Տպել
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` միջազգային պայմանագրեր, միջազգային հարաբերություններ եւ միջխորհրդարանական կապեր
Էլ. փոստ artakin@parliament.am
Հեռ. (374-10) 513271




Քաղվածք թիվ 48 նիստի արձանագրությունից
21.10.2011
Ժամը 11:00
414 սենյակ
1.
Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ գումարման տասներորդ նստաշրջանի 2011 թվականի հոկտեմբերի 24- 27-ի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագծերը.

1) 2005 թվականի հոկտեմբերի 27-ին Ֆարոյում ստորագրված «Մշակութային ժառանգության նշանակությունը հասարակության համար» Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիա
Ն-1190-08.06.2011-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հիմնական զեկուցող`ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյան
11:00
Հարակից զեկուցող(ներ)`Շիրակ Թորոսյան
2) 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրություն
Ն-1211-19.07.2011-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հիմնական զեկուցող`ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյան
11:50
Հարակից զեկուցող(ներ)`Արմեն Ռուստամյան
3) 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրություն
Ն-1212-19.07.2011-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հիմնական զեկուցող`ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյան
11:40
Հարակից զեկուցող(ներ)`Արմեն Ռուստամյան
4) 2011 թվականի հունիսի 29-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ավստրիայի Հանրապետության կառավարության միջեւ մաքսային գործերում համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» համաձայնագիր
Ն-1253-03.10.2011-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հիմնական զեկուցող`ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյան
11:20
Հարակից զեկուցող(ներ)`Լյովա Խաչատրյան
5) 2011 թվականի ապրիլի 4-ին Բելգրադում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սերբիայի Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիր
Ն-1254-03.10.2011-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հիմնական զեկուցող`ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արամ Մարության
11:30
Հարակից զեկուցող(ներ)`Լյովա Խաչատրյան
2.
Առաջարկել հետաձգել հետեւյալ նախագծի չորրորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետը մինչեւ 30 օրով.

1) 1988-1994թթ. ընթացքում հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունները ցեղասպանություն ճանաչելու մասին
Պ-412-24.12.2008,09.02.2011-ԱՀ-012/0
Հեղինակ` Լարիսա Ալավերդյան
Հիմնական զեկուցող`Լարիսա Ալավերդյան
12:00
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյան
12:00


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԱրմեն Ռուստամյան

28.11.2011
Քաղվածք թիվ 49 նիստի արձանագրությունից

30.09.2011
Քաղվածք թիվ 47 նիստի արձանագրությունից

02.09.2011
Քաղվածք թիվ 46 նիստի արձանագրությունից

19.05.2011
Քաղվածք թիվ 45 նիստի արձանագրությունից

06.05.2011
Քաղվածք թիվ 44 նիստի արձանագրությունից

08.04.2011
Քաղվածք թիվ 43 նիստի արձանագրությունից

04.02.2011
Քաղվածք թիվ 42 նիստի արձանագրությունից