Armenian      
Փոստային կապի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.10.2023

Հոդված 1. «Փոստային կապի մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-46-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ա» կետը «ունենալ» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված նվազագույն պահանջներին համապատասխան» բառերով.

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ը» կետով.

«ը) ապահովել մաքսային մարմնի համար հասանելիություն սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետում նշված սարքավորումներին եւ միջոցներին:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«Սույն հոդվածի 1-ին մասի «ը» կետում նշված հասանելիության ձեւաչափը սահմանվում է փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի եւ մաքսային մարմնի համատեղ հրամանով:»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «թ» կետով.

«թ) հաստատում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված տեխնոլոգիական սարքավորումներին եւ մեքենայացման, ավտոմատացման եւ տեղեկատվայնացման միջոցներին ներկայացվող նվազագույն պահանջները եւ դրանց միջոցով փոստային եւ սուրհանդակային կապի օպերատորներից, ինչպես նաեւ վերջիններիս միջոցով փոստային կապի եւ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներից հավաքվող փաստաթղթերի եւ տեղեկությունների ցանկը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի նոյեմբերի 1-ից:

Հոդված 4. Սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետով եւ 2-րդ հոդվածով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:

Հոդված 5. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոստային կամ սուրհանդակային կապի օպերատոր համարված անձինք սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ 9 ամսվա ընթացքում, իրենց տեղեկատվական համակարգերը պետք է համապատասխանեցնեն Կառավարության որոշմամբ հաստատված պահանջներին:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

23.10.2023
Երեւան
ՀՕ-304-Ն