Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` Եվրոպական միության հետ կապեր, Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցեր, Եվրոպական միության իրավական ակտերին Հայաստանի Հանրապետության օրենքների մոտարկում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
21.12.2021
<<Օրենսդրական մոտարկման դրույթների տեսակները Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում>> թեմայով սեմինար Ազգային ժողովում
01.12.2021
Թվինինգ ծրագրի հանրային իրազեկման միջոցառումը
04.11.2021
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ
04.11.2021
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը
20.10.2021
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները Հռոմում հանդիպել են ԵԽԽՎ-ում Իտալիայի պատվիրակության ղեկավարի հետ
30.09.2021
Հունաստանի խորհրդարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
30.09.2021
Աշխատանքային հանդիպում Հունաստանի պատվիրակության հետ՝ Թվինինգ ծրագրի շրջանակներում
30.11.2021 |
Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին:
Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Դիմիտրիոս Մարկոպուլոսը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ուղեկցությամբ նոյեմբերի 30-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Դիմիտրիոս Մարկոպուլոսն ու պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը:
Այնուհետեւ հյուրերը ծանոթացել են հուշահամալիրի ստեղծման պատմությանը: Նրանց է ներկայացվել նաեւ Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են 20-րդ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների հետեւանքով զոհված հայերի հիշատակին:
Հունաստանի խորհրդարանի ներկայացուցիչները եղել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին:
Այցի ավարտին պատվիրակության ղեկավար Դիմիտրիոս Մարկոպուլոսը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում` նշելով՝ հիշում ենք եւ չենք մոռանա:
|
<<Օրենսդրական մոտարկման դրույթների տեսակները Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում>> թեմայով սեմինար Ազգային ժողովում
01.12.2021
Թվինինգ ծրագրի հանրային իրազեկման միջոցառումը
04.11.2021
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ
04.11.2021
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը
20.10.2021
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները Հռոմում հանդիպել են ԵԽԽՎ-ում Իտալիայի պատվիրակության ղեկավարի հետ
30.09.2021
30.09.2021