Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2020 թվականի ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
Կ-586-23.04.2020-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2.
ա) «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-587-23.04.2020-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-5871-23.04.2020-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3.
ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-588-23.04.2020-ԱՍ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-5881-23.04.2020-ԱՍ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն