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
է) «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
Կ-0326-28.02.2019-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ը) «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին
Կ-0327-28.02.2019,15.04.2019-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
թ) «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-0328-28.02.2019-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ժ) «Զենքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին
Կ-0329-28.02.2019-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ժա) «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին
Կ-03210-28.02.2019-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ժբ) «Ոստիկանության զորքերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Կ-03211-28.02.2019-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ժգ) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
Կ-03212-28.02.2019-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
13 ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի նշանակում
108-15.04.2019-

14 ա) «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-027-26.02.2019-ՏՀ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-0271-26.02.2019-ՏՀ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
15 ա) «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Կ-033-28.02.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-0331-28.02.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
Կ-0332-28.02.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
16 «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Կ-038-06.03.2019-ՄԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
17 «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների` մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության` մյուս կողմից, միջև տնտեսական և առևտրային համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-053-11.03.2019-ՏԵ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
18 «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-061-19.03.2019-ԱՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
19 «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաղորդում
083-02.04.2019-ԳԿ

20 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին
Պ-015-18.02.2019,15.04.2015-ՊԻ-011/0
Հեղինակներ` Ալեն Սիմոնյան, Լենա Նազարյան



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
Ա. Միրզոյան
2019թ. ապրիլի 15
քաղ. Երեւան
ԱԺԽՈ-018-Լ