Armenian      
Հարկային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 13.06.2018

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 88-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի աղյուսակի 5-րդ տողը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2208 20 կոնյակ, բրենդի եւ այլ սպիրտային թրմեր 1 լիտր (100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) ա. 1-ից մինչեւ 3 տարի, ներառյալ՝
հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 3000 դրամ

բ. 4-ից մինչեւ 5 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 3500 դրամ

գ. 6-ից մինչեւ 10 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 6000 դրամ

դ. 11-ից մինչեւ 15 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 8500 դրամ

ե. 16-ից մինչեւ 19 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 14000 դրամ

զ. 20 եւ ավելի տարի հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 22000 դրամ».

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Ակցիզային հարկ վճարողների, ինչպես նաեւ ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳ ԱԱ 2207 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների եւ ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ 40 տոկոս եւ բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի, չշշալցված կոնյակի սպիրտի եւ ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների) իրացման դեպքում (այդ թվում` անհատույց) այդ ապրանքների իրացման գինը (ներառյալ` ակցիզային հարկը եւ ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել մեկ լիտրի համար 3500 դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Ակցիզային հարկ վճարողների կողմից ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների իրացման դեպքում (այդ թվում` անհատույց) այդ ապրանքների իրացման գինը (առանց ակցիզային հարկի եւ ավելացված արժեքի հարկի) 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով չի կարող պակաս լինել մեկ լիտրի համար`

1) մինչեւ 3 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 4000 դրամից.

2) 4-ից մինչեւ 5 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 4500 դրամից.

3) 6-ից մինչեւ 7 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 6000 դրամից.

4) 8-ից մինչեւ 10 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 9000 դրամից.

5) 11 եւ ավելի տարի հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 14000 դրամից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

28.06.2018
ՀՕ-357-Ն