Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-362-28.10.2008-ՏՏ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 նոյեմբերի 1995 թվականի, ՀՕ-18)  6-րդ հոդվածի 3-րդ պարբերության մեջ՝ «Մարզերի» բառից հետո լրացնել «(Երեւան քաղաքի)» բառերը, իսկ «սահմանվում են» բառից հետո լրացնել «սույն» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքը լրացնել նոր 6.1 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ՝

«ՀՈԴՎԱԾ 6.1. Հայաստանի Հանրապետության Երեւան քաղաքի եւ Երեւան քաղաքի տարածքում գտնվող թաղամասերի սահմանների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության Երեւան քաղաքի եւ Երեւան  քաղաքի տարածքում գտնվող թաղամասերի uահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելվածներ 6 եւ 7-ում:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: