Մեր երկրում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարն արդյունավետ կազմակերպելու համար ընդունվելու են եռամյա ազգային ծրագրեր ու դրանց իրականացման ժամանակացույցեր, որոնք հաստատելու է Կառավարությունը:
«Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների եւ լրացումների հիմնական նպատակն է որոշ եզրույթներ նույնականացնել ՀՀ քրեական նոր օրենսգրքի եզրույթների հետ, ինչպես նաեւ ավելացնել նոր դրույթներ:
Թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարն արդյունավետ լուսաբանելու նպատակով ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության անցկացման կանոնակարգը կհաստատի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը:
Կառավարությունը նաեւ սահմանելու է զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության եւ խնամքի տրամադրման նվազագույն չափորոշիչները:
Նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչների հաստատումը սահմանելու է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը, քանի որ նույնացման հանձնաժողովը գործում է նախարարության ենթակայության ներքո:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո գործադիրը ներկայացրել է մի շարք առաջարկություններ, որոնք աշխատանքային հանդիպումների ժամանակ նախապես քննարկվել են հանձնաժողովում: Փոփոխություններն ընդունվել են:
Հարակից ելույթում հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանը նշել է, որ բոլոր կարգավորումներն ուղղված են թրաֆիքինգի զոհերի պաշտպանության եւ կանխարգելման համար ավելի ամուր հիմքեր սահմանելուն: ԱԺ պատգամավորը կարեւորել է գործողությունների ազգային ծրագրի շարունակականությունը՝ նշելով, որ պատգամավորների առաջարկով հաջորդ ծրագիրը կմշակվի եւ կգործի մինչեւ 2022թ. դեկտեմբերի 31-ը:
«Գործող ծրագրի ավարտին մենք կունենանք նոր ծրագիր՝ առանց ընդմիջումների»,- ասել է Զարուհի Բաթոյանը:
Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը տեղեկացրել է, որ ընդդիմադիր գործընկերները գործուն ներդրում են ունեցել նախագծի լավարկման գործում, թեեւ նրանք կեսից բոյկոտել են աշխատանքային քննարկումը:
Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրինագծին:
Նշենք, որ հարցը քննարկվել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 26-ի նիստում:
Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նիստում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանն ապրիլի 26-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում: Նա ելույթում մասնավորապես նշել է. «Հուսով եմ, որ պարոն Քամալ Ջաֆարովը դեռեւս այստեղ է, իսկ պարոն Սամեդ Սեիդովը, ով ելույթ կունենա ինձնից հետո եւ կխոսի իրական ժողովրդավա...
Մենք եւ Ադրբեջանը տարբեր կերպ ենք ընկալում խաղաղությունը, մարդու իրավունքները. Արուսյակ Ջուլհակյան
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն ապրիլի 26-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում: «Հարգելի՛ գործընկերներ, հարգարժան նախագահող, այսօր ավելի վաղ դուք ասացիք, որ այս հարթակը դիտարկում եք ավելի շուտ որպես ագորա, քան որպես արենա: Եւ ես կիսում եմ...
Արմեն Գեւորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Արմեն Գեւորգյանն ապրիլի 26-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում: «Պարոն նախագահ, Եվրոպական մայրցամաքում վերջին զարգացումները բոլորիս պետք է ստիպեն մտածել, թե Եվրոպայի խորհուրդն ինչպես կարող է մնալ այն հիմնական կառույցը, որը կկ...
Քննարկվել է ՀՌՀ անդամի թափուր տեղի համար առաջադրված թեկնածության հարցը
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Գոհար Սամվելի Մամիկոնյանի թեկնածությունը: Ապրիլի 26-ին գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության ե...
Էդուարդ Աղաջանյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում
Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Էդուարդ Աղաջանյանն ապրիլի 25-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում: «Հարգելի՛ գործընկերներ, իրապես, ուկրաինական ճգնաժամը եւ դրա հումանիտար հետեւանքներն ա...
Նախադպրոցական կրթության ոլորտում կկարգավորվեն կարեւոր ու հրատապ լուծում պահանջող հարցեր
Նախագծով կկարողանանք կարգավորել նախադպրոցական կրթության ոլորտում այս պահին կարեւոր ու հրատապ լուծում պահանջող հարցեր: Այս մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ապրիլի 26-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ...
Օրենսդրական կարգավորում ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցման վերաբերյալ
Ազգային ժողովի պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Միքայել Թումասյանի եւ Արուսյակ Մանավազյանի հեղինակած ««ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը խորհրդարանն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարությունն իրավական բնույթի...
Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Պետական կենսաթոշակների մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքներում
Կենսաթոշակի եւ նպաստների տրամադրման գործընթացում բարեփոխումներ իրականացնելու նպատակով Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում «Պետական կենսաթոշակների մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքներում: Նախաձեռնությունը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում
Կառավարությունն առաջարկել է փոփոխություններ եւ լրացում կատարել «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում, որի ընդունումը պայմանավորված է պրակտիկայում ի հայտ եկած որոշակի խնդիրների կանոնակարգման հետ: Հիվանդության նպաստի տրամադրման համար նախատեսված աշխատանքային օրերի հաշվ...
Ալեն Սիմոնյանը ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով է պարգեւատրել ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանին
Ապրիլի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Սփյուռքի հետ կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով է պարգեւատրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանին: Շիրակ Թորոսյանն ԱԺ 5 գումարումների...
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է բարեկամ Սիրիայ...