Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-049-07.03.2019,15.04.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ Oրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-րդ կետով.

«4.1) իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ իրական սեփականատերերի հայտարարագրի կամ իրական սեփականատերերի վերաբերյալ փոփոխված տեղեկությունների վերաբերյալ քաղվածք Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից.»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 30-րդ հոդվածի՝

1. Վերնագրում «ընդերքօգտագործման իրավունքի» բառերից հետո լրացնել «կասեցումը,» բառը:

2. 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ կետերով.

«4)  լիազոր մարմնին չի ներկայացրել երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն ունեցող ընդերքօգտագործողների դեպքում՝ սույն օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով պահանջվող  տեղեկությունների փոփոխությունների մասին տեղեկություն փոփոխություն կատարելուց հետո՝ 14 օրվա ընթացքում կամ ներկայացված տվյալները կեղծ են կամ ոչ ամբողջական, մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող  ընդերքօգտագործողների դեպքում՝ 38-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով պահանջվող  տեղեկությունների փոփոխությունների մասին տեղեկություն փոփոխություն կատարելուց հետո՝ 14 օրվա ընթացքում կամ ներկայացված տվյալները կեղծ են կամ ոչ ամբողջական, իսկ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող  ընդերքօգտագործողների դեպքում սույն օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կամ 10-րդ կետերով պահանջվող  տեղեկությունների, առաջարկների կամ երաշխիքների փոփոխությունների մասին տեղեկություն փոփոխություն կատարելուց հետո՝ 14 օրվա ընթացքում,

5) չի ներկայացրել սույն օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 7.1-րդ կամ 38-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կամ 49-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետերով պահանջվող իրական սեփականատերերի մասին տեղեկություններ բովանդակող քաղվածք սույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կամ 46-րդ հոդվածի 2-րդ մասի 2.2-րդ կամ 59-րդ հոդվածի 3-րդ մասի 18.2-րդ կետերով սահմանված ժամկետներում կամ ներկայացված տվյալները կեղծ են կամ ոչ ամբողջական:»:

3. 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ, 2.2-րդ եւ 2.3-րդ մասեր.

«2.1. սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված դեպքերում տրված զգուշացման հիմքերը չվերացնելու դեպքում ընդերքօգտագործման իրավունքը կասեցվում է մինչեւ սահմանված տեղեկատվության ներկայացումը (բայց ոչ ավելի քան 120 օրյա ժամկետով):

2.2. Լիազոր մարմինը ընդերքօգտագործման իրավունք կրողին տալիս է գրավոր զգուշացում սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված դեպքի բացահայտման օրվանից հետո՝ 10 օրյա ժամկետում:

2.3. Lիազոր մարմինը ընդերքօգտագործման իրավունքը կասեցնելու վերաբերյալ որոշում է ընդունում սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ եւ 5-րդ կետով նախատեսված դեպքում լիազոր մարմնի կողմից տրված զգուշացմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո՝ 10-օրյա ժամկետում:»:

4. 3-րդ մասում «զգուշացման» բառից հետո լրացնել «կամ կասեցման» բառերը, իսկ «ընթացքում,» բառից հետո լրացնել «կամ մինչեւ կասեցման համար սահմանված ժամկետը լրանալը»  բառերը,

5. 5-րդ մասի՝

1) 3-րդ կետը կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) սույն հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված դեպքերում ընդերքօգտգործման իրավունք կրողը չի վերացրել լիազոր մարմնի սահմանած ժամկետում զգուշացման (մինչեւ 90 օր) կամ սույն հոդվածի 2.1-րդ մասով սահմանված դեպքում կասեցման (մինչեւ 120 օր) հիմքերը.»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետից հետո լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 7.1 եւ 7.2 կետեր.

«7.1) իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք, դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա րությամբ,

7.2) դիմումի ներկայացումից հետո մինչեւ իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը ընկած ժամանակահատվածում իրական սեփականատերերի փոփոխության դեպքում փոփոխության պետական գրանցումից հետո իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք »:»

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 33.1. հոդված.

«ՀՈԴՎԱԾ 33.1. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնություն հայցելու դիմումի մերժումը

1. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնության հայցելու դիմումը մերժվում է, եթե՝

 1) ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները կեղծ են.

 2) ընդերքի այն տեղամասը, որի նկատմամբ դիմումատուն հավակնում է ստանալ երկրաբանական ուսումնասիրության իրավունք, գերազանցում է դիմումատուի կողմից երկրաբանական ուսումնասիրության ծրագրով նախատեսված ընդերքօգտագործման աշխատանքների իրականացման համար պահանջվող տարածքը.

3) դիմումատուի ֆինանսական եւ տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունները չեն բավարարում օրենսդրությամբ սահմանված պահանջներին.

4) երկրաբանական ուսումնասիրության իրավունքի տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանպահանջներին.

5) սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 3-5-րդ կետերով սահմանված հիմքերով դադարեցվել է դիմումատուի՝ նախկինում ունեցած ընդերքօգտագործման որեւէ իրավունք.

6) ընդերքի տեղամասը գտնվում է սույն օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված տարածքներում, եթե ծրագրով նախատեսված է լեռնային փորվածքների անցում եւ ենթակառուցվածքների ստեղծում, որը ուղեկցվում է հողային ծածկույթի խախտումով.

2. Դիմումի մերժման որոշման մեջ նշվում են մերժման բոլոր հիմքերը:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ  եւ 6-րդ կետեր.

«5) սույն օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով պահանջվող տեղեկության փոփոխության մասին լիազոր մարմնին 14 օրվա ընթացքում տեղեկացնելու ընդերքօգտագործողի պարտականությունը,

6) իրական սեփականատիրոջ փոփոխության պետական գրանցումից հետո փոփոխության մասին լիազոր մարմնին 14 օրվա ընթացքում տեղեկացնելը՝ ներկայացնելով իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք:»:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1. 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության դեպքում՝ իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք, դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ,»:

2. 7-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1 կետ.

 «7.1) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության դեպքում՝ դիմումի ներկայացումից հետո մինչեւ իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը ընկած ժամանակահատվածում իրական սեփականատերերի փոփոխության դեպքում փոփոխության պետական գրանցումից հետո իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք.»:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 42-րդ հոդվածի 7-րդ եւ 43-րդ հոդվածի 3-րդ մասում «7-րդ» բառը փոխարինել «6-7 րդ» բառով:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 45-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետ.

«4) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության դեպքում՝ իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք, դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ:»:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ եւ 2.2-րդ կետ.

«2.1) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցողի դեպքում՝ լիազոր մարմնին տեղեկացնել 38-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով պահանջվող տեղեկության փոփոխության մասին՝ փոփոխություն կատարելուց հետո՝ 14 օրվա ընթացքում,

2.2) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցողի դեպքում՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված ժամկետում իրականացնել իրական սեփականատերերի գրանցում եւ լիազոր մարմնին ներկայացնել իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք, ինչպես նաեւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում իրական սեփականատիրոջ  փոփոխության   պետական գրանցումից հետո փոփոխության մասին լիազոր մարմնին տեղեկացնել 14 օրվա ընթացքում՝ ներկայացնելով իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1. 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման դեպքում՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք. դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվադրությամբ:

2. 8-րդ կետից հետո լրացնել լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-րդ կետ.

« 8.1) դիմումի ներկայացումից հետո մինչեւ իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը ընկած ժամանակահատվածում իրական սեփականատերերի փոփոխության դեպքում փոփոխության պետական գրանցումից հետո իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք.»:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենսգրքի 55-րդ հոդվածի 5.1-րդ եւ 57-րդ հոդվածի 4-րդ մասերում «2-4-րդ» բառերը փոխարինել «2-9 րդ եւ 11-րդ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 12. Օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասի «5-րդ» բառը փոխարինել «11-րդ» բառով եւ 6-րդ մասի«2-4-րդ» բառերը փոխարինել «2-9 րդ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 13. Օրենսգրքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետ.

«6) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման դեպքում՝ իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք, դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ:»:

ՀՈԴՎԱԾ 14. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18.1-րդ եւ 18.2-րդ կետերով.

«18.1) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցողի դեպքում՝ լիազոր մարմնին տեղեկացնել 49-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ եւ 10-րդ կետերով պահանջվող տեղեկության փոփոխության մասին՝ փոփոխություն կատարելուց հետո՝ 14 օրվա ընթացքում,

18.2) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցողի դեպքում՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված ժամկետում իրականացնել իրական սեփականատերերի գրանցում եւ լիազոր մարմնին ներկայացնել իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք, ինչպես նաեւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում իրական սեփականատիրոջ  փոփոխության  պետական գրանցումից հետո փոփոխության մասին լիազոր մարմնին տեղեկացնել 14 օրվա ընթացքում՝ ներկայացնելով իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք:

ՀՈԴՎԱԾ 15. Օրենսգրքի 60.3-րդ հոդվածի 5-րդ մասում «5-րդ» բառը փոխարինել «4-րդ» բառով:

ՀՈԴՎԱԾ 16. Օրենսգրքի 60.4-րդ հոդվածի 6-րդ մասում «6-րդ» բառը փոխարինել «5-րդ» բառով:

ՀՈԴՎԱԾ 17. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընդերքօգտագործողները իրական սեփականատերերի վերաբերյալ առաջին հայտարարագիրը պետական ռեգիստր են ներկայացնում ոչ ուշ, քան մինչեւ 2019 թվականի նոյեմբերի 30-ը:   

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
 

Ամփոփաթերթ