Armenian English   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.04.2001
Սույն օրենքը սահմանում է ոստիկանության հասկացությունը, խնդիրները, գործունեությաննպատակները, իրավական հիմքերն ու սկզբունքները, նրա տեղը գործադիր իշխանությանմարմինների համակարգում, պարտականությունները եւ իրավունքները, կառուցվածքը,ոստիկանությունում ծառայություն անցնելու եւ պատասխանատվության կարգը, իրավականու սոցիալական ապահովության պետական երաշխիքները, ինչպես նաեւ ոստիկանությանֆինանսավորման, նյութատեխնիկական ապահովման ու գործունեության վերահսկմանկարգը:

ԳԼՈՒԽ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Ոստիկանության հասկացությունը

Ոստիկանությունը ներքին գործերի պետական կառավարման լիազորած մարմնի համակարգումգործող մարմին է, որը կոչված է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններիցպաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներնու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը,ունի սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսվածսահմաններում հարկադրանք կիրառելու իրավունք:

Հոդված 2. Ոստիկանության խնդիրները

Ոստիկանության խնդիրներն են օրենքին համապատասխան ապահովել՝

1) անձի կյանքի եւ առողջության, իրավունքների, ազատությունների ու օրինականշահերի պաշտպանությունը հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից.

2) հասարակության եւ պետության շահերի պաշտպանությունը.

3) հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումըեւ խափանումը.

4) հանցագործությունների հայտնաբերումը եւ բացահայտումը.

5) հասարակական կարգի պահպանությունը եւ հասարակական անվտանգությունը.

6) սեփականության բոլոր ձեւերի պաշտպանությունը:

Ոստիկանության վրա այլ խնդիրներ կարող են դրվել միայն օրենքով:

Հոդված 3. Ոստիկանության գործունեության սկզբունքները

Ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքներնու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրությանեւ հրապարակայնության սկզբունքների վրա:

Ոստիկանությունն իր խնդիրներն իրականացնելիս համագործակցում է պետականկառավարման եւ տեղական ինքնակառավարման, այդ թվում՝ իրավապահ մարմինների,կազմակերպությունների, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց հետ:

Հոդված 4. Ոստիկանության գործունեության իրավական կարգավորումը

Ոստիկանության գործունեությունը կարգավորվում է Հայաստանի ՀանրապետությանՍահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով, ինչպեսնաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Հոդված 5. Ոստիկանության գործունեությունը եւ քաղաքացիների իրավունքները

Ոստիկանությունը հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանումէ մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները,սեփականությունը եւ օրինական շահերը՝ անկախ նրա քաղաքացիությունից, ռասայից,սեռից, լեզվից, ազգությունից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից,սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, կուսակցական կամ որեւէկազմակերպության պատկանելությունից:

Ոստիկանության աշխատակիցները մարդու իրավունքների եւ ազատությունների սահմանափակմանցանկացած դեպքում պարտավոր են նրան անմիջապես ներկայացնել սահմանափակման հիմքերըեւ բացատրել նրա իրավունքներն ու պարտականությունները:

Ոստիկանությունը պարտավոր է ձերբակալված կամ կալանավորված անձանց իրականհնարավորություն ընձեռել օգտվելու իրավական օգնություն ստանալու իրենց իրավունքից,օրենքով սահմանված կարգով տեղյակ պահել նրանց հարազատներին, աշխատանքի կամուսման վայրի վարչակազմին՝ նրանց գտնվելու վայրի մասին: Անհրաժեշտության դեպքումմիջոցներ ձեռնարկել նրանց բժշկական եւ (կամ) այլ օգնություն ցույց տալու,ինչպես նաեւ ձերբակալման կամ կալանավորման կապակցությամբ անձի կամ նրա ընտանիքիանդամների կյանքին, առողջությանը, գույքին սպառնացող վտանգը վերացնելու ուղղությամբ:

Ոստիկանությունը պարտավոր է մարդուն հնարավորություն ընձեռել ծանոթանալուայն փաստաթղթերին կամ նյութերին, որոնք անմիջականորեն առնչվում են նրա իրավունքներինեւ ազատություններին, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Ոստիկանությունն իրավասու չէ հավաքել, պահել, օգտագործել եւ տարածել մարդուանձնական եւ ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություններ, բացառությամբ օրենքովսահմանված դեպքերի:

Ոստիկանության աշխատակցի կողմից մարդուն խոշտանգումների, դաժան կամ նրաարժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթարկելը կամ նրա նկատմամբբռնություն կիրառելն արգելվում է եւ առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքովսահմանված կարգով:

Հոդված 6. Ոստիկանության խնդիրների կատարմանը ներքին գործերի հանրապետականմարմնի այլ աշխատակիցներ ներգրավելը

Ոստիկանության աշխատակից չհամարվող՝ ներքին գործերի հանրապետական մարմնիատեստավորված (որակավորված) աշխատակիցները, ինչպես նաեւ փորձաշրջան անցնողանձինք ներքին գործերի հանրապետական մարմնի ղեկավարի սահմանած կարգով կարողեն ներգրավվել հասարակական կարգը պահպանելու եւ հասարակական անվտանգություննապահովելու, ինչպես նաեւ հանցագործությունների դեմ տարվող պայքարի աշխատանքներում:Նման դեպքերում նրանց վրա տարածվում են ոստիկանության աշխատակիցների՝ սույնօրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները:

Հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովմանաշխատանքներում ներքին զորքերի ժամկետային զինծառայողների ներգրավումն իրականացվումէ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:

Հոդված 7. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարմանմարմինների,ինչպես նաեւ քաղաքացիների աջակցությունը ոստիկանությանը՝ իր խնդիրներն իրականացնելիս

Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու նրանց պաշտոնատարանձինք հնարավոր աջակցություն են ցույց տալիս ոստիկանությանը՝ իր խնդիրներնիրականացնելիս:

Քաղաքացիները եւ իրավաբանական անձինք ոստիկանության խնդիրների իրականացմանըկարող են մասնակցել կամավորության սկզբունքով:

Հոդված 8. Ոստիկանության աշխատակիցների առանձին իրավունքների սահմանափակումը

Ոստիկանությունում աշխատող կամ ծառայող անձանց արգելվում է աշխատելու կամծառայելու ամբողջ ժամանակահատվածում անդամակցել որեւէ քաղաքական կուսակցության:

Հոդված 9. Ոստիկանության կառուցվածքը եւ ղեկավարումը

Ոստիկանության կառուցվածքը եւ թվաքանակը հաստատում է Հայաստանի Հանրապետությանկառավարությունը՝ ներքին գործերի հանրապետական մարմնի ներկայացմամբ: Ներքինգործերի հանրապետական մարմնի ղեկավարը, ոստիկանության կառուցվածքի եւ թվաքանակիսահմաններում, իրավասու է ստեղծել ոստիկանության ենթակառուցվածքային ստորաբաժանումներ:

Ոստիկանության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ներքին գործերի հանրապետականմարմնի ղեկավարը:

ԳԼՈՒԽ II

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 10. Ոստիկանության պարտականությունները մարդու անվտանգություննապահովելիս եւ նրա իրավունքներն ու ազատությունները պաշտպանելիս

Ոստիկանությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվածկարգով՝

1) պաշտպանել մարդու կյանքը, առողջությունը, պատիվը, արժանապատ-վությունը,իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը հանցավոր եւ այլ ոտնձգություններից.

2) միջոցներ ձեռնարկել հանցագործություններից եւ այլ իրավախախտումներից,դժբախտ դեպքերից տուժած, ինչպես նաեւ կյանքի կամ առողջության համար վտանգավորայլ վիճակներում գտնվող մարդկանց օգնություն ցույց տալու համար.

3) բժշկական հիմնարկներ բերման ենթարկել հարկադիր բուժումից խուսափող անձանց.

4) առողջապահական մարմինների հետ համատեղ, իրավախախտումների կանխարգելմաննպատակով, հսկողություն ապահովել այն անձանց նկատմամբ, ովքեր տառապում ենհոգեկան հիվանդությամբ, ալկոհոլամոլությամբ, թմրամոլությամբ, ինչպես նաեւշրջապատի համար վտանգ ներկայացնող այլ հիվանդություններով.

5) միջոցներ ձեռնարկել դատավորների, դատախազների, քննիչների, դատական ակտերիհարկադիր կատարողների, ներքին գործերի մարմինների պաշտոնատար անձանց, տուժողների,վկաների, մեղադրյալների, պաշտպանների եւ քրեական դատավարությանն աջակցող այլանձանց, ինչպես նաեւ նրանց մերձավոր ազգականների կյանքը, առողջությունը եւ(կամ) գույքը պաշտպանելու ուղղությամբ:

Հոդված 11. Ոստիկանության պարտականությունները հանցագործություններիեւ այլ իրավախախտումների դեմ պայքարելիս

Ոստիկանությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվածկարգով՝

1) ընդունել, գրանցել եւ հաշվառել հանցագործությունների ու այլ իրավախախտումների,պատահարների վերաբերյալ դիմումները եւ հաղորդումները, դրանց տալ համապատասխանընթացք.

2) կանխել եւ խափանել հանցագործություններն ու այլ իրավախախտումները, բերմանենթարկել հանցանք կամ վարույթ պահանջող այլ իրավախախտում կատարած անձանց,պարզել հանցագործություններ եւ այլ իրավախախտումներ ծնող պատճառներն ու դրանցնպաստող պայմանները, ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ դրանք վերացնելու ուղղությամբ.

3) ձեռնարկել միջոցառումներ հանցագործությունները հայտնաբերելու եւ բացահայտելուուղղությամբ.

4) հարուցել քրեական գործեր, իրականացնել անհետաձգելի քննչական գործողություններ՝հանցագործություն կատարած անձանց եւ հանցագործության
հետքերը հայտնաբերելու, ամրապնդելու, հանցագործությունը բացահայտելունպատակով.

5) հարուցված քրեական գործերով իրականացնել հետաքննություն, կասկածյալիձերբակալում եւ օրենքով նախատեսված այլ գործողություններ, միջոցներ ձեռնարկելհանցագործությամբ պատճառված նյութական վնասի հատուցումն ապահովելու ուղղությամբ.

6) հայտնաբերել հանցագործություն կատարած եւ հետաքննության, նախաքննությանու դատական մարմիններից թաքնվող, քրեական պատասխանատվությունից, պատիժը կրելուցխուսափող անձանց, անհայտ կորած անձանց, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝այլ անձանց, ինչպես նաեւ հափշտակված գույքը.

7) իրականացնել՝

ա) վարչական իրավախախտումների դեպքերով գործերի վարույթ եւ վարչական ձերբակալում,

բ) քննությունից, դատից, պատիժը կրելուց խուսափող, ինչպես նաեւ օրենսդրությամբնախատեսված դեպքերում՝ այլ անձանց ու գույքի հետախուզում,

գ) պետական եւ հասարակական մարմինների հետ համապատասխան միջոցառումներ՝առանց հսկողության թողնված անչափահասների, ինչպես նաեւ հաշվառման մեջ գտնվողանչափահասների կողմից կատարվող հանցագործությունները կանխելու եւ անչափահասներինդաստիարակելու ուղղությամբ.

    1. աջակցել՝
ա) պատգամավորներին, պաշտոնատար անձանց իրենց պաշտոնեական պարտականություններըկատարելիս, եթե առանձին քաղաքացիներ չեն ենթարկվում այդ անձանց օրինական պահանջներինկամ խոչընդոտում են նրանց պաշտոնեական գործունեության իրականացմանը.

բ) ազգային անվտանգության մարմիններին՝ պետական իշխանության դեմ ուղղվածծանր հանցագործությունների դեմ պայքարելիս եւ ազգային անվտանգությանն ուղղվածայլ միջոցառումներ իրականացնելիս.

գ) զինվորական կոմիսարիատներին՝ զինակոչային հաշվառումներ, հավաքներ եւզորակոչեր իրականացնելիս.

դ) դատախազությանը, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին,հասարակական կազմակերպություններին՝ իրենց պաշտոնեական պարտականություններըկատարելիս:

Ոստիկանությունն իրականացնում է նաեւ օրենքով սահմանված այլ պարտականություններ:

Հոդված 12. Ոստիկանության պարտականությունները հասարակական կարգըպահպանելիս

Ոստիկանությունը պարտավոր է՝

1) ապահովել հասարակական կարգի պահպանությունը փողոցներում, հրապարակներում,զբոսայգիներում, երկաթուղային կայարաններում, օդանավակայաններում, ընտրականտեղամասերում, այլ հասարակական վայրերում, դատական նիստերի ընթացքում (դատարաններիմիջնորդությամբ).

2) իր իրավասության սահմաններում օժանդակել պատգամավորներին, պետական կառավարմանեւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց, կազմակերպություններիներկայացուցիչներին, եթե խոչընդոտներ են հարուցվում նրանց օրինական գործունեությանհամար, կամ վտանգված է նրանց կյանքը, առողջությունը, պատիվն ու արժանապատվությունը,ինչպես նաեւ գույքը:

Հոդված 13. Ոստիկանության պարտականությունները ճանապարհային երթեւեկությանանվտանգությունն ապահովելիս

Ոստիկանությունը պարտավոր է՝

1) իրականացնել պետական հսկողություն եւ վերահսկողություն ճանապարհայիներթեւեկության անվտանգության ապահովման, երթեւեկության կանոնների, չափանիշների,տեխնիկական նորմերի եւ այլ նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ.

2) կազմակերպել եւ անցկացնել ավտոտրանսպորտային միջոցների, դրանց կցորդներիպետական տեխնիկական զննում.

3) ճանապարհային երթեւեկության կազմակերպման, տեխնիկական միջոցների շահագործմանաշխատանքները վերահսկելու նպատակով իրականացնել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլայինճանապարհներով երթեւեկելու համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներիեւ դրանց կցորդների պետական գրանցում եւ հաշվառում.

4) կարգավորել ճանապարհային երթեւեկությունը.

5) սահմանված կարգով իրականացնել ճանապարհային երթեւեկության անվտանգությանցուցանիշների պետական հաշվառում:

Հոդված 14. Ոստիկանության պարտականությունները զենքի պահպանման եւօգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս

Ոստիկանությունը պարտավոր է՝

1) օրենքով սահմանված կարգով լիցենզիա տալ քաղաքացիական եւ ծառայողականզենք ու դրա փամփուշտներ ձեռք բերելու, առեւտրի, հավաքածուներ կազմելու եւհավաքածուներ ցուցադրելու համար, քաղաքացիական եւ ծառայողական զենք պահելու,պահելու եւ կրելու, օգտագործելու, նշված զենքն ու փամփուշտները ներկրելուկամ արտահանելու, ինչպես նաեւ ներքին գործերի մարմիններից ժամանակավոր օգտագործմանհամար ստացված մարտական հրաձգային զենքերի առանձին տեսակներն ու մոդելներնօգտագործելու թույլտվություններ.

2) վերահսկել քաղաքացիական եւ ծառայողական զենքի, դրա փամփուշտների, ինչպեսնաեւ արդյունաբերական կիրառման պայթուցիկ նյութերի շրջանառության՝ օրենսդրությամբսահմանված կարգի պահպանումը:

Հոդված 15. Ոստիկանության պարտականությունները քաղաքացիների եւ կազմակերպություններիգույքը պահպանելիս

Ոստիկանությունը պարտավոր է՝

1) ապահովել, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով, օբյեկտների եւ գույքիպետական պահպանությունը, վերահսկել այլ կազմակերպությունների կողմից այդ ուղղությամբիրականացվող գործունեությունը, հայտնաբերված թերությունների վերացման նպատակովտալ պարտադիր կատարման ենթակա կարգադրագրեր.

2) անհետաձգելի միջոցներ ձեռնարկել իրեն հանձնված տիրազուրկ գույքի, գտանքիեւ գանձերի պահպանությունն ապահովելու ուղղությամբ, մինչեւ դրանք համապատասխանպետական մարմիններ կամ պաշտոնատար անձանց հանձնելը.

3) ապահովել գտնված եւ ոստիկանություն հանձնված փաստաթղթերի, իրերի, թանկարժեքեւ այլ գույքի պահպանությունը, միջոցներ ձեռնարկել օրենքով սահմանված կարգովդրանք օրինական տերերին վերադարձնելու ուղղությամբ:

Հոդված 16. Ոստիկանության պարտականություններն արտակարգ իրադրությանպայմաններում

Ոստիկանությունը պարտավոր է՝

1) ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ մարդկանց փրկելու եւ առաջին բժշկականօգնություն ցույց տալու, ինչպես նաեւ առանց հսկողության մնացած գույքը պահպանելուուղղությամբ՝ վթարների, աղետների, հրդեհների եւ արտակարգ այլ պատահարներիժամանակ.

2) օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության տարածքումկամ դրա առանձին մասերում արտակարգ իրավիճակի կամ ռազմական

դրության իրավական ռեժիմի ապահովմանը, համաճարակների ժամանակ կարանտինմիջոցառումների անցկացմանը:

Հոդված 17. Ոստիկանության պարտականությունները հատուկ հանձնարարություններովհարկադրանքի միջոցներ իրականացնելիս

Ոստիկանությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվածկարգով՝

1) կատարել՝

ա) դատախազի, քննիչի՝ հետախուզական եւ քննչական գործողություններ կատարելումասին գրավոր հանձնարարությունները, դատախազի ցուցումները,

բ) դատարանի, դատախազի, քննիչի որոշումները՝ իրենց կանչով ներկայանալուցխուսափող անձանց բերման ենթարկելու կամ հետախուզում հայտարարելու մասին,

գ) դատարանների որոշումները՝ կալանքի վերցնելու, կալանավորված կամ ձերբակալվածանձանց պահելու, ուղեկցելու մասին.

2) հսկել եւ պահել բերման ենթարկված, ձերբակալված եւ կալանքի վերցված անձանց.

3) օժանդակել հարկադիր կատարման ծառայություններին՝ դատական վճիռների եւդատավճիռների կատարումն ապահովելիս.

4) իր իրավասության սահմաններում հսկողություն իրականացնել ազատազրկմանվայրերից ազատված անձանց կողմից՝ օրենսդրությամբ որոշված սահմանափակումներըպահպանելու նկատմամբ, օրենքով նախատեսված դեպքերում մասնակցել ազատազրկմանհետ չկապված քրեական պատիժների իրականացմանը:

Հոդված 18. Ոստիկանության պարտականություններն անձնագրային ռեժիմըպահպանելիս

Ոստիկանությունը պարտավոր է՝

    1.  կազմակերպել, իրականացնել եւ վերահսկել Հայաստանի Հանրապետության անձնագրայինհամակարգի գործունեությունը.
2) հսկողություն իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու,Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու, Հայաստանի
Հանրապետության տարածքից դուրս գալու, ինչպես նաեւ Հայաստանի
Հանրապետությունում տարանցիկ գտնվելու եւ (կամ) երթեւեկելու վերաբերյալօրենսդրությամբ սահմանված կանոնների պահպանման նկատմամբ:
 


ԳԼՈՒԽ III

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 19. Ոստիկանության իրավունքները հանցագործությունները եւայլ իրավախախտումները կանխելիս

Ոստիկանությունը հանցագործությունները եւ այլ իրավախախտումները կանխելու՝օրենքով իր վրա դրված խնդիրներն իրականացնելիս իրավունք ունի Հայաստանի Հանրապետությանօրենսդրությամբ սահմանված կարգով եւ հիմքերով՝

1) քաղաքացիներից, օտարերկրյա քաղաքացիներից եւ քաղաքացիություն չունեցողանձանցից (այսուհետ՝ քաղաքացիներ), ինչպես նաեւ պաշտոնատար անձանցից պահանջելդադարեցնելու ոստիկանության, պատգամավորների, պատգամավորության թեկնածուների,պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների,պաշտոնատար անձանց՝ օրենսդրությամբ սահմանված լիազորությունների իրականացմանըխոչընդոտող գործողությունները կամ նրանց հեռացնել տվյալ վայրից.

2) հանցագործություն կամ վարույթ պահանջող վարչական իրավախախտում կատարելուկասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում ստուգել քաղաքացիների, ինչպեսնաեւ պաշտոնատար անձանց ինքնությունը հավաստող փաստաթղթերը, օրենքով սահմանվածդեպքերում բերման ենթարկել նրանց.

3) քաղաքացիներից, պաշտոնատար անձանցից քրեական դատավարության եւ վարչականիրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված դեպքերում պահանջելեւ ստանալ անհրաժեշտ բացատրություններ, տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթերեւ (կամ) դրանց պատճենները.

4) մասնակցել երկաթուղային, օդային, ջրային տրանսպորտի ուղեւորների, ձեռքիիրերի եւ ուղեբեռների ստուգմանը, կատարել տրանսպորտային միջոցներով փոխադրումնարգելված իրերի, առարկաների զննում եւ առգրավում.

5) պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններ ու կազմակերպություններներկայացնել իրավախախտումների կատարման պատճառների ու դրանց նպաստող պայմաններիվերացմանն ուղղված պարտադիր քննարկման ենթակա միջնորդագրեր ու առաջարկություններ.

6) իր իրավասության սահմաններում իրականացնել քաղաքացիների հաշվառում,ինչպես նաեւ քաղաքացիներին եւ կազմակերպություններին պատկանող հատուկ հաշվառմանենթակա այն առարկաների, սարքավորումների եւ փաստաթղթերի հաշվառում, որոնցցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սույն օրենքում օգտագործվող «բավարար հիմքեր» հասկացությունը ներառումէ այն դեպքերը, երբ՝

ա) անձը բռնվել է հանցագործություն կամ վարչական իրավախախտում կատարելիսկամ կատարելուց անմիջապես հետո,

բ) ականատեսները, այդ թվում՝ նաեւ տուժողը, ուղղակի մատնանշում են տվյալանձին՝ որպես հանցագործությունը կամ վարչական իրավախախտումը կատարողի,

գ) տվյալ անձի կամ նրա հագուստի վրա, նրա օգտագործած այլ իրերի վրա, նրամոտ կամ նրա բնակարանում կամ տրանսպորտային միջոցում հայտնաբերվել են հանցագործությանըկամ վարչական իրավախախտմանը առնչվող բացահայտ հետքեր:

Ոստիկանության աշխատակիցները կարող են հայտնաբերել նաեւ անձին հանցագործությանկամ այլ իրավախախտման մեջ կասկածելու հիմք տվող այլ տվյալներ (տեխնիկականմիջոցներով տրանսպորտի արագությունը որոշելու, հետախուզման մեջ գտնվող հանցագործիհետ այս կամ այն անձի նմանության առկայության, ոստիկանության աշխատակցին հանկարծակինկատած անձի կողմից փախուստի փորձ կատարելու դեպքերում եւ այլն):

Հոդված 20. Ոստիկանության իրավունքները հանցագործություններ հայտնաբերելիսեւ բացահայտելիս

Ոստիկանությունը, հանցագործություններ հայտնաբերելիս եւ բացահայտելիս,Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի՝

1) գրանցել, լուսանկարել, ձայնագրել, տեսանկարահանել կալանավորված կամհանցագործության կատարման կասկածանքով բերման ենթարկված, ձերբակալված կամհանցագործության կատարման մեջ մեղադրվող անձանց, ստանալ մատնադրոշմային նմուշներ՝նրանց ինքնությունը պարզելու կամ նույնացում կատարելու նպատակով, իր գործունեությունըփաստաթղթավորելու նպատակով օգտագործել տեղեկատվական համակարգերի, տեսաձայնագրման,կինո-լուսանկարահանման սարքավորումներ, ինչպես նաեւ այլ տեխնիկական եւ հատուկմիջոցներ.

2) իր վարույթում գտնվող գործերով եւ նյութերով ծանուցել քաղաքացիներին,ինչպես նաեւ պաշտոնատար անձանց՝ ներկայանալ ոստիկանություն, բերման ենթարկելառանց հարգելի պատճառների ներկայանալուց խուսափողներին, քննել հանցագործությունկատարելու մեջ կասկածվող անձանց.

3) հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց ուղարկել կամ հասցնելբժշկական հաստատություն՝ նրանց օրգանիզմում ալկոհոլի կամ թմրամիջոցների առկայությունըպարզելու նպատակով, եթե ստուգման արդյունքն անհրաժեշտ է հանցագործության փաստըհաստատելու կամ հերքելու կամ գործն օբյեկտիվորեն քննելու համար.

4) հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց հետապնդելիս, հանցագործությունկատարվելու կամ կատարված լինելու, ինչպես նաեւ դժբախտ պատահարի մասին բավարարտվյալների առկայության դեպքում, վթարների, համաճարակների, զանգվածային անկարգություններիժամանակ, քաղաքացիների եւ հասարակական անվտանգության ապահովման անհրաժեշտության,ինչպես նաեւ հետաձգում չհանդուրժող այլ դեպքերում մուտք գործել բնակարաններ,շինություններ, տարածքներ, հողամասեր, այդ թվում՝ նաեւ արգելքները վերացնելումիջոցով:

Եթե սույն կետով նախատեսված գործողությունները կատարվել են քաղաքացիներիկամ պաշտոնատար անձանց կամքին հակառակ, ապա ոստիկանությունն այդ մասին 24ժամվա ընթացքում ծանուցում է դատախազին.

5) հանցագործության առկայության դեպքում՝

ա) մուտք գործել ձեռնարկատիրական եւ այլ աշխատանքային գործունեությամբզբաղվելու համար օգտագործվող տարածքներ (բացի օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններիեւ օտարերկրյա պետությունների հյուպատոսական հիմնարկների տարածքներից եւ նրանցծառայողական տրանսպորտային միջոցներից), գույքի սեփականատիրոջ կամ նրա ներկայացուցչիկամ նրա լիազորած անձանց, իսկ նրանց բացակայության դեպքում նաեւ պետական կառավարմանկամ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների ներկայությամբկատարել զննություն, այդ թվում՝ նաեւ տրանսպորտային միջոցները, արձանագրությամբառգրավել իրավախախտման փաստին անմիջականորեն առնչվող անհրաժեշտ փաստաթղթեր,հումքի եւ արտադրանքի նմուշներ, կնքել փաստաթղթերի, դրամի եւ ապրանքանյութականարժեքների պահատեղերը,

բ) պահանջել եւ ստանալ պաշտոնատար ու նյութական պատասխանատու անձանցիցտեղեկություններ եւ բացատրություններ իրավախախտման փաստի վերաբերյալ,

գ) պահանջել կատարել վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողականգործողություններ,

դ) կասեցնել իրավախախտում թույլ տված անձանց գործողությունները.

6) ձերբակալել եւ արգելանքի տակ պահել հանցագործություն կատարելու մեջկասկածվող անձանց, ինչպես նաեւ այն անձանց, որոնց նկատմամբ որպես խափանմանմիջոց է ընտրվել կալանքը, օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով կատարելքրեադատավարական գործողություններ.

7) կատարել փորձաքննություններ՝ քրեական գործերով, ինչպես նաեւ գիտատեխնիկականհետազոտություններ՝ օպերատիվ-հետախուզական գործունեության նյութերով.

8) անհրաժեշտության դեպքում օգտվել կազմակերպություններին եւ քաղաքացիներինպատկանող տրանսպորտի եւ կապի միջոցներից՝ օրենսդրությամբ սահմանված կարգովնյութական ծախսերի փոխհատուցմամբ:

Ոստիկանությունն իրավունք ունի իրականացնել նաեւ օպերատիվ-հետա-խուզականեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իր իրավասությանը վերապահվածայլ գործողություններ:

Հոդված 21. Ոստիկանության իրավունքները վարչական իրավախախտումներըկանխելիս եւ բացահայտելիս

Ոստիկանությունը, վարչական իրավախախտումները կանխելիս եւ բացահայտելիս,իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝

1) կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ.

2) իրականացնել վարչական ձերբակալում, կիրառել վարչական իրավախախտումներիմասին օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցներ.

3) ձերբակալել ոստիկանության պահպանության ենթակա տարածքներ եւ օբյեկտներապօրինի մուտք գործած կամ մուտք գործելու փորձ կատարող անձանց, ստուգել նրանցինքնությունը հավաստող փաստաթղթերը, վերցնել բացատրություններ, կատարել անձնականզննություն, ինչպես նաեւ այն իրերի ու առարկաների, տրանսպորտային միջոցներիզննություն, որոնց օգնությամբ այդ տարածքները կամ օբյեկտները մուտք են գործելկամ մուտք գործելու փորձ են կատարել.

4) ձերբակալել եւ համապատասխան հիմնարկներ հասցնել վարչական կալանքից,ինչպես նաեւ նշանակված բժշկական ու դաստիարակչական բնույթի հարկադրական միջոցներիցխուսափող անձանց.

5) քաղաքացիներից, ինչպես նաեւ պաշտոնատար անձանցից վերցնել ձերբակալման,անձնական կամ իրերի զննության ժամանակ հայտնաբերված ակնհայտ կեղծիքի հատկանիշներպարունակող փաստաթղթերը, առանց
համապատասխան թույլտվության պահվող քաղաքացիական շրջանառությունից հանվածառարկաները, նյութերը եւ իրերը.

6) կատարել փորձաքննություններ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով:

Հոդված 22. Ոստիկանության իրավունքները հասարակական կարգը պահպանելիս

Ոստիկանությունը, հասարակական կարգը պահպանելիս, իրավունք ունի ՀայաստանիՀանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ դեպքերում՝

1) բժշկական հիմնարկներ կամ ներքին գործերի հատուկ ընդունիչ կայաններ հասցնելեւ մինչեւ սթափվելն այնտեղ պահել հարբած վիճակում հասարակական վայրերում գտնվողայն անձանց, ովքեր կորցրել են ինքնուրույն տեղաշարժվելու կամ շրջապատում կողմնորոշվելուունակությունը կամ կարող են վնաս պատճառել շրջապատին: Կարող է վերոնշյալ հիմնարկներկամ կայաններ հասցնել եւ պահել նաեւ բնակության մշտական վայր չունեցող թափառաշրջիկներինկամ ինքնությունը չպարզված անձանց.

2) ժամանակավորապես սահմանափակել կամ արգելել տրանսպորտի երթեւեկությունըեւ հետիոտնի շարժը, ինչպես նաեւ պարտավորեցնել նրանց մնալու որոշակի տարածքներումկամ օբյեկտներում, փողոցներում եւ ճանապարհներին՝ իրենց կյանքի, առողջությանկամ գույքի պաշտպանության ապահովման կամ քննչական եւ հետախուզական գործողություններկատարելու համար՝ այդ մասին անմիջապես տեղեկացնելով վերադասության կարգով:

Տրանսպորտի երթեւեկությունը եւ հետիոտնի շարժը կարող են ժամանակավորապեսսահմանափակվել նաեւ պետական եւ զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ.

3) մարզական, մշակութային եւ օրենքով չարգելված այլ զանգվածային միջոցառումներիանցկացման ժամանակ, բացի բարեգործական եւ պետական մարմինների կողմից իրականացվողմիջոցառումներից, պայմանագրային հիմունքներով ապահովել հասարակական կարգնու ճանապարհային երթեւեկության անվտանգությունը:

Հոդված 23. Ոստիկանության իրավունքները զենքի պահպանման եւ օգտագործմաննկատմամբ վերահսկողություն իրականացնելիս

Ոստիկանությունն իրավունք ունի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանըհամապատասխան, վերահսկողություն իրականացնել զենքի, ռազմամթերքի եւ պայթուցիկնյութերի պահպանման, օգտագործման, փոխադրման, տեղափոխման, ինչպես նաեւ դրանցշրջանառությունն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ:

Անցկացնել զենքի զննություն՝ առեւտրի, պահման եւ ոչնչացման վայրերում:Սահմանված կարգով անհատույց առգրավել եւ օրենսդրությամբ սահմանված կարգովոչնչացնել հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենքը:

Ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, տեղափոխելու մասինստույգ տվյալների առկայության դեպքում իրականացնել իրերի, բեռների, ծանրոցների,տրանսպորտային միջոցների զննում, խուզարկում եւ այդպիսի առարկաների առգրավում:

Հոդված 24. Ոստիկանության իրավունքները ճանապարհային երթեւեկությանանվտանգությունն ապահովելիս

Ճանապարհային երթեւեկության անվտանգությանն սպառնալու կամ ճանապարհայիներթեւեկության կանոնները խախտվելու դեպքերում, ինչպես նաեւ տրանսպորտայինմիջոցների հետախուզման, տրանսպորտային միջոցներով ապօրինի բեռներ, հանցավորճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հանցագործության գործիքներ եւ հանցագործությանհետքեր կրող այլ առարկաներ, ինչպես նաեւ հետախուզվող անձանց տեղափոխման մասինտեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում ոստիկանություննիրավունք ունի՝

1) կանգնեցնել տրանսպորտային միջոցները, ստուգել ճանապարհային երթեւեկությանըմասնակցելու իրավունք վերապահող եւ փոխադրվող բեռի փաստաթղթերը.

2) արգելել տեխնիկապես անսարք եւ երթեւեկության անվտանգությանն սպառնացողտրանսպորտային միջոցների շահագործումը.

3) վարորդների կամ քաղաքացիների ներկայությամբ զննել տրանսպորտային միջոցները,ինչպես նաեւ փոխադրվող բեռը՝ քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ,նյութեր եւ իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հանցագործությանգործիքներ եւ հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասինտեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում.

4) տրանսպորտային միջոցները վարելուց մեկուսացնել այն անձանց, որոնց նկատմամբբավարար հիմքեր կան ենթադրելու ոչ սթափ վիճակում գտնվելու մասին, ինչպես նաեւտրանսպորտային միջոց վարելու կամ դրանից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթերչունեցող անձանց՝ արգելանքի տակ դնելով տրանսպորտային միջոցները եւ ապահովելովուղեւորների տեղափոխումն ու բեռների պահպանումը.

5) արգելանքի տակ դնել հետախուզման մեջ գտնվող ավտոտրանսպորտային միջոցները.

6) սահմանափակել կամ արգելել փողոցներում եւ ճանապարհներին կատարվող շինարարական,վերանորոգման եւ այլ աշխատանքները, ինչպես նաեւ տրանսպորտի երթեւեկությունը,եթե ճանապարհային երթեւեկության անվտանգության պահանջներն ապահովված չեն.

7) իր իրավասության սահմաններում հսկողություն իրականացնել ճանապարհայիներթեւեկության կազմակերպման, տեխնիկական միջոցների տեղադրման եւ շահագործմանաշխատանքների համար նախատեսված պահանջների պահպանման նկատմամբ:

Ոստիկանությունն իրավունք ունի նաեւ քաղաքացիներից քննություններ ընդունելեւ նրանց տալ ավտոտրանսպորտային միջոցներ վարելու ազգային եւ միջազգային վկայականներ:

Ոստիկանությունը սույն հոդվածի 1-ին, 3-րդ եւ 6-րդ կետերով նախատեսվածլիազորություններից օգտվում է նաեւ լիազորած մարմնի կողմից հատուկ միջոցառումներիրականացնելիս:

Հոդված 25. Ոստիկանության իրավունքներն արտակարգ իրադրության պայմաններումեւ հատուկ միջոցառումներ իրականացնելիս

Ոստիկանությունը, արտակարգ իրադրության պայմաններում, ինչպես նաեւ հատուկմիջոցառումներ իրականացնելիս, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվածկարգով իրավունք ունի՝

1) ներքին գործերի մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի որոշմամբ կատարելտարածքի հատվածների շրջափակում (շրջապատում)՝ անհրաժեշտության դեպքում կատարելովտրանսպորտային միջոցների զննություն, տարերային աղետների, համաճարակների ժամանակ,կարանտին միջոցառումներ անցկացնելիս կանխել անկարգությունները, տրանսպորտի,կապի եւ այլ կազմակերպությունների աշխատանքները խափանող գործողությունները.

2) օրենքով սահմանված կարգով եւ նախապես ներկայացնելով ծառայողական վկայականը՝

ա) բնական աղետների, վթարների, համաճարակների եւ զանգվածային անկարգություններիժամանակ քաղաքացիների անձնական եւ հասարակական անվտանգությունն ապահովելունպատակով անարգել մուտք գործել քաղաքացիների բնակարան կամ այլ շինություն,նրանց պատկանող հողամաս, կազմակերպությունների զբաղեցրած շինություն կամ տարածք,զննել դրանք,

բ) օգտագործել կազմակերպություններին կամ քաղաքացիներին, ինչպես նաեւ պաշտոնատարանձանց պատկանող տրանսպորտային միջոցները տարերային աղետի վայր հասնելու,շտապ բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիներին բժշկական հաստատություններտեղափոխելու, հանցագործներին հետապնդելու, ինչպես նաեւ վթարի պատճառով վնասվածտրանսպորտային միջոցները տեղափոխելու եւ դեպքի վայր հասցնելու կամ ոստիկանությանանձնակազմին տագնապի աղդանշանով հավաքատեղի հասցնելու համար՝ անհրաժեշտությանդեպքում հեռացնելով վարորդներին տրանսպորտային միջոցները վարելուց: Վերոնշյալնպատակներով կարող են օգտագործվել նաեւ կազմակերպություններին կամ քաղաքացիներին,ինչպես նաեւ պաշտոնատար անձանց պատկանող կապի միջոցները:

Սույն կետում նշված դեպքերում քաղաքացիներին պատկանող տրանսպորտային կամայլ միջոցներին պատճառած վնասը ենթակա է հատուցման օրենքով սահմանված կարգով:

Թվարկված նպատակների համար չեն կարող օգտագործվել հատուկ նշանակության,դիվանագիտական, հյուպատոսական, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին,միջազգային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները:

Հոդված 26. Ոստիկանության իրավունքները պատժից խուսափող անձանց ձերբակալելիս

Ոստիկանությունն իրավունք ունի օրենքով նախատեսված հիմքերով եւ կարգովձերբակալել եւ ոստիկանությունում պահել ազատազրկման ձեւով պատիժը կրելուցխուսափող կամ ազատազրկման, կամ նախնական կալանքի, կամ ձերբակալվածներին պահելուվայրերից փախուստի դիմած անձանց՝ հետագայում նրանց համապատասխան մարմիններեւ հիմնարկներ հանձնելու համար:

Հոդված 27. Ոստիկանության իրավունքները զինծառայողների կատարած հանցագործություններիեւ վարչական իրավախախտումների դեմ պայքարելիս

Ոստիկանությունն իրավունք ունի ձերբակալել հանցագործություն, իսկ օրենքովնախատեսված դեպքերում նաեւ՝ վարչական իրավախախտում կատարելու մեջ կասկածվողզինծառայողներին, հարուցել քրեական գործեր, կատարել
անհետաձգելի քննչական գործողություններ եւ օրենքով սահմանված կարգով ուժամկետներում հանձնել ըստ ենթակայության:

Հոդված 28. Ոստիկանության իրավունքները քաղաքացիներին, ինչպես նաեւպաշտոնատար անձանց եւ զանգվածային լրատվության միջոցները հանցագործություններիեւ վարչական իրավախախտումների դեմ տարվող պայքարում ներգրավելով

Ոստիկանությունն իրավունք ունի՝

1) քաղաքացիներից, ինչպես նաեւ պաշտոնատար անձանցից եւ կազմակերպություններիցանհատույց ստանալ կոնկրետ հանցագործության հետ առնչվող տեղեկատվություն, բացառությամբայն դեպքերի, երբ համապատասխան տեղեկատվություն ստանալու համար օրենքով սահմանվածէ հատուկ կարգ.

2) անհատույց օգտագործել պետությանը պատկանող զանգվածային լրատվությանմիջոցները՝ հանցագործության կամ այլ իրավախախտման հանգամանքների պարզաբանման,ինչպես նաեւ հանցագործություն կամ այլ իրավախախտում կատարած եւ հետաքննությունից,նախաքննությունից, դատաքննությունից խուսափող, ինչպես նաեւ անհայտ կորած անձանցհայտնաբերելու համար.

3) ներգրավել քաղաքացիներին, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց, կազմակերպություններին,վերջիններիս համաձայնությամբ, հանցագործությունը կամ վարչական իրավախախտումըբացահայտելու, հանցագործին կամ իրավախախտողին ձերբակալելու գործում, այդ աշխատանքինօժանդակելու եւ կամովին ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարելու համարխրախուսել նրանց:

ԳԼՈՒԽ IV

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎՀՐԱԶԵՆԻ ԳՈՐԾԱԴՐՈՒՄԸ: ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 29. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու հրազենի գործադրմանհիմքերը, պայմանները եւ սահմանները

Ոստիկանության աշխատակիցը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ հրազեն էգործադրում սույն օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով:

Ոստիկանության աշխատակիցները պարտավոր են անցնել հատուկ պատրաստություն,ինչպես նաեւ պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ հրազենիգործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու պիտանիությունըորոշող ստուգումներ:

Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ հրազենի գործադրման ընտրությունըկատարելիս ոստիկանության աշխատակիցն առաջնորդվում է՝ ելնելով ստեղծված իրավիճակից,իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից:

Ոստիկանության աշխատակիցը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ հրազեն գործադրելուցառաջ պարտավոր է նախազգուշացնել դրանք գործադրելու մասին՝ բավարար ժամանակտրամադրելով օրինական պահանջները կատարելու եւ իրավախախտումը դադարեցնելուհամար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց գործադրման հապաղումն անմիջականսպառնալիք է ստեղծում քաղաքացիների կամ ոստիկանության աշխատակցի կյանքի ուառողջության համար կամ կարող է առաջացնել այլ ծանր հետեւանքներ, կամ երբ ստեղծվածիրավիճակում այդպիսի

նախազգուշացումն անհնար է:

Ոստիկանության աշխատակիցը պարտավոր է նաեւ՝

1) ելնելով իրավախախտման բնույթից, արարքի եւ իրավախախտումը թույլ տվածանձի՝ հանրության համար վտանգավորության, ինչպես նաեւ ցուցաբերվող անհնազանդությանու դիմադրության աստիճանից՝ ձգտել, որպեսզի իրավախախտին պատճառվող վնասը հասցվինվազագույնի.

2) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ապահովել առաջին բուժօգնությամբ.

3) ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ հրազենի գործադրմամբ անձին պատճառածմարմնական վնասվածքի կամ մահվան դեպքում հնարավոր սեղմ ժամկետում վերադասությանկարգով տեղեկացնել ոստիկանության մարմին:

Ոստիկանության մարմինը պարտավոր է դեպքի մասին սեղմ ժամկետում հայտնելտուժողի մերձավոր հարազատներին եւ դատախազին:

Օրենքով չնախատեսված դեպքերում ոստիկանության աշխատակցի կողմից ֆիզիկականուժի, հատուկ միջոցների եւ հրազենի գործադրումը կամ սահմանների անցումով դրանցգործադրումն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

Հոդված 30. Ֆիզիկական ուժի գործադրումը

Իրավախախտումները կանխելու կամ խափանելու, իրավախախտներին բռնելու եւ ոստիկանություններկայացնելու, ոստիկանության աշխատակցի օրինական պահանջներին չենթարկվելու,անհնազանդություն ցուցաբերելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում,ինչպես նաեւ ինքնապաշտպանության նպատակով ոստիկանության աշխատակիցն իրավունքունի իրավախախտների նկատմամբ գործադրել ֆիզիկական հարկադրանք (այդ թվում՝ձեռնամարտի հնարքներ), ինչպես նաեւ ձեռքի տակ գտնվող անհրաժեշտ առարկաներ,եթե ոչ ուժային միջոցները չեն ապահովում ոստիկանության վրա դրված պարտականություններիկատարումը:

Հոդված 31. Հատուկ միջոցների գործադրումը

Ոստիկանության աշխատակիցներն անձամբ կամ ստորաբաժանման կազմում ծառայողականպարտականությունները կատարելիս իրավունք ունեն ոստիկանության տրամադրությանտակ գտնվող հատուկ միջոցներ գործադրել՝

1) քաղաքացիների եւ ոստիկանության աշխատակցի վրա կատարվող հարձակումը խափանելիս.

2) ոստիկանության աշխատակցին կամ հասարակական կարգի պահպանության եւ հանցագործություններիդեմ տարվող պայքարին աջակցող, իրենց հասարակական կամ ծառայողական պարտականություններըկատարող անձանց նկատմամբ ցուցաբերվող անհնազանդությունը հաղթահարելիս կամդիմադրությունը խափանելիս.

3) իրավախախտման պահին բռնված եւ փախուստի փորձ կատարող անձանց բռնելիս.

4) երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը կամ անձինք պատրաստվումեն զինված դիմադրություն ցույց տալ.

5) իրավախախտում թույլ տալու համար բռնված կամ իր անձը ներկայացնելուցհրաժարվող կամ ակնհայտ կեղծ տվյալներ ներկայացնող անձանց ոստիկանություն կամծառայողական այլ շինություն բերման ենթարկելիս, ձերբակալվածներին, կալանավորներին,այդ թվում՝ վարչական կալանքի տակ գտնվողներին փոխադրելիս կամ նրանց պահպանելիս,երբ վերջիններիս վարքագիծը հիմք է տալիս ենթադրելու, որ նրանք կարող են դիմելփախուստի, վնաս պատճառել իրենց կամ շրջապատին, անհնազանդություն ցուցաբերելկամ դիմադրություն ցույց տալ ոստիկանության աշխատակցին.

6) առեւանգված, ապօրինաբար ազատությունից զրկված եւ բռնի կերպով պահվողանձանց ու զավթված բնակարանները, շինությունները, տարածքներն ու տրանսպորտայինմիջոցներն ազատելիս.

7) տրանսպորտի, կապի եւ այլ կազմակերպությունների աշխատանքը կազմալուծողզանգվածային անկարգությունները եւ խմբակային գործողությունները խափանելիս.

8) ավտոտրանսպորտային միջոցը կանգնեցնելիս, երբ վարորդն ակնհայտորեն չիենթարկվում ոստիկանության աշխատողի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու պահանջին.

9) հանցագործություն կատարող կամ կատարած անձանց հայտնաբերելիս:

Ոստիկանության աշխատակիցները, որպես հատուկ միջոցներ, կարող են գործադրել՝

ա) ռետինե մահակներ՝ սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ եւ 7-րդ կետերովնախատեսված դեպքերում,

բ) արցունքաբեր գազ՝ սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդեւ 7-րդ կետերով նախատեսված դեպքերում,

գ) ձեռնաշղթաներ՝ սույն հոդվածի առաջին մասի 2-րդ, 3-րդ եւ 5-րդ կետերովնախատեսված դեպքերում,

դ) ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ՝ սույն հոդվածի առաջինմասի 1-ին, 2-րդ, 4-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված դեպքերում,

ե) արգելանքներ քանդելու միջոցներ՝ սույն հոդվածի առաջին մասի 2-րդ, 4-րդեւ 7-րդ կետերով նախատեսված դեպքերում,

զ) տրանսպորտի հարկադիր կանգնեցման միջոցներ՝ սույն հոդվածի առաջին մասի7-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված դեպքերում,

է) ջրանետեր եւ զրահամեքենաներ՝ սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ,4-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված դեպքերում,

ը) էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ՝ սույն հոդվածի առաջին մասի1- 4-րդ կետերով նախատեսված դեպքերում,

թ) հատուկ ներկող նյութեր՝ սույն հոդվածի առաջին մասի 9-րդ կետով նախատեսվածդեպքերում,

ժ) ծառայողական շներ՝ սույն հոդվածի առաջին մասի 1-6-րդ եւ 9-րդ կետերովնախատեսված դեպքերում:

Հատուկ միջոցների բոլոր տեսակները կարող են գործադրվել նաեւ սույն օրենքի32-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում:

Արգելվում է հատուկ միջոցների գործադրումը հղիության նկատելի նշաններովկանանց, ակնհայտ հաշմանդամների եւ անչափահասների նկատմամբ (բացառությամբնրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքինու առողջությանն սպառնացող խմբակային հարձակման դեպքերի), ինչպես նաեւ խաղաղ,առանց զենքի չարտոնված հավաքները, ժողովները, միտինգները, երթերը եւ շքերթներըխափանելու ժամանակ, եթե դրանք չեն խախտում տրանսպորտի, կապի եւ կազմակերպություններիաշխատանքը:

Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում հատուկմիջոցների կամ հրազենի բացակայության դեպքում ոստիկանության աշխատակիցն իրավունքունի օգտագործել ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցները:

Հոդված 32. Հրազենի գործադրումը (կիրառումը) եւ օգտագործումը

Ոստիկանության աշխատակիցներն անձամբ կամ ստորաբաժանման կազմում իրավունքունեն հրազեն գործադրել՝

1) քաղաքացիներին՝ նրանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հարձակումիցպաշտպանելիս.

2) ոստիկանության աշխատակցի վրա կատարվող հարձակումը հետ մղելու համար,երբ նրա կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, ինչպես նաեւ նրա զենքինտիրանալու փորձը կանխելիս.

3) պատանդներին ազատելիս.

4) կյանքի, առողջության, սեփականության դեմ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունկատարելու պահին բռնված եւ փախուստի փորձ կատարող, ինչպես նաեւ զինված դիմադրությունցույց տվող անձանց ձերբակալելիս.

5) քաղաքացիների բնակարանների, պետական մարմինների, կազմակերպություններիզբաղեցրած տարածքների, ինչպես նաեւ ուղեկցող վերակարգի վրա խմբակային կամզինված հարձակումը հետ մղելիս.

6) հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալված, կալանքի կամ ազատազրկմանվայրերից փախուստի դիմած անձանց բռնելիս կամ փախուստը խափանելիս, ինչպես նաեւնրանց բռնի ազատման փորձերը հետ մղելիս:

Ոստիկանության աշխատակիցներն իրավունք ունեն հրազեն օգտագործել՝

1) տրանսպորտային միջոցը վնասելով կանգնեցնելիս, եթե վարորդը իրական վտանգէ ստեղծում քաղաքացիների կյանքի ու առողջության համար եւ չի ենթարկվում ոստիկանությանաշխատակցի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու ազդանշաններին.

2) մարդկանց կյանքին եւ առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներինվնասազերծելիս.

3) զենք օգտագործելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս,տագնապ հայտարարելիս կամ օգնության կանչելիս:

Արգելվում է հրազենի գործադրումը հղիության նկատելի նշաններով կանանց,ակնհայտ հաշմանդամների եւ անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանցկողմից քաղաքացիների կյանքի համար վտանգավոր զինված կամ խմբա-
կային հարձակման եւ զինված դիմադրության դեպքերի), ինչպես նաեւ մարդկանցզգալի կուտակումների ժամանակ, երբ հրազենի գործադրումից կարող են տուժել այլանձինք:

Հրազենի գործադրման բոլոր դեպքերի մասին ոստիկանության աշխատակիցը պարտավորէ դա գործադրելուց հետո անմիջապես զեկուցել վերադասության կարգով:

Ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի եւ ռազմամթերքի տեսակներիցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարու- թյունը: Արգելվումէ ոստիկանության սպառազինության մեջ հրազենի կամ նրա զինամթերքի այնպիսի տեսակներընդունելը, որոնք պատճառում են առավել ծանր վնասվածքներ կամ չարդարացված ռիսկիաղբյուր են:

Հոդված 33. Ոստիկանության զինված աշխատակցի անձնական անվտանգությաներաշխիքները

Ոստիկանության զինված աշխատակիցն իրավունք ունի մերկացնել եւ մարտականվիճակի բերել հրազենը, եթե գտնում է, որ ստեղծված իրադրությունում կարող էսույն օրենքի 32-րդ հոդվածին համապատասխան հրազենի գործադրման անհրաժեշտությունառաջանալ:

Մերկացրած հրազենով ձերբակալում կատարող ոստիկանության աշխատակցին մոտենալու(նրա կողմից պահանջված հեռավորությունը խախտելու միջոցով), առանց թույլտվությանանսպասելի կտրուկ շարժում կատարելու, ձեռքերը գրպանները տանելու կամ զենքինձեռք մեկնելու՝ ձերբակալվողի ցանկացած փորձ ոստիկանության աշխատակցին իրավունքէ տալիս առանց նախազգուշացման հրազեն գործադրել սույն օրենքի 32-րդ հոդվածիառաջին մասի 2-րդ կետին համապատասխան:

Հոդված 34. Ոստիկանության աշխատակցի անհատական պաշտպանության միջոցները

Անձնական անվտանգության ապահովման համար ոստիկանության աշխատակիցն իրավունքունի օգտագործել սաղավարտ, վահան, զրահաբաճկոն, հակագազ եւ անհատական պաշտպանությանայլ միջոցներ:

ԳԼՈՒԽ V

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հոդված 35. Ոստիկանության աշխատակիցը

Ոստիկանության աշխատակից է համարվում Հայաստանի Հանրապետության այն պետականծառայողը, որը ոստիկանությունում զբաղեցնում է որոշակի պաշտոն, ունի ոստիկանությանհատուկ կոչում, ծառայողական երդում է տվել, լիազորված է իրականացնել ոստիկանությանորոշակի պարտականություններ եւ ունի իրավունքներ:

Ոստիկանության հատուկ կոչումներն են՝

1. Շարքային կազմ՝

- ոստիկանության շարքային.

2. Կրտսեր հրամանատարական կազմ՝

- ոստիկանության կրտսեր սերժանտ,

- ոստիկանության սերժանտ,

- ոստիկանության ավագ սերժանտ,

- ոստիկանության ավագ,

- ոստիկանության ենթասպա,

- ոստիկանության ավագ ենթասպա.

3. Միջին հրամանատարական կազմ՝

- ոստիկանության կրտսեր լեյտենանտ,

- ոստիկանության լեյտենանտ,

- ոստիկանության ավագ լեյտենանտ,

- ոստիկանության կապիտան.

4. Ավագ հրամանատարական կազմ՝

- ոստիկանության մայոր,

- ոստիկանության փոխգնդապետ,

5. Բարձրագույն հրամանատարական կազմ՝

- ոստիկանության գեներալ-մայոր,

- ոստիկանության գեներալ-լեյտենանտ,

- ոստիկանության գեներալ-գնդապետ:

Ոստիկանության աշխատակիցները ներքին գործերի մարմիններում առաջին անգամծառայության անցնելուց Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջեւ տալիսեն հավատարմության երդում, որի տեքստը սահմանվում է օրենքով:

Ոստիկանության աշխատակիցներին տրվում են իրենց լիազորությունները հավաստողծառայողական վկայականներ եւ անձնական համարներ:

Ոստիկանության աշխատակիցը համապատասխան պատրաստականություն անցնելուց հետոիրավունք ունի պահելու եւ կրելու հաշվեցուցակային զենք ու հատուկ միջոցներ:

Ոստիկանության աշխատակցին անվճար տրվում է համազգեստ, որը կարող է ունենալտարածքային կամ ծառայողական տարբերակման համար անհրաժեշտ տարբերանշաններ (թեւկապի,կրծքանշանի կամ այլ ձեւով): Համազգեստի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետությանկառավարությունը:

Ոստիկանության աշխատակից չհամարվող անձի կողմից ոստիկանության աշխատակցիհամազգեստի, ծառայողական վկայականի կամ հատուկ կրծքանշանի օգտագործումն առաջացնումէ պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

Հոդված 36. Ոստիկանության աշխատակցի ծառայողական պարտականություններըեւ իրավունքները

Ոստիկանության աշխատակիցները սույն օրենքով սահմանված պարտականություններըկատարում եւ իրավունքներից օգտվում են իրենց իրավասության սահմաններում եւզբաղեցրած պաշտոնին համապատասխան:

Ոստիկանության աշխատակիցները Հայաստանի Հանրապետության տարածքում, անկախզբաղեցրած պաշտոնից, գտնվելու վայրից եւ ժամանակից, պարտավոր են`

  1. օգնություն ցույց տալ (այդ թվում՝ առաջին բժշկական օգնություն) հանցագործություններից,վարչական իրավախախտումներից եւ պատահարներից տուժած, ինչպես նաեւ անօգնականկամ կյանքի համար վտանգավոր այլ իրավիճակներում հայտնված քաղաքացիներին.
2) անձի կամ հասարակության անվտանգությանն սպառնացող դեպքի մասին քաղաքացիներիցտեղեկություններ ստանալիս կամ անմիջականորեն նման դեպք հայտնաբերելիս միջոցներձեռնարկել մարդկանց փրկելու, իրավախախտումը կանխելու կամ խափանելու, իրավախախտումկատարելու մեջ կասկածվող անձանց ձերբակալելու, դեպքի վայրը պահպանելու ուղղությամբեւ այդ մասին անմիջապես հայտնել մոտակա ներքին գործերի մարմին կամոստիկանության ստորաբաժանում:

Ոստիկանության աշխատակիցները սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված պարտականություններըկատարելիս օգտվում են ոստիկանության համար սույն օրենքով նախատեսված իրավունքներից:

Հոդված 37. Ոստիկանությունում ծառայություն անցնելու մասին կարգը եւպայմանները

Ոստիկանությունում ծառայություն անցնելու մասին կարգը եւ պայմանները սահմանվումեն ներքին գործերի հանրապետական մարմնում ծառայություն անցնելու կարգին համապատասխան՝օրենքով սահմանված կարգով:

Ոստիկանության աշխատակիցներն այլ պետություններում հասարակական կարգի պահպանությանգործում կարող են ներգրավվել միայն կամավորության սկզբունքով եւ ՀայաստանիՀանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում:

ԳԼՈՒԽ VI

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 38. Ոստիկանության աշխատակցի իրավական ապահովության պետականերաշխիքները

Ոստիկանության աշխատակիցը գործադիր իշխանության ներկայացուցիչ է եւ գտնվումէ օրենքի ու պետության պաշտպանության ներքո:

Ոստիկանության աշխատակցի օրինական պահանջների կատարումը պարտադիր է բոլորքաղաքացիների եւ պաշտոնատար անձանց համար: Դրանք չկատարելը կամ ոստիկանությանաշխատակցի պարտականությունների կատարմանը խոչընդոտող գործողություններն առաջացնումեն պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

Ոստիկանության աշխատակիցը պատասխանատվություն չի կրում սույն օրենքով նախատեսվածդեպքերում եւ կարգով ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ
հրազենի գործադրմամբ հանցագործություն կատարած անձին պատճառած ֆիզիկականկամ նյութական վնասի համար:

Սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում գործողոստիկանության աշխատակիցը ենթակա չէ պատասխանատվության՝ ձեռնարկություններին,հիմնարկներին, կազմակերպություններին եւ քաղաքացիներին պատճառած վնասի համար,եթե չեն խախտվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները: Այդվնասը հատուցվում է պետության հաշվին:

Ոստիկանության աշխատակցի գործունեության վրա տարածվում են օրենքով սահմանվածանհրաժեշտ պաշտպանության, ծայրահեղ անհրաժեշտության, հանցանք կատարած անձինբռնելիս վնաս պատճառելու, ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքի, հիմնավորվածռիսկի եւ հրաման կամ կարգադրություն կատարելու կանոնները:

Ոստիկանության աշխատակիցն իր պարտականությունները կատարելիս ենթարկվումէ միայն իր անմիջական եւ ուղղակի պետերին, եւ ոչ ոք իրավասու չէ միջամտելունրա օրինական գործողություններին, բացի օրենքով ուղղակիորեն լիազորված անձանցից:Ոչ ոք իրավունք չունի ստիպել ոստիկանության աշխատակցին կատարելու այլ՝ սույնօրենքով իրեն չվերապահված պարտականություններ:

Ղեկավարներից (անմիջական կամ ուղղակի) կամ այլ լիազորված պաշտոնատար անձանցիցօրենքին հակասող ակնհայտ անօրինական հրամաններ, հրահանգներ եւ կարգադրություններստանալիս ոստիկանության աշխատակիցը պարտավոր է ղեկավարվել միայն օրենքի պահանջներով՝այդ մասին տեղյակ պահելով վերադասին:

Ակնհայտ անօրինական հրամանով կամ կարգադրությամբ դիտավորյալ հանցանք կատարածոստիկանության աշխատակիցները, ինչպես նաեւ անօրինական կարգադրություն կամհրաման տվող պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում ընդհանուր հիմունքներով,իսկ ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում էպատասխանատվությունը:

Հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալված կամ կալանավորված ոստիկանությանաշխատակիցները պահվում են առանձնացված կալանատներում եւ մեկուսարաններում:

Ոստիկանության բոլոր աշխատակիցները ենթակա են կյանքի պարտադիր պետականապահովագրման՝ համապատասխան բյուջետային միջոցների հաշվին: Ոստիկանությանաշխատակիցների ապահովագրության եւ ապահովագրական գումարների վճարման կարգնու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հոդված 39. Ոստիկանության աշխատակիցների սոցիալական ապահովությանպետական երաշխիքները

Ոստիկանության աշխատակիցների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվումեն «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովությանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

Ոստիկանության աշխատակիցները կարող են ապահովվել նաեւ Հայաստանի Հանրապետությանօրենսդրությամբ սահմանված սոցիալական ապահովության այլ երաշխիքներով:
 
 

ԳԼՈՒԽ VII

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 40. Ոստիկանության ֆինանսավորումը

Ոստիկանությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեիցեւ պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցելու դիմաց՝ կազմակերպություններիցեւ քաղաքացիներից ստացվող միջոցներից:

Հոդված 41. Ոստիկանության նյութատեխնիկական ապահովումը

Ոստիկանության նյութատեխնիկական ապահովումը, աշխատանքային, սոցիալականեւ կենցաղային պահանջմունքների բավարարումը կատարվում է Հայաստանի Հանրապետությանպետական բյուջեից եւ պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցելուդիմաց ստացվող միջոցներից:

ԳԼՈՒԽ VIII

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ:ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 42. Ոստիկանության գործունեության վերահսկողությունը

Ոստիկանության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվումէ վերադասության կարգով եւ ներքին գործերի պետական կառավարման լիազորած մարմնիկողմից, իսկ գործունեության օրինականության նկատմամբ հսկողությունը՝ դատախազությանմարմինների կողմից՝ օրենքով սահմանված կարգով:

Պետական այլ մարմիններն ու կազմակերպություններն իրավասու չեն միջամտելոստիկանության օպերատիվ-հետախուզական եւ քրեադատավարական գործունեությանը,ինչպես նաեւ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությանը:

Հոդված 43. Ոստիկանության աշխատակցի պատասխանատվությունը

Ոստիկանության աշխատակիցն իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճկատարելու համար ենթարկվում է պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետությանօրենսդրությամբ սահմանված կարգով:

Ոստիկանության աշխատակցի անօրինական գործողության կամ անգործության հետեւանքովկազմակերպություններին եւ քաղաքացիներին պատճառված վնասը ենթակա է փոխհատուցման՝Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան:

Ոստիկանության աշխատակիցների անօրինական գործողությունները կարող են բողոքարկվելվերադասության կարգով կամ դատական կարգով:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16 մայիսի 2001թ.
ՀՕ-177




14.12.2004 «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
01.06.2006 «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
21.12.2006 «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
21.02.2007 «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
07.04.2009 «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
29.04.2009 «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
18.11.2009 «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
22.12.2010 «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
14.04.2011 «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
19.05.2014 «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
17.12.2014 «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
16.12.2016 «Ոստիկանոււթյան մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
09.06.2017 «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
06.12.2017 «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
07.02.2018 «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
09.02.2018 «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
01.03.2018 «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
23.03.2018 «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
31.05.2019 «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
07.06.2019 «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
14.11.2019 «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
13.12.2019 «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
03.06.2020 «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
18.06.2020 «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
09.06.2022 «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
06.07.2022 «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին
05.10.2022 «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին
05.10.2022 «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
16.12.2022 «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
01.03.2023 «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
14.06.2023 «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին
26.06.2023 «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
16.01.2024 «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
07.02.2024 «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին