Տպել
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` միջազգային պայմանագրեր, միջազգային հարաբերություններ եւ միջխորհրդարանական կապեր
Էլ. փոստ artakin@parliament.am
Հեռ. (374-10) 513271




Քաղվածք թիվ 43 նիստի արձանագրությունից
08.04.2011
Ժամը 11:00
417 սենյակ
1.
Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ գումարման իններորդ նստաշրջանի 2011 թվականի ապրիլի 11- 14-ի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագծերը.

1) 2010 թվականի օգոստոսի 20-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ 1995 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 5 արձանագրություն
Ն-1098-17.03.2011-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հիմնական զեկուցող`ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյան
11:00
Հարակից զեկուցող(ներ)`Լյովա Խաչատրյան
2) 2010 թվականի օգոստոսի 20-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ առեւտրային ներկայացուցչություններ փոխադարձաբար հիմնադրելու մասին» համաձայնագիր
Ն-1099-17.03.2011-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հիմնական զեկուցող`ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյան
11:10
Հարակից զեկուցող(ներ)`Լյովա Խաչատրյան
3) 2010 թվականի օգոստոսի 20-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը (կից կիրարկման արձանագրությամբ)
Ն-1100-17.03.2011-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հիմնական զեկուցող`ՀՀ Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյան
11:40
Հարակից զեկուցող(ներ)`Լյովա Խաչատրյան
4) 2010 թվականի հոկտեմբերի 11-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Սլովենիայի Հանրապետության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան (կից արձանագրությամբ)
Ն-1101-17.03.2011-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հիմնական զեկուցող`ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայան
11:30
Հարակից զեկուցող(ներ)`Լյովա Խաչատրյան
5) 2005 թվականի դեկտեմբերի 8-ին ստորագրված «1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնեւի կոնվենցիաների լրացուցիչ տարբերակիչ խորհրդանշանի ընդունման մասին» լրացուցիչ արձանագրությունը (Արձանագրություն III)
Ն-1102-17.03.2011-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հիմնական զեկուցող`ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյան
11:20
Հարակից զեկուցող(ներ)`Լյովա Խաչատրյան
6) «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-1065-11.01.2011-ԱՀ-010/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյան
11:50
Հարակից զեկուցող(ներ)`Արմեն Ռուստամյան
2.
Առաջարկել հետաձգել հետեւյալ նախագծի չորրորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետը մինչեւ 30 օրով.

1) 1988-1994թթ. ընթացքում հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունները ցեղասպանություն ճանաչելու մասին
Պ-412-24.12.2008,09.02.2011-ԱՀ-012/0
Հեղինակ` Լարիսա Ալավերդյան
Հիմնական զեկուցող`Լարիսա Ալավերդյան
12:00
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյան


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԱրմեն Ռուստամյան

28.11.2011
Քաղվածք թիվ 49 նիստի արձանագրությունից

21.10.2011
Քաղվածք թիվ 48 նիստի արձանագրությունից

30.09.2011
Քաղվածք թիվ 47 նիստի արձանագրությունից

02.09.2011
Քաղվածք թիվ 46 նիստի արձանագրությունից

19.05.2011
Քաղվածք թիվ 45 նիստի արձանագրությունից

06.05.2011
Քաղվածք թիվ 44 նիստի արձանագրությունից

04.02.2011
Քաղվածք թիվ 42 նիստի արձանագրությունից