Armenian      
Ոստիկանության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.06.2023
Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասը «տուժած,» բառից հետո լրացնել «ընտանիքում բռնության ենթարկված,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5-րդ կետից հանել «ինչպես նաեւ» բառերը, իսկ նույն կետը «հաշվառում» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ անչափահասների հանցավորության կանխարգելմանն ուղղված աշխատանքներ ու միջոցառումներ.» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) Կառավարության սահմանած կարգով իրականացնելու, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի համաձայն, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված դատապարտյալների, այն անձանց, որոնց նկատմամբ, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն, պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 86-րդ հոդվածի համաձայն, պատժի կատարումը հետաձգվել է, քրեակատարողական հիմնարկներից եւ կարգապահական գումարտակից պատիժը լրիվ կրելուց ազատված անձանց, կենցաղային ոլորտում պարբերաբար իրավախախտում կատարած անձանց, պոռնկությամբ զբաղվող անձանց, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատություններում հաշվառված` ալկոհոլամոլություն, թմրամոլություն, դեղամոլություն կամ թունամոլություն ախտորոշում կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց, ինչպես նաեւ մշտական բնակության վայր չունեցող թափառաշրջիկ կամ մուրացիկ անձանց պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառում:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:

Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

28.06.2023
Երեւան
ՀՕ-196-Ն